Մասնակից:SMosinyan/Ավազարկղ 8

SMosinyan/Ավազարկղ 8

Մանե Գրիգորյան (), հաղորդավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի դուստրը։

Կենսագրություն

խմբագրել

Մանե Գրիգորյանը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 19-ին, Երևանում[1]։ 2004 թվականին ավարտել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցը: 2004-08 թվականներին սովորել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: 2004թ-ից աշխատել է «Նոր Ալիք» հեռուստաընկերությունում, 2007 թվականից` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար: Վարել է «Կանաչ Գոտի», «Ընծա» նախագծերը, «Ռուբիկոն» հաղորդումը և բազմաթիվ համերգային ծրագրեր: 2008-10 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարում բաժնում:

2010 թվականից զբաղվում է Հայաստանի Երգի պետական թատրոնի և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի պրոդյուսինգով: 2011-12 թվականներին աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես գործադիր տնօրենի խորհրդական: 2018 թվականից շարունակել է աշխատանքը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես «Առավոտ լուսո» և «Անկախ տարիքից» հաղորդումների հաղորդավար:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «AV Production - Մանե Գրիգորյան». avproduction.am. Վերցված է 2021-08-04-ին.