Մասնակից:Son Melkumyan/Ավազարկղծովայինթանգարան

Son Melkumyan/Ավազարկղծովայինթանգարան

Մալթայի ծովային թանգարան (մալթայերեն՝ Mużew Marittimu ta' Malta), թանգարան Մալթայի Բիրգու քաղաքում։ Տեղակայված է նախկին Թագավորական ռազմածովային փռի շենքում, որը կառուցվել է 1840-ականներին և ժամանակին եղել է միջերկրածովյան նավատորմի հիմնական փուռը։ Թանգարանում ներկայացված են ավելի քան 20,000 ցուցանմուշներ, Մալթայի ծովային թանգարանը ամենամեծն է կղզում։ Հավաքածուի մեծ մասը ներկայացնում է Մալթայի նավատորմի պատմությունը՝ նախապատմությունից մինչև ներկա[1]։

Պատմություն խմբագրել

Մալթայի ծովային թանգարանի բացման առաջին նախագիծը կազմվել է 1988 թվականին, երբ ստեղծվեց խորհրդատվական կոմիտե՝ թանգարանի հավաքածուն լրացնելու և նոր արտեֆակտներ արձանագրելու համար[1]։ 4 տարի անց՝ 1992 թվականի հուլիսի 24-ին տեղի ունեցավ թանգարանի պաշտոնական բացումը, որին մասնակցում էր Կրթության և թանգարանների նախարար Ուգո Միֆսուդ Բոնիչին[2]։ Հիմնադրման պահից սկսած՝ թանգարանի հավաքածուն լրացվել է մալթացի և օտարերկրացի անհատների նվիրատվությունների հաշվին, ներդրումներ են կատարել նաև օտարերկրյա ծովային թանգարանները, նավատորմերը, մի շարք կազմակերպություններ և կորպորատիվ կառույցներ[1]։

Թանգարանի շենք խմբագրել

 
Նախկին Թագավորական նավատորմի փռի շենքը, որտեղ այժմ տեղակայված է թանգարանը

Թանգարանը տեղակայված է Բիրգու քաղաքում, ծովափին մոտ գտնվող նախկին Թագավորական նավատորմի փռի շենքում։ Վերջինս կառուցվել է 1842-1845 թվականներին, ճարտարապետը Ուիլիամ Սքեմփն է։ Կառույցի ճակատային հատվածը նախագծելիս Սքեմփը ոգեշնչվել է Վինձորի ամրոցի ոճով[3]։ Այս փուռը տարիներ շարունակ սնունդ է մատակարարել Միջերկրածովյան նավատորմի անձնակազմին։ Իր զարգացման գագաթնակետի ժամանակ փուռը արտադրում էր 14,000 կգ հաց և բլիթներ[3]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փռի շենքը օգտագործում էին որպես Նավատորմի ոստիկանության գլխամաս, որտեղ տեղակայվեցին մի շարք գրասենյակներ ու խանութներ նաև։ 1979 թվականին, երբ բրիտանական զորքերը հեռացան Մալթայից, կաոռւյցը երկար ժամանակ լքված էր, մինչև որ բացվեց Ծովային թանգարանը 1992 թվականին[1]։

Հավաքածու խմբագրել

 
Հռոմեական խարիսխը Մալթայի ծովային թանգարանում

Մալթայի ծովային թանգարանն ընդգրկում է շուրջ 20,000 ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են Մալթայի նավատորմի պատմությունը։ Հավաքածուն ներառում է նավերի տարբեր մոդելներ, խարիսխներ, ամֆորաներ, թնդանոթներ, զենքեր, փաստաթղթեր, լուսանկարներ, համազգեստներ և 1950-ականներով թվագրվող շոգեմեքենաներ։ Ցուցանմուշների թվում է նաև Սուրբ Ջոնի միաբանության նավատորմի նավերից մեկը, որը թվագրվում է 18-րդ դարով[4]։ Թանգարանում ցուցադրված է նաև շատ հայտնի հռոմեական խարիսխը, որը կշռում է 4 տոննա[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Malta Maritime Museum». web.archive.org. euromuse.net. 2016-06-22. Վերցված է 2023-05-11-ին.
  2. «Underwater Archeology: A New Turning-Point in Maltese Archeology». www.um.edu.mt. Վերցված է 2023-05-11-ին.
  3. 3,0 3,1 3,2 Rix, Juliet (2015-12-03). «Malta and Gozo» (անգլերեն). Bradt Travel Guides. Վերցված է 2023-05-11-ին.
  4. «National Maritime Museum». web.archive.org. timesofmalta.com. 2016-02-25. Վերցված է 2023-05-11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել