Մասնակից:Son Melkumyan/Ավազարկղավիացիոնթանգարան
Son Melkumyan/Ավազարկղավիացիոնթանգարան | |
---|---|
Իսլանդիայի ավիացիայի թանգարան (իսլ.՝ Flugsafn Íslands), Իսլանդիայի ավիացիայի պատմության թանգարան։ Տեղակայված է Ակուրեյրիի օդանավակայանում, պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2000 թվականի հունիսի 24-ին[1]։
Պատմություն խմբագրել
Թանգարանը հիմնադրվել է 1999 թվականի մայիսին Իսլանդիայի խորհրդարանի պատգամավոր Հալլդոր Բլյոնդալի նախաձեռնությամբ[2]։ Սկզբնապես այն հայտնի էր որպես Ակուրեյրի ավիացիոն թանգարան, որովհետև ավիացիոն հավաքածու գտնվում էր նաև Օրլինգշյոֆն շրջանում[3]։ 2005 թվականին Ակուրեյրիի թանգարանը վերանվանվեց՝ ազգային նշանակություն ստանալու նպատակով[4]։ Նախնական շրջանում թանգարանը տեղակայված էր իսլամական բանկի կողմից վարձված օդանավարանում, իսկ 2007 թվականին այն տեղափոխվեց նոր կառուցված, 2 հազար քառ․ մետր տարածքով շենք[5]։ Պաշտոնական բացմանը մասնակցում էր Ակուրեյրիի քաղաքապետը[6]։ Թանգարանի օդանավերը հաճախ օգտագործվում են Իսլանդիայի տեխնիկական դպրոցի կողմից[7]։
Հավաքածու խմբագրել
Թանգարանում ներկայացված են Իսլանդիայի ավիացիային առնչվող բազմաթիվ լուսանկարներ, ինչպես նաև մի շարք պատմական օդանավեր, որոնցից շատերը իրականացնում են թռիչքներ տարին մեկ անգամ[8]։ Դրանցից են՝
- Klemm L.25e մոնոպլանը, որը բերվել է Իսլանդիա Գերմանիայից 1938 թվականին[3],
- Waco YKS-7 բիպլանը, Flugfélag Akureyrar իսլանդական ավիաընկերության նախագծած առաջին օդանավը[9],
- ամերիկյան Beechcraft օդանավ, որ առաջին անգամ բերվել է Իսլանդիա 1942 թվականին[9],
- Auster V բրիտանական ավիացիա, որը սկզբնապես օգտագործվել է սանիտարական ավիացիայի մեջ[10],
- Boeing 727 TF-FIE, երկրի առաջին ռեակտիվ օդանավը[3],
- TF-SIF ուղղաթիռը, որը շուրջ 22 տարի օգտագործվել է Իսլանդիայի ցամաքային փրկարարական ուժերի կողմից, և համաձայն տվյալների, այս ուղղաթիռով փրկել են ավելի քան 250 կյանքեր[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «The Aviation Museum». web.archive.org. 2018-08-24. Վերցված է 2023-05-10-ին.
{{cite web}}
: Text "Visit Akureyri" ignored (օգնություն) - ↑ «Greinasafn - Innskráning». www.mbl.is (իսլանդերեն). Վերցված է 2023-05-10-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Háskólabókasafn, Landsbókasafn Íslands-. «Tímarit.is». timarit.is (իսլանդերեն). Վերցված է 2023-05-10-ին.
- ↑ «Greinasafn - Innskráning». www.mbl.is (իսլանդերեն). Վերցված է 2023-05-10-ին.
- ↑ Háskólabókasafn, Landsbókasafn Íslands-. «Tímarit.is». timarit.is (իսլանդերեն). Վերցված է 2023-05-10-ին.
- ↑ «Frétt». www.stjornarradid.is (իսլանդերեն). Վերցված է 2023-05-10-ին.
- ↑ «Greinasafn - Innskráning». www.mbl.is (իսլանդերեն). Վերցված է 2023-05-10-ին.
- ↑ Íslands, Flugsafn. «Safngripir». Flugsafn Íslands (իսլանդերեն). Վերցված է 2023-05-10-ին.
- ↑ 9,0 9,1 «Greinasafn - Innskráning». www.mbl.is (իսլանդերեն). Վերցված է 2023-05-10-ին.
- ↑ «Greinasafn - Innskráning». www.mbl.is (իսլանդերեն). Վերցված է 2023-05-10-ին.