Մասնակից:Roobenstein/45
Blink-182, ամերիկյան փանք ռոք խումբ: Հիմնադրվել է 1992 թվականին կիթառահար և վոկալիստ Թոմ Դելոնգի, բաս կիթառահար և վոկալիստ Մարկ Հոփուսի և թմբկահար Սքոթ Ռեյնորի կողմից Սան Դիեգոյի հյուսիսային արվարձանում` Փաուեյ քաղաքում, Կալիֆոrնիա: Խումբը մեծ հաջողության է հասել 1999 թվականին Enema of the State ալբոմի թողարկումից հետո, որը Billboard 200 հիթ-շքերթում հասել է 9-րդ հորիզոնականին և դարձել մուլտիպլատինե։ Խմբի հաջորդ ալբոմին ՝ Take Off Your Pants and Jacket-in (2001), հաջողվել է զբաղեցնել առաջին հորիզոնականը ԱՄՆ-ում, Կանադայում և Գերմանիայում։
Թոմ Դելոնգը լքել է Blink-182-ը 2005 թվականին՝ խումբը ուղարկելով «անժամկետ արձակուրդ»-ի։ Թոմը ստեղծել է առանձին ծրագիր՝ Angels & Airwaves, իսկ Հոփուսը և Թրևիս Բարքերը նոր խումբ՝ +44: Blink-182-ի մասնակիցները վերամիավորվել են 2009 թվականի փետրվարին և արդեն 2011 թվականի սեպտեմբերին թողարկվել են իրենց նոր Neighborhoods ալբոմը: 2015 թվականին Թոմ Դելոնգը կրկին լքում է խումբը։ Նրա փոխարեն հրավիրվում է Alkaline Trio խմբի կիթառահար Մեթ Սկիբանը։
Հեշտությամբ հիշվող մեղեդիների հետ մեկտեղ խումբը հայտնի է իր երգիծական, երբեմն նույնիսկ պրոֆանացիոն, «զուգարանային» հումորով։ Երաժշտական առումով խումբը կատարում է առավելապես ռիթմիկ երգեր՝ մաժոր ակորդերի գերակշռությամբ։ Երգերի տեքստերը ավելի հաճախ հումորային և լավատեսական են։
Վաղ կարիերա (1992-1996) խմբագրել
Խմբի ստեղծման ելակետ կարելի է համարել 90-ականների սկիզբը, երբ Թոմ Դելոնգին հեռացրել են Փաուեյ հայ Սքուլից։ Նա հարբած էր դպրոցում բասկետբոլի խաղի ժամանակ։ Այն բանից հետո, երբ նրան տեղափոխեցին մեկ այլ դպրոց, նա հանդիպեց Էնն Հոփուսին՝ Մարկ Հոփուսի քրոջը, որը Դելոնգին ծանոթացրեց իր եղբոր հետ։ Այն օրը, երբ խմբի երկու ապագա հիմնադիրները ծանոթացան, նրանք սքեյթբորդերով զբոսնում էին շուկայի հրապարակի ավտոկայանատեղիում գտնվող ընկերների հետ, և Հոփուսը, որպեսզի Դելոնգի վրա տպավորություն թողնի, բարձրանա լապտերի սյան վրա և ցատկեց հենց վերևից՝ վնասելով երկու կրունկները։ Մարկն ու Թոմը հասկացել են, որ իրենց միջև ինչ-որ ընդհանուր բան կա և նույն երեկոյան կազմակերպել են Duck Tape անվանումով խումբը։ Duck Tape անվանումը շուտով փոխարինվել է Blink-ով։ Որպես թմբկահար Դելոնգը կանչեց 14-ամյա Սքոթ Ռեյնորին, ում հետ նա ծանոթացել էր երեկույթի ժամանակ։
1993 թվականի մայիսին Blink-ը թողարկել է flyswatter անվանումով մինի ալբոմ, որը ձայնագրվել է թմբկահար Սքոթ Ռեյնորի ննջասենյակում։ Դա նրանց առաջին ալբոմն էր, այն ձայնագրվել էր քառագանգ մագնիտոֆոնթվ, որի արդյունքը եղավ ձայնի սարսափելի որակը, և Հոփուսի շնորհիվ թողարկվեց ընդամենը հիսուն օրինակ։ զՆրանց առաջին ելույթն անցավ բարում, և քանի որ նրանք անչափահաս էին, նրանց թույլ տվեցին մտնել այնտեղ միայն իրենց ելույթի ժամանակ։ Նրանք 50 տոմս էին վաճառքի հանել, բայց ոչ ոք չեկավ նրանց ելույթին. Blink-ին միայն մեկ երգից հետո բեմից և բարից դուրս են հանել: Մինչև տարեվերջ խումբը թողարկել է ևս մեկ մինի ալբոմ, որը հայտնի է որպես Buddha, որի մոտ 1000 օրինակ թողարկվել է Filter Records ընկերության կողմից (որի սեփականատերը Հոփուսի ղեկավարն էր)[1][2]։
1994 թվականի սկզբին Blink-ը թողարկել է իր դեբյուտային լիարժեք ալբոմը՝ Cheshire Cat-ը, Grilled Cheese Records-ով։ Ալբոմը պարունակում էր Buddha մինի ալբոմի երգերի բազմաթիվ նոր տարբերակներ[3]։
Dude Ranch (1996-1998) խմբագրել
Կալիֆոռնիա նահանգի Էնսինիտաս քաղաք տեղափոխվելուց հետո խումբը ձայնագրել է Dude Ranch ալբոմը 1996 թվականին։ Ալբոմը թողարկվել է 1997 թվականին և ունեցել է կոմերցիոն հաջողություն։ «Josie» և «Dammit (Growing Up)» սինգլները զբաղեցրել են բարձր հորիզոնականներ ամերիկյան հիթշքերթներում։ Այնուամենայնիվ, 1998 թվականին խումբը բախվել է դժվարությունների հետ։ Ռեյնորը ստիպված էր լքել խումբը հարբեցողության պատճառով։ Ինչևէ, տեղեկություններ կան նաև, որ նա խումբը թողել է քոլեջում սովորելու համար։ Նա հեռացել է խմբից ԱՄՆ-ում Blink-182-ի շրջագայության ընթացքում։ Նրա տեղը զբաղեցրել Է The Aquabats խմբի թմբկահար Թրևիս Բարքերը[4]:
Երաժշտական ոճ խմբագրել
Blink-182-ի երաժշտությունը հաճախ նկարագրվում է որպես փոփ փանք, երաժշտական ժանր, որը որոշակի տարրեր է համատեղում փանք ռոքից և փոփից[5]: Խումբը իր երաժշտության մեջ «հիասթափության զգացումը համադրում է արագ, վառ և շղթայական մեղեդիների հետ»։ Այն ժանրերը, որոնցում նվագում է խումբը, ներառում են այլընտրանքային ռոք։ Blink-182-ի առաջին ալբոմները, ինչպիսիք են Cheshire Cat-ը և Dude Ranch-ը, համարվում են Սքեյթ փանք և Փանք ռոք[6][7][8][9][10]: Խմբի ձայնի հնչողությունը զգալիորեն բարելավվել է 2003 թվականի անանուն ալբոմի թողարկմամբ, որն իր մեջ պարունակում էր հետհակամարտային տարրեր ավելի խորը և ավելի մուգ փոփ հնչողությամբ։ Neighborhoods ալբոմը, որը թողարկվել է 2011 թվականին, իր մեջ պարունակում է արենա-ռոքի, հիփ-հոփի և ինդի-ռոքի տարրեր[11]։
Ընդհանուր քնարական թեմաները ներառում են սեր, ընտանիք, ընկերներ և հարաբերություններ[12]: Երգերի տեքստերը սինգլներում, ինչպիսիք են «what's My Age Again»- ը, խոսում են այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են տարիքը և ծերացումը, մինչդեռ ավելի լուրջ կոմպոզիցիաներ, ինչպիսիք են «Stay Together for the Kids»-ը, քննարկում են ամուսնալուծությունները[13]։ Չնայած դրան, ստեղծագործական վաղ շրջանում խումբը հայտնի էր այսպես կոչված «զուգարանային հումորի» օգտագործմամբ(ինչպես, օրինակ, Take Off Your Pants and Jacket ալբոմում)։ Երբ խմբի անդամները մեծանում էին, լիրիկական թեմաները սկսեցին արտացոլել չափահաս կյանքի իրողությունները, այդ թվում՝ հարաբերությունների խնդիրները, ամենօրյա ճնշումը և անսպասելի դժվարությունները, տվյալ թեմաների առավել կարևոր տարրերը բացահայտվեցին անանուն ալբոմում[14]։ Neighborhoods ալբոմում, ավելի շատ քննարկվում է դեպրեսիան, թմրամոլությանը, կորստին և մահվանը վերաբերող թեմաները, որոնք ոգեշնչվել են ավիավթարով, որը գրեթե խլել էր խմբի թմբկահար Թրևիս Բարքերի և պրոդյուսեր Ջերի Ֆիննի կյանքերը[15]։
Խմբի կազմը խմբագրել
Այժմ
Նախկին մասնակիցներ
|
Սկավառակագրություն խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
|