X1 (կորեերեն՝ 엑스원; լատին․՝ : Ekseuwon,արտասանվում է` X-One) — հարավկորեական տղաների խումբ, որը ստեղծվել է 2019 թվականին CJ E&M-ի կողմից «Mnet»-ի գոյատևման ռեալիթի շոուի «Produce X 101» չորրորդ սեզոնի ընթացքում:Խումբը բաղկացած է 11 մասնակցից` վերցված տարբեր գործակալություններից. Հան Սոն Վու, Չո Սունգյոն, Կիմ Վու Սեոկ, Կիմ Յոհանա, Լի Հանգյուլ, Չա Ջունհո, Սոն Դոնգփյո, Կանգ Մինհին, Լի Յունսանգ, Սոնգ Հյունջուն և Նամ Դոհյուն:Խմբի դեբյուտը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 27-ին «Emergency: Quantum Leap» մինի ալբոմով: 2020 թվականի հունվարի 6-ին խումբը ցրվեց անդամների գործակալությունների հետ տարաձայնությունների պատճառով։

Անվանում

խմբագրել

Խմբի անունը՝ X1, առաջարկվել է ցանցի օգտագործողների կողմից «Produce X 101» պաշտոնական կայքի միջոցով և ընտրվել է CJ E&M-ի կողմից: Այն վերցված է «X1-MA» երգի վերնագրից: Բացի այդ, X1 հռոմեական թվերով նշանակում է 11, այսինքն՝ 10 անդամ + անդամ X։

Օգոստոսի 19-ին X1-ը հայտարարել է իր ֆենդոմ անունը՝ «ONE IT»: «ONE IT» վերնագիրը երկու իմաստ ունի. առաջին` նշանակում է, որ երկրպագուները կարևոր մարդիկ են X1-ի համար:Իսկ երկրորդ` ունի «ուզում եմ» իմաստը, որը նշանակում է «Ցանկություն X1-ի համար»

Պատմություն

խմբագրել

Նախնական դեբյուտ. Ստեղծում «Produce X 101»-ի միջոցով

խմբագրել

X1-ը ստեղծվել է «Produce X 101» գոյատևման ռեալիթի շոուի միջոցով, որը հեռարձակվել է «Mnet»-ով ` 2019 թվականի մայիսի 3-հուլիսի 19: Բոլոր 101 վերապատրաստվողներից միայն 20-ն են անցել եզրափակիչ, իսկ նրանցից միայն 10-ն է ընտրվել` հանդիսատեսի քվեարկությամբ` շոուի վերջին շաբաթվա ընթացքում: Վերջին մասնակիցը, որը հայտնի է որպես Rank X, ընտրվել է մնացած վերապատրաստվողներից, ովքեր հավաքել են ամենաբարձր ձայները շոուի բոլոր դրվագներում: Բոլոր մասնակիցները հայտարարվել են ուղիղ հեռարձակմամբ ` 2019 թվականի հուլիսի 19-ին.[1]

Ծրագրի սկզբում բոլոր մասնակիցները արդեն ակտիվ էին երաժշտական ինդուստրիայում: Չո Սունգյոյի դեբյուտը ,որպես UNIQ-ի անդամ, տեղի է ունեցել 2014թ.-ին: Նա 2016 թվականին` Լուիզի բեմական անունով հանդես է եկել որպես մենակատար արտիստ և երաժշտական ​​պրոդյուսեր : Իսկ 2018 թվականին բեմական անունը փոխել է WOODZ-ի։.[2] Նա հայտնի է «Idol Producer»-ի դեբյուտային «It's Ok» երգի պրոդյուսերությամբ։[3] Կիմ Վու Սեոկի դեբյուտը տեղի է ունեցել 2015 թվականին` Ուշին բեմական անվամբ: Նա նաև վարել է «The Shoiw»-ը «Produce 101» սեզոնի 1-ին ֆինալիստի և I.O.I-ի նախկին անդամ Ջոն Սոմիի հետ միասին: Հան Սոն Վունը 2016 թվականի նոյեմբերին հանդես է եկել որպես «Victon»-ի անդամ և առաջնորդ:[4] Լի Հան Գյուլը նախկինում հանդես է եկել որպես «Yama» և «Hotchicks Entertainment»-ի բալլադային խմբի IM անդամ և «The Units»-ում մրցել է միջազգային վարպետների հետ , որտեղ նա զբաղեցրել է 13-րդ տեղը:[5] Նամ Դոհյունը եղել է «Under Nineteen» խմբի ՝ որպես ռեփ թիմի անդամ և հայտնվել է շոուի 42-րդ տեղում։.

Նրանց պայմանագիրը նախատեսված էր դեբյուտից հետո 5 տարի ժամկետովէ 2,5 տարվա բացառիկ և 2,5 տարվա ոչ բացառիկ պայմանագրով, ինչը նշանակում է, որ առանձին անդամներ կարող են վերադառնալ իրենց համապատասխան գործակալություններ և խմբեր իրենց պայմանագրի առաջին կեսի ավարտից հետո:[6].

2019: Դեբյուտ

խմբագրել

Եզրափակչից հետո 11 մասնակիցները պայմանագիր կնքեցին «Swing Entertainment»-ի հետ, այն լեյբլը, որի ներքո կառավարվում էին Wanna One-ը, երկրորդ սեզոնի ֆինալիստները:[7].

Օգոստոսի 22-ին կայացել է X1 Flash խմբի ռեալիթի շոուի պրեմիերան ` «Mnet»-ում: Ռեալիթի շոուն ցույց է տալիս, թե ինչպես են անդամները պատրաստվել իրենց դեբյուտին և պատկերացում է տալիս նրանց իրական կյանքի մասին:Օգոստոսի 1-ին հայտարարվեց «Emergency: Quantum Leap» դեբյուտային մինի ալբոմի մասին՝ «Flash» խորագրով երգով, որը հեղինակել են «Score»-ը, «Megatone»-ը և «Onestar»-ը(Monotree): Խումբը մեկնարկել է 2019 թվականի օգոստոսի 27-ին և նույն օրը ցուցադրություն է անցկացրել «Gocheok Sky Dome»-ում: Սեպտեմբերի 3-ին`իրենց դեբյուտից մեկ շաբաթ անց, X1-ը նվաճեց իր առաջին հաղթանակը «The Show» երաժշտական ​​շոուում [8].

Նոյեմբերի 5-ին «Produce X 101»-ի պրոդյուսեր Ան Ջուն Յանգը ձերբակալվել է, և նա ավելի ուշ խոստովանել է, որ կեղծել է շոուի վարկանիշը: Սա ազդեց X1-ի իմիջի վրա և դա հանգեցրեց մի քանի հրապարակային ելույթների չեղարկման: «Mnet»-ը հայտարարեց, որ այս պահին խմբի առաջխաղացման ծրագրեր չկան։ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին պարզվեց, որ X1-ը կվերսկսի իր աշխատանքը՝ փոխհատուցում տալով քվեարկության զոհերին[9].

2020: Լուծարում

խմբագրել

2020 թվականի հունվարի 6-ին CJ ENM-ը, «Swing Entertainment»-ը և անդամների առանձին գործակալությունները հանդիպում են անցկացրել՝ որոշելու խմբի ապագան: Մեկ ժամ քննարկելուց հետո, թե արդյոք խումբը պետք է շարունակի գործունեթյունը, թե լուծարվի, գործակալությունները գաղտնի քվեարկություն անցկացրին: Գործակալությունները քվեարկությունից առաջ համաձայնեցին, որ խումբը կարող է շարունակել միայն միաձայն համաձայնությամբ, հակառակ դեպքում խումբը կլուծարվի: Չորս գործակալություն քվեարկեց շարունակելու օգտին, չորս գործակալություն քվեարկեց լուծարման օգտին, և մեկ գործակալություն, որի ձայնը անհասկանալի էր, ի վերջո մերժվեց: Այսպիսով, որոշվեց, որ խումբը լուծարվելու է։ Չնայած X1-ի անդամները հրավիրված չեն եղել հանդիպմանը, «Swing»-ի գործադիր տնօրեն Ջո Յու Մյունգը ցանկություն է հայտնել մասնակցել խմբի հավաքական ելույթին:[10].

Խումբը լուծարելու որոշում կայացնելուց հետո CJ ENM-ն առաջարկեց թողարկել նախկինում ձայնագրված ձմեռային թրեքը որպես հրաժեշտի երգ, սակայն գաղափարը մերժվեց անդամների երկու կամ երեք գործակալությունների կողմից։Նմանապես, մեկ գործակալության՝ հրաժեշտի տեսահոլովակ ձայնագրելու առաջարկը մերժվել է մեկ այլ գործակալության կողմից։[10].

Մասնակիցներ

խմբագրել
Դեբյուտային աստիճան Իրական անունները Ծննդյան տարեթվերը Հաստիքը` խմբում Գործակալություն Ընթացիկ գործունեություն
Ռուսերեն Կորերրեն
3 Хан Сын У 한승우 24.12.1994 Լիդեր,գլխավոր վոկալիստ Play M Entertainment Victon, մենակատար
5 Чо Сын Ён 조승연 05.08.1996 Գլխավոր վոկալիստ, ռեփեր Yuehua Entertainment UNIQ,մենակատար (WOODZ)
2 Ким У Сок 김우석 27.10.1996 Վոկալիստ, վիժուալ Top Media UP10TION,

մենակատար

1 Ким Ё Хан 김요한 22.09.1999 ռեփեր, վոկալիստ, խմբի դեմքը Oui Entertainment WEi, մենակատար
7 Ли Хан Гёль 이한결 07.12.1999 Գլխավոր պարող, վոկալիստ MBK Entertainment H&D, BAE173
9 Ча Джун Хо 차준호 09.07.2002 Վոկալիստ,վիժուալ Woollim Entertainment Drippin
6 Сон Дон Пё 손동표 09.09.2002 Պարող, վոկալիստ DSP Media Mirae
10 Кан Мин Хи 강민희 17.09.2002 Վոկալիստ Starship Entertainment Cravity
X Ли Ын Сан 이은상 26.10.2002 Վոկալիստ Brand New Music Մենակատար, Younite
4 Сон Хён Джун 송형준 30.11.2002 Պարեղ, ռեփեր, վոկալիստ Starship Entertainment Cravity
8 Нам До Хён 남도현 10.11.2004 Գլխավոր ռեփեր, մակնե MBK Entertainment H&D, BAE173

Ձեռքբերումներ

խմբագրել

Մինչ իրենց դեբյուտը, X1-ը հայտնվեց «Billboard Charts»-ում, «Social 50»-ում և «Emerging Artists»-ում` 6-րդ և 11-րդ հորիզոնականներում, ինչը նրանց դարձրեց կորեացի առաջին արտիստները, ովքեր հայտնվեցին սոցիալական 50-ում մինչև իրենց դեբյուտը:[11]

X1-ը վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում վաճառել է իր մինի ալբոմի ավելի քան 500,000 օրինակ՝ այդպիսով գերազանցելով դեբյուտային ալբոմի առաջին շաբաթվա ամենաբարձր վաճառքի ռեկորդը, որը նախկինում մենակատար Քանգ Դանիելն էր` իր դեբյուտային «Color on Me» ալբոմով։ .

«M Countdown-»ի սեպտեմբերի 19-ի դրվագում առաջին տեղի հավակնորդներն էին X1-ը` «Flash»-ով և Լի Վուն` «My Regards»-ով: X1-ը հաղթանակ տարավ 10945 հաշվով, իսկ Լի Վուն՝ 4521, ինչը նրանց 11-րդ հաղթանակն էր` «Flash»-ից հետո։.[12]

Դիսկոգրաֆիա

խմբագրել

Մինի ալբոմներ

խմբագրել
Անվանում Ալբոմի մանրամասներ Ամենաբարձր պաշտոնը Հավաստագրումներ
KOR
[13]
JPN
[14]
JPN Hot.
[15]
FRA
Dig.

[16]
US World
[17]
Emergency: Quantum Leap
  • Թողարկում՝ 27 օգոստոսի, 2019թ
  • Լեյբլ:«Swing Entertainment»
  • Ձևաչափ՝ CD, թվային ներբեռնում, հոսք
1 4 10 76 9

Սինգլներ

խմբագրել
Սինգլերի ցուցակ՝ ընտրված հիթ-շքերթների դիրքերով, ցույց տալով թողարկման տարին և ալբոմի անվանումը
Անվանում Տարի Ամենաբարձր պաշտոնը Ալբոմ
KOR
[19]
KOR
Hot
JPN
Hot.
[20]
US
World
[21]
«Flash» 2019 26 3 25 15 Emergency: Quantum Leap

Ֆիլմագրություն

խմբագրել

Ռեալիթի շոու

խմբագրել
Տարի Հեռուստաալիք Անվանում Հղում
2019 Mnet Produce X 101 [22]
X1 Flash [23]

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Տարի Առաջադրված Կատեգորիա Արդյունք
2019 X1 Տարվա արտիստ Հաղթանակ
Նոր լավագույն տղամարդ արտիստ Հաղթանակ
Երկրպագուների ընտրությունն ամբողջ աշխարհում (թոփ 10) Հաղթանակ
Տարվա համաշխարհային իկոն Հաղթանակ
Տարի Առաջադրված Կատեգորիա Արդյունք
2019 X1 Նոր լավագույն արտիստ Առաջադրված

Ծանոթագրություն

խմբագրել
  1. «'프로듀스X101' 이동욱 "모두 계속 꿈 꿔 달라" 최종 멤버 누가 될까». Hankyung (կորեերեն). 2019-07-19. Արխիվացված է օրիգինալից 2019-07-22-ին. Վերցված է 2019-07-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Solano, Steffi (2019-03-27). «K-R&B Artist WOODZ Opens Up About Mental Health and Developing His Identity As a Soloist». Status Magazine. Արխիվացված է օրիգինալից 2019-08-14-ին. Վերցված է 2019-07-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Idol Producer». Idol Producer. Սերիա 12 (չինարեն). 2018-04-04. iQiyi.
  4. Oh, Seong-rok (2016-11-09). «빅톤, 새로운 세상을 향한 목소리 들려드릴게요!». MTN (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-25-ին. Վերցված է 2019-07-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Sad Story». www.melon.com (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-07-22-ին. Վերցված է 2019-07-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Kelley, Caitlin (2019-02-28). «Here's What Mnet's Five-Year Contracts For 'Produce X101' Means For K-pop». Forbes (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-03-06-ին. Վերցված է 2019-03-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Hwang, Mi-hyun (2019-06-28). «[단독] '프듀X' 데뷔조, 스윙엔터 매니지먼트 가닥…워너원 이어 두번째». News1 Korea (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-08-26-ին. Վերցված է 2019-07-22-ին. {{cite news}}: More than one of |lang= and |language= specified (օգնություն)
  8. «'더쇼' 엑스원, 데뷔후 첫 음방 1위…"팬 분들께 감사" [종합]». Xportsnews. Արխիվացված է օրիգինալից 2020-07-05-ին. Վերցված է 2019-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «CJ ENM 측 "아이즈원-엑스원 활동 재개, 보호해달라"(공식입장)». n.news.naver.com (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-12-31-ին. Վերցված է 2020-01-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. 10,0 10,1 «[D하인드] "계산기를 두드렸다"…'엑스원', 해체 타임라인». Dispatch (կորեերեն). 2020-01-09. Արխիվացված է օրիգինալից 2021-01-31-ին. Վերցված է 2020-01-12-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  11. Rutherford, Kevin (2019-08-16). «X1 Debuts at No. 6 on Social 50 Chart». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2019-08-17-ին. Վերցված է 2019-08-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. KPOP HIT Արխիվացված է Հոկտեմբեր 18, 2019 Wayback Machine-ի միջոցով:,X1 Grabs 11th Win for 'Flash' on M Countdown.
  13. «Emergency: Quantum Leap – Week 35, 2019». Gaon Chart (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-09-05-ին. Վերցված է 2019-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «週間 CDアルバムランキング 2019年09月09日付». Oricon News (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2019-09-04-ին. Վերցված է 2019-09-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  15. Billboard Japan Hot Albums:
  16. «Top Albums Téléchargés - Week 35» (ֆրանսերեն). Syndicat National de l'Édition Phonographique. 2019-08-30. Վերցված է 2019-09-05-ին.(չաշխատող հղում)
  17. Billboard World Albums:
  18. «Gaon Certification - Album». Gaon Chart (կորեերեն). Korea Music Content Association. Արխիվացված է օրիգինալից 2018-04-24-ին. Վերցված է 2019-10-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. * «Flash» and «I’m Here for You»: «Gaon Digital Chart – Week 35 of 2019». Gaon Chart (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-09-15-ին. Վերցված է 2019-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. Billboard Japan Hot 100:
  21. «Flash». Billboard. 2019-09-10. Արխիվացված է օրիգինալից 2019-09-24-ին. Վերցված է 2019-09-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «Produce X 101 (Survival Show) (Updated!) 2024». https://terkepop.com/ (անգլերեն). Terkepop. 3 May 2024. Վերցված է 03 May 2024-ին. {{cite web}}: Check |archiveurl= value (օգնություն); External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. «X1 리얼리티, 22일 첫 방송…티저 공개 '청량+몽환'». entertain.naver.com (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-08-26-ին. Վերցված է 2019-08-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Ссылки

խմբագրել