Ուղղաթիռ

խմբագրել

Ուղղաթիռները թռչող սարքեր են, որոնք կարող են տեղից ուղղահայաց վեր բարձրանալ և վայրէջք կատարել ցանկացած հարթ հրապարակում, նույնիսկ տանիքի վրա։


Ստեղծման առաջին փորձերը

խմբագրել

1930-ական թվականներին Խորհրդային միությունում ուղղաթիռ ստեղծելու ուղղությամբ փորձեր էին կատարվում: Թռչող սարքը պետք է լիներ փոքր, թեթև, անաղմուկ։ Անդրանիկ Իոսիֆյանը առաջիններից մեկն էր, որ ստեղծեց հեռակառավարվող էլեկտրական ուղղաթիռ` «հելիկոպտեր»։ Այն ուներ 2 մետր տրամագծի պտուտակ, որն աշխատում էր ոչ թե ավիացիոն բենզինով, այլ էլեկտրական մալուխով սնուցվող շարժիչով։ Նախատեսված էր զանազան դիտարկումների, հետախուզման և հրետանու կրակը ուղղորդելու համար։ 1941 թվականին ուղղաթիռը փորձարկվեց: Այն իր հետ բարձրացնում էր օդաչուին և մի քանի պտույտ կատարում տարածքի շուրջը։ Սակայն սկսված համաշխարհային պատերազմը կասեցրեց աշխատանքներն այս ուղղությամբ։

Բնութագիր

խմբագրել

Ուղղաթիռներով բեռներ և ուղևորներ են փոխադրում փոքր հեռավորություններ և դժվարամատչելի վայրեր, օրինակ՝ ծովում գտնվող նավթային հենահարթակ կամ քաղաքի շրջագծում գտնվող մի օդանավակայանից մյուսը։ Ուղղաթիռներն արագորեն տեղից տեղ են փոխադրում օդային դեսանտներին և կարող են վայրէջք կատարել նավերի վրա։ Օդում կախված մնալու իրենց ունակության շնորհիվ շատ հարմար են լեռներում կամ ծովում փրկարարական աշխատանքներ կատարելու համար։ Ուղղաթիռները թևեր չունեն։ Դրանց փոխարինում է երկար թիերով խոշոր, կրող պտուտակը, որը շարժման մեջ է դրվում հզոր շարժիչով։ Ուղղահայաց սռնիով այդ պտուտակի պտույտներից առաջանում է վերամբարձ ուժ, և ուղղաթիռը վեր է բարձրանում: Պտուտակի պտտման արագությունը փոխելով՝ օդաչուն ստիպում է ուղղաթիռին վեր բարձրանալ, կախվել օդում, թռչել ցանկացած ուղղությամբ կամ վայրէջք կատարել։ Ուղղաթիռի պոչի վրա ամրացված է ևս մեկ՝ ոչ մեծ պտուտակ, որն ուղղաթիռին հաղորդում է կայունություն և թույլ չի տալիս նրան պտտվել կրող պտուտակի պտույտին հակառակ։

Ճիշտ է՝ մարդատար և բեռնատար ինքնաթիռները թռչում են ուղղաթիռից շատ ավելի արագ ու հեռու, բարձրանում են ավելի վեր ու ավելի քիչ վառելանյութ են ծախսում, բայց չեն կարող ուղղաթիռի նման կախված մնալ օդում կամ վեր բարձրանալ առանց թափավազքի և վայրէջք կատարել առանց անհրաժեշտ վազքատարածության` ցանկացած փոքր հարթակում։ Ուղղաթիռը կարող է նաև պտտվել իր առանցքի շուրջը` որ կողմն ուզենա, և ցանկացած ուղղությամբ թռչել՝ մինչև 400 կմ/ժամ արագությամբ։ Այդ պատճառով կառուցում են թե՜ ինքնաթիռներ, թե՜ ուղղաթիռներ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր համար նախատեսված աշխատանքը։

Աղբյուրներ

խմբագրել

Ուղղաթիռ
Հայկական Հանրագիտարան


Աշխարհում եզակի նոր համակարգի զենք է։ Ինքնաձիգի բոլոր մասերը գտնվում են ֆողի առանցքի ուղղության վրա որի արդյունքում զենքի թափահարումը հասցվել է նվազագույնին, գնդակները չի ցրում և հասցնում է ուղիղ թիրախին՝ խնայելով փամփուշտները։ «Վահան»-ը արագ արձագանքման զէնք է, շնորհիվ իր պարզ կառուցվածքի։

Ինքնաձիգի ձգանը ունի 2 ռեժիմ մենահատ և կրակահերթ, մենահատ կրակելու համար ձգանը կիսով չափ սեղմում և բաց ենք թողնում, իսկ կրակահերթի համար ձգանը պետք է սեղմել մինչև վերջ։

Հարվածա ձգանային մեխանիզմը բաղկացած է 5 մասից։ Պահեստատուփը կարով է պարունակել 30 կամ 45 հատ 5,45 տրամաչափի փամփուշտներ։ Փողը կարելի է հեշտությամբ փոխարինել ՆԱՏՕ-ի փողի և կրակել 5.56 տրամաչափի փամփուշտներ։ Զենքը կարող է համալրվել Փողատակային ԳՊ-25 նռնականետով, սոին դանակով և Վ․ ՄԱնասյանի կոնստրուկցիայով պատրաստված օպտիկայով։ Վ․Մանասյանը զենքը գնելու բազում առաջարկներ է ստացել այլ երկրների կողմից, սակայն մերժել է պատճառաբանելով որ զենքը պատրաստվածէ իր հայրենիքի՝ Հայատանի Հանրապետության համար։