Մասնակից:Sara Kostandyan/Ավազարկղ

Deep Blue-ն Համակարգչային պատմության թանգարանում

Deep Blue խմբագրել

Deep Blue-շախմատային գերհամակարգիչ, որը նախագծվել է IBM ընկերության կողմից և որը 1997 թվականի մայիսի 11ին հաղթել է շախմատի աշխարհի գործող չեմպիոն Գարրի Կասպարովին։

Պատմություն խմբագրել

1989 թվականին IBM ընկերությունը սկսում է շախմատային մեքենայի սըեղծման նախագիծը։1995 թ֊ին շաղմատային միկրոպրոցեսորի նախագծումը ավարտված էր։ Նույն թվականի սեպտեմբերին արդեն ստացվել էր Deep Blue մեքենայի աշխատունակ տարբերակը։ 1996 թվականի փետրվարին Ֆիլադելֆիայում շախմատի գրոսսմեյստեր Ջոեկ Բենջամինի կողմից <<վարժեցված>> Deep Blue I-ը պարտվեց Գարրի Կասպարովի հետ խաղում 2։4 հաշվով։ Իսկ արդեն 1997[1] թվականի մայիսին Deep Blue II-ը Գարրի Կասպարովի հետ ունեցած խաղում հաղթող է ճանաչվում 3.5-2.5 հաշվով։ Դրանից հետո Կասպարովը մեղադրեց IBM-ին խարդախության մեջ և պահանջեց ռևանշ։ IBM-ը հրաժարվեց և գործածությունից հանեց Deep Blue-ն։

Կառուցվածք խմբագրել

Deep Blue մեքենայի փնտրման պրոցեսը բաժանված էր 3 էտապի. սկզբում գլխավոր պրոցեսորը ուսումնասիրում էր շախմատային հնարավոր առաջին մակարդակները, այնուհետև օժանդակող պրոցեսորները կատարում էին հետագա հետազոտությունները։ Իսկ վերջնական մակարդակների հետազոտությունները կատարում էին շախմատային պրոցեսորները։ Deep Blue II-ի հիմքում ընկած էին շախմատային երկու գիրք, որոնք գրված էին նախկին գրոսմայստերների խաղերից հավաքած տվյալների հիման վրա։

Խաղից հետո խմբագրել

Կասպարովի հետ խաղից հետո Deep Blue-ն այլևս հանրայինորեն շախմատ չի խաղացել։ Առաջին տարբերակը պահպանվում է Կալիֆորնիայի համակարգչային պատմության թանգարանում, իսկ երկրորդ տարբերակը՝ Ամերիկայի ազգային պատմության թանգարանում, որը գտնվում է Վաշինգտոնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1], Deep Blue II-ը Գարրի Կասպարովի հետ ունեցած խաղում հաղթող է ճանաչվում։

Աղբյուրներ խմբագրել

  • Deep Blue շախմատիստի էջն ու խաղերը Chessgames.com կայքում
  • IBM.com, IBM-ի Deep Blue-ի վերաբերյալ հետազոտությունը
  • Sjeng.org, Deep Blue-ի համակարգի աշխատանքի նկարագրությունը