Մասնակից:Shoghik Stepanyan/Սևան անվան ստուգաբանությունը

Անվան առաջացման ստուգաբանումը

խմբագրել

Երկար ժամանակ այս տեղով հոսում էր Իլդարունիա գետը, բայց դեռ լիճը չկար: Իլդարունիան սկիզբ էր առնում Վարդենիսի լեռներից ու հոսում լճի տեղով: Դա Հրազդան - Զանգուն էր [1]: Ներկայումս ավելի է երկարում Իլդարունիա - Զանգու - Հրազդանը՝ իր մեջ ընդգրկելով Արփա գետի վերին հոսանքի ջրերը: Գիտնականների կարծիքով լիճը գոյացել է սրանից մոտ 5000 տարի առաջ, իսկ ընդհանրապես՝ 100000 տարեկան է: Ասում են, որ լիճն ունի խլումնային ծագում, այսինքն այն առաջացել է երկրի կեղևի տվյալ տեղի իջեցման և քաղաքի ներկա տարածքի բարձրացման շնորհիվ: Այդ են հասատում Լճաշենի պեղումները:

Անցել են հազարամյակներ, անցել են դարեր և սրանից մոտ 3000 տարի առաջ այս վայրերը նվաճել են ուրարտացիները և թողել լճի անվան քարե արձանագրությունը, և որից իր անունն է ստացել քաղաքը՝ երիտասարդ Սևանը, չքնաղագեղ Սևանի արևմտյան ափին: Նույնը կարելի է ասել շրջանի անվան մասին՝ Սևանի շրջան, Սևան քաղաք և Սևանա լիճ: Բացի այս աշխարհագրական հասկացությունից, կան նաև Սևանի անունը կրող թերթեր, հյուրանոցներ, ընկերություններ և այլն: Երեխաներին են անվանում Սևան, Գարսևան (Սևանի գառ), գրողներն են ընդունում Սևան անունը՝ Հենրիկ Սևան, Գուսան Սևան:

Բայց ինչո՞ւ Սևան, ի՞նչ է նշանակում «Սևան» բառը, ինչպե՞ս և երբ է այն առաջացել, այս բառը բացատրելիս ո՞րն է ավանդականը ու ճշմարիտը: Պետք է ասել, որ Սևան բառի ծագման ավանդական մեկնաբանւթյուններ, որոնք մեզ են հասել, շատ են, մինչդեռ գիտական մեկնաբանումը (վերծանումը, ստուգաբանումը) մեկն է:

Սկսենք ավանդություններից, որոնք ստւգաբանելիս օճառի փրփուրի պղպջակների նման պայթում, անէանում են: Այդ ավանդություններից մեկը հերքում է մյուսին, որովետև, թե մեկն ընդունենք, մյուսները հերքվում են, և «Սևան» բառը կարող է միայն մեկ իմաստ ունենալ:

Ասում են, որ կղզում գոյություն է ունեցել Հեթանոսական տաճար, որը Հայոց առաջին եպիսկոպոս Գրիգոր Լուսավորիչը քանդել է տվել և III - րդ դարի վերջում կառուցել է սև բազալտե քարերով վանք: Այս ավանդությունը վերջերս նույնիսկ մուտք է գործել Լենինգրադի համալսարան և հրամցվել որպես ճշմարտություն, չնայած այն հանգամանքին, որ Սևան անվան առաջին գիտական բացատրությունը եղել է ռուսերեն լեզվով 1896 թվականին:

«Учительская газета» -ի 1959 թվականի հուլիսի 14-ի համարից իմանում ենք, որ համալսարանի ավագ ուսուցիչներից մեկը՝ Ի. Յա. Սլոնիմը զբաղվում է աշխարհագրական տեղանունների մեկնաբանումով և իր աշխատությունում որպես ճշմարտություն տվել է «սև վանք» բառից առաջանալու վարկածը:

Ահա այդ մասը, որը մեջ ենք բերում նույնությամբ.

«А широко известное озеро Севан получило своё название в те времена,когда на живописном островке возводили стены мрачного монастыря из чёрного базальта. Тяжёлым бремнем легла на плечо народа эта стройка. От армянских слов "Сев" (чёрный) и "ванк" (монастырь) и получило своё имя озеро».

Եթե Ի. Յա. Սլոնիմը տեղյակ լիներ Մ. Նիկոլսկու (1848-1917) գիտական բացատրությանը, ապա հավանական է՝ կհրաժարվեր ավանդական մեկնաբանւթյունից: Սրանից հետևում է այն, որ մեր լիճն իր անունն ստացել է սև վանքից: Իհարկե սա հավանական, հետևապես՝ գիտական չէ, որովետև լճի անունն ավելի հին է և առաջացել է դրանից մոտ 1000 տարի առաջ: Մյուս ավանդությունն այն է, որ Ասորեստանի թագուհի Շամիրամը եկել է մեր լճի ափը, հիացել նրա գեղեցկությամբ և բացականչել է. - Սա է Վան և դրանց միակցումից առաջացել է Սևան: Ավանդական այս բացատրությունը նույնպես զուրկ է գիտական հիմքից: Ինչո՞ւ: Որովհետև Շամիրամը ոչ թե պատմական անձնավորություն է, այլ Աստվածուհի է Աստարտա անունով, հետևապես նա չէր կարող այստեղ գալ, թողնել իր մայրենի ասորերենը և հայերեն բացականչել, թե սա է Վան, իբր նման Վանա լճին:

երրորդ ավանդությունը դեռ թղթին չի հանձնվել և հավանական է ծագել է վերջին շրջանում: Հին բոլշեվիկ Շչեդրինը, բնիկ սևանցի, պատմում էր, որ դեռ անցյալ դարի վերջում ինքը մեծերից լսել է, թե Սևան անունը ծագում է քրդերեն «սև» - երեք և հայերեն «վան»-ք բառերից, միանալով հայերեն և քրդերեն բառերը, դառնում են Սևան:

Չորրորդ ավանդությունը պատմել է դդմաշենցի Պողոս Հակոբյանը, որը 90 տարեկան հասակում մահացել է: Պողոսը անգրագետ էր, բայց հասկացող մարդ էր: Նա բացատրում էր, որ երբ Գեղամը այստեղ է եկել, նայել է լճին ու բացականչել. - Սավան է, հսկայական սավան, մենք էլ նավակի վրա սավան փռենք: Այստեղից էլ առաջացել է Սևան անվանումը:

Աշխարհագրագետ Կամսար Ավետիսյանը Սևանի անունը ստուգաբանելով մամուլում հանդես է եկել երկու անգամ: Նրա փոքրիկ հոդվածներն հետևյալ վերնագրերն ունեն՝ «Որտեղից է առաջացել Սևանա լիճ անունը», «Ինչպե՞ս է առաջացել Սևան անունը»:

Գիտնականին ոչ հատուկ մոտեցում է ցուցաբերում Ավետիսյանը: Մ. Նիկոլսկու 1896 թվականի մեկնաբանությունը բերում է որպես իր սեփականը, առանց հիշելու մեծ գիտնական արևելագետ, ուրարտագետ և հնագետ Մ. Վ. Նիկոլսկու անունը: Որն է Մ. Նիկոլսկու մեկնաբանումը:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. [Գ.Խ.Ստեփանյան Ուրվագիծ Սեվան քաղաքի պատմության(1842-1972) 1975թ. Չարենցավան]

Կատեգորիա:Սևանա լիճ