Բրուտ Արտ, 2018 թվականից Արցախում՝ Շուշիի Նարեկացի արվեստի միության նախաձեռնությամբ և ՄԵՀԶ նախարարության աջակցությամբ անցկացվող կավագործության սիմպոզիում, որին մասնակցում են կավագործներ Արցախից և ՀՀ-ից [1]։

Պատմություն խմբագրել

Չնայած հայկական լեռնաշխարհում խեցեգործական արվեստի հարուստ ավանդույթներին, տարիներ շարունակ  արհեստի այս ճյուղը մոռացության էր մատնված, ՆԱՄ Շուշիի կենտրոնում անցկացվող կավագործության բաց դասընթացները արհեստավարժ խեցեգործի հետ հնարավորություն տվեցին նոր շունչ հաղորդել բրուտագործությանը՝ թրծման գործընթացն իրականացնելով հազարամյակներ առաջ ընդունված տեխնոլոգիայով: Այստեղ պատրաստվող նմուշներն ազգային արվեստի յուրովի արտացոլումն են[2]: Մոտ ապագայում նախատեսվում է Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում բացել  «Բրուտ Արտ» կավագործության կենտրոնը, ինչը կնպաստի հմուտ բրուտագործների շնորհիվ Շուշիում ապրեցնել և զարգացնել հայկական լեռնաշխարհում հազարամյակների պատմություն ունեցող այս արհեստը ևս:

Երեխաները կավե արձանների միջոցով ներկայացրել են Շուշիի պատմությունն ու կավագործության սկզբնավորումը[3]։ 15 օր շարունակ կավագործներն աշխատելու են միությունում և օրվա երկրորդ կեսին անցկացնելու են վարպետության դասեր։ Աշխատանքներից մեկի հիմնական թեման Շուշին է, իսկ մնացած գործերի թեմաներն ազատ են: Աշխատանքները, որոնք կստեղծվեն կավագործության միջազգային սիմպոզիումի շրջանակներում, մասնակիցներին արտահայտվելու ավելի լայն հնարավորություններ կտան հատկապես քանդակագործության ոլորտում։ Ընտրված աշխատանքները երկարաժամկետ կցուցադրվեն Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում և «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում մեկնարկեց« Բրուտ Արտ» կավագործության սիմպոզիումը». https://youngartsakh.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. ԻՍԱՀԱԿՅԱՆ, Վարդինե (Նոյեմբեր 28,2018 14:23). «Կավագործության հին ավանդույթները «ՆԱՐԵԿԱՑԻ-ՇՈՒՇԻ» կենտրոնում». https://www.aravot.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «Կավագործության սիմպոզիում՝ Շուշիում». https://mamul.am/. 01:10, կիրակի, 24 հունիսի, 2018 թ. {{cite web}}: External link in |website= (օգնություն)