Մասնակից:Saten Galstyan/Ավազարկղ

Որմնաբույս կարճաթերթիկավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Մեխակազգիներ
Տեսակ Որմնաբույս կարճաթերթիկավոր
Լատիներեն անվանում
Arenaria brachypetala


Որմնաբույս կարճաթերթիկավոր (լատին․՝ Arenaria brachypetala), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա խոտաբույս է, 20–40 սմ բարձրությամբ: Պսակաթերթերը բաժակաթերթերից կարճ են, դեղնավուն ու կանաչավուն, իսկ բաժակաթերթերը բթացած են : Բույսի ներքևի մասի տերևները մահացած են[1]:

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երախի լեռնաշղթա, լեռնագագաթ՝ Փոքր Իլկասար): Աճում է նաև Հյուսիսարևմտյան Իրանում[1]:

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակ 800–900 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, կիսաանապատում և ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հունիս–հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա՝ 10 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջաններով: Տեսակին, կապված տնտեսական գործունեության ակտիվացման հետ, սպառնում է աճելավայրերի պայմանների փոփոխություն:Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Երասխի լեռնաշղթայում[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.