Մասնակից:Son Melkumyan/Ավազարկղգուտենբերգիդղյակ

Գուտենբերգյան դղյակ (գերմ.՝ Burg Gutenberg), կանգուն դղյակ Լիխտենշտայնի Բալզերս քաղաքում։ Գուտենբերգը կայսրության 5 դղյակներից մեկն է և երկուսից մեկն է, որ կանգուն է մնացել մինչև մեր օրերը։ Ի տարբերություն Վադուցի դղյակի, Գուտենբերգյան դղյակը չի ծառայում որպես Լիխտենշտեյնի կայսերական ընտանիքի նստավայր, այլ հասանելի է հասարակության լայն շրջանակների համար որպես թանգարան։ Դղյակը գտնվում է Բալզերսի կենտրոնին մոտ գտնվող 70 մետր բարձրությամբ ժայռի վրա, դեպի դղյակ տանում է Բուրգվեգ կոչվող փողոցը[1]։

Նախապատմություն

խմբագրել

Դղյակի տարածքը բնակեցված է եղել դեռ հին ժամանակներից, այն համարվում է նեոլիթյան շրջանի հնավայր։ Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ գտածոներ, այդ թվում Մարս ֆոն Գուտենբերգի 12 սանտիմետրանոց արձանիկը, որն այժմ ցուցադրված է Լիխտենշտայնի ազգային թանգարանում[2]։

Պատմություն

խմբագրել
 
2018 թվական, հունիս

Սկզբնապես Գուտենբերգյան դղյակը գործել է որպես միջնադարյան եկեղեցի և գերեզմանատուն։ 12-րդ դարում գերեզմանատունը արդեն վերացած էր, իսկ եկեղեցու հիմնական կառույցին ավելացվում են նոր հատվածներ, դրվում են դղյակի հիմքերը։ 12-րդ դարում կառուցվեց նաև հիմնական աշտարակը, դղյակի պատերը բարձրացվեցին։ 13-րդ դարի սկզբին դղյակը պատկանում էր շվեյցարական իշխանական ընտանիք Ֆրաունբուրգներին, 1314 թվականին Հենրիխ ֆոն Ֆրաունբուրգի մահից հետո դղյակը դարձավ Հաբսբուրգների սեփականությունը[3]։

15-րդ դարում դղյակը ենթարկվում է վերականգնողական նոր աշխատանքների, որոնք հովանավորում էր Հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան 1-ինը։ 17-18-րդ դարերի ընթացքում Գուտենբերգյան դղյակը վնասվում է մի շարք հրդեհների պատճառով։ Այն շարունակում էր ծառայել որպես նստավայր ընդհուպ մինչև 1750 թվականը։ 1795 թվականին Բալզերսի մեծ հրդեհից հետո դղյակի ավերված հատվածներն օգտագործվում էին որպես շինանյութ քաղաքի վերականգնման համար։ Դղյակը գնվեց և մասնակիորեն վերակառուցվեց քաղաքի իշխանությունների կողմից 1824 թվականին, իսկ 1854 թվականին այն գնեց Լիխտենշտայնի արքայադուստր Ֆրանցիսկան։

 
Գուտենբերգյան դղյակն ու Բալզերսի համայնապատկերը

Դղյակում ահռելի վերականգնումներ կատարվել են 1905-1912 թվականներին ճարտարապետ Էգոն Ռեյնբերգերի գլխավորությամբ։ 1936 թվականին նրա մահից հետո Գուտենբերգյան դղյակը վարձում են տեղի իշխանությունները տարբեր իվենթների և հյուրընկալությունների համար, մինչև 1951-ին այն կրկին վաճառում են։ Այնուամենայնիվ վերջին մասնավոր սեփականատերը, ով գնեց դղյակը, իր ժառանգների համար ձեռք է բերում դղյակում բնակվելու թույլտվություն մինչև 2001 թվականը։ Այսօր դղյակի բակը բաց է այցելուների համար, 2010 թվականին բարեկարգման աշխատանքներից հետո զանգակատան ու վարդերի պարտեզի մուտքը անվճար է կիրակի օրերին ժամը 10:00 մինչև 19:00-ը, տուրիստական սեզոնին (մայիսի 1-ից հոկտեմբերի 30-ը) որոշ սրահներ նաև վարձվում են նաև հարսանիքների և մշակութային իրադարձությունների համար[4][5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Travel, holidays, vacations / Principality of Liechtenstein». tourismus.li. Վերցված է 2023-05-09-ին.
  2. «Gutenberg Castle, Balzers, Liechtenstein» (անգլերեն). Վերցված է 2023-05-09-ին.
  3. «Burgenwelt - Gutenberg - Fürstentum Liechtenstein». www.burgenwelt.org. Վերցված է 2023-05-09-ին.
  4. Merlin (2011-08-26). «Castle Hunting: Burg Gutenberg». Merlin and Rebecca. Վերցված է 2023-05-09-ին.
  5. «Burgen in Luxemburg, Belgien and Liechtenstein». www.ruinenland.de. Վերցված է 2023-05-09-ին.