Roobenstein/38
ՍերիալԱմբողջ ծանրությամբ
Տևողություն47 ր.
ՌեժիսորՎինս Գլիգան
Գլխավոր
դերերում
Աարոն Փոլ, Բրայան Քրենսթոն, Աննա Գան, Դին Նորիս
Պատմվածքի վայրԱՄՆ
Ժանրդրամա
Լեզուանգլերեն, իսպաներեն
ԵրկիրԱՄՆ
Սերիաների քանակ7
Ցուցադրում
ՀեռուստաալիքAMC
Նկարահանման վայրԱՄՆ, Ալբուկերկե, Նյու Մեքսիկո

Ամբողջ ծանրությամբ առաջին եթերաշրջան, ամերիկյան դրմատիկական սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի հունվարի 20-ին: Նոր սերիաները շարունակեցին թողարկվել մինչև 2008 թվականի մարտի 9-ին[1]: Այն կազմված էր 7 սերիաներից՝ 47 րոպե տևողությամբ, բացի փորձնական թողարկումից, որը տևում էր 57 րոպե: Նոր սերիաները ցուցադրվում էին ԱՄՆ-ում ամեն կիրակի ժամը 22:00-ին AMC կաբելային հեռուստաալիքով: Սկզբում պլանավորված էր թողարկել 9 սերիա, սակայն սցենարիստների գործադուլի պատճառով կրճատվեց մինչև 7[2]

Սյուժե խմբագրել

Ուոլթեր Ուայթը(Բրայան Քրենսթոն) ապրում է Ալբուկերկեում(Նյու Մեքսիկո) իր կնոջ՝ Սքայլերի(Աննա Գան) և որդու՝ Ուոլթեր կրտսերի(Ար Ջեյ Միտթ) հետ, որը տառապում է մանկական կաթվածով: Ոոլտերը՝ նախկինում մեծ հույսեր տվող գիտնականը, աշխատում է տեղի միջնակարգ դպրոցում, որպես քիմիայի ուսուցիչ: Նրա կյանքը շատ է փոխվում, երբ նրա մոռ հայտնաբերում են թոքերի քաղծկեղ երրորդ փուլում: Ուոլտը որոշում է զբաղվել թմրանյութի արտադրությամբ, իր թանկարժեք բուժման և ընտանիքին բավականաչափ ժառանգություն թողելու համար: Նա օգտագործում է իր անասելի գիտելիքները, որպեսզի իր նախկին աշակերտի՝ Ջեսի Փինքմանի(Աարոն Փոլ) հետ միասին զբաղվի մետամֆետամինի արտադրությամբ։

Նրանք փորձում են վաճառել եփված մետամֆետամինը «Քրեյզի 8» մականվամբ մի թմրավաճառի, սակայն վերջինս կասկածում է, որ Ուոլթերը ոստիկան է և որոշում է սպանել նրան և Ջեսիին: Հանցակիցներին հրաշքով հաջողվում է փրկվել: Ուոլթերը խորապես մտահոգված է տեղի ունեցածով և որոշում է խզել կապերը Ջեսիի հետ: Պարոն Ուայթը վերադառնում է տուն, որտեղ մասնակցում է իր հիվանդության վերաբերյալ ընտանեկան խորհրդին: Սկզբում նա հրաժարվում է բուժվել, սակայն շուտով փոխում է իր որոշումը ու համաձայնվում է անցնել ռադիո և քիմիաթերապիայի կուրսը։

Ուոլթերը մերժում է ֆինանսական օգնության առաջարկները իր քենի Հենկից(Դին Նորիս), որը թմրանյութերի դեմ պայքարի վարչության գործակալ է, ինչպես նաև իր նախկին գործընկերներին՝ Էլիոթ և Գրեթհեն Շվարցներին: Նա որոշում է, որ պետք է ինքնուրույն զբաղվի իր ֆինանսական խնդիրներով, և վերադառնում է մետամֆետամինի արտադրության անօրինական գործունեությանը, իսկ իր ընտանիքին համոզում է, որ բուժման համար գումար է ստանում Շվարցներից։ Ուոլթերն ու Ջեսին սկսում են վաճառել իրենց արտադրանքը խոշոր դիստրիբյուտոր Տուկոին: Իր ինքնությունը թաքցնելու համար Ուոլթերը վերցնում է Հայզենբերգ մականունը: Սակայն Ուլթերի և Ջեսիի մոտ ավարտվում է մետամֆետամինի պատրաստման համար կարևորագույն տարրը՝ փսեվդոէֆեդրինը: Այնուհետեւ Ուոլթերը որոշում է փոխել տեխնոլոգիան և որպես այլընտրանքային հումք օգտագործել մեթիլամինը, որի մի ամբողջ բարել Ջեսսի հետ գողանում է քիմիկատների պահեստից: Այսպես էլ առաջանում է «կապույտ մետը»:

Դերերում խմբագրել

Հիմնական կազմ խմբագրել

Հրավիրված աստղեր խմբագրել

  • Սթիվեն Մայքլ Քեսադա — Սթիվեն Գոմես
  • Քարմեն Սերանո — տնօրեն Քարմեն Մոլինա
  • Մաքսիմինո Արսինեգա — «Քրեյզի 8»
  • Բեյքեր Չարլզ — նիհար Փիթ
  • Ռեյմոնդ Կուրս — Տուկո Սալամանկա
  • Ջեսիկա Հեկտ — Գրեթհեն Շվարց
  • Տես Հարփեր — տիկին Փինքման
  • Մեթ Ջոնս — Փորսուղ
  • Ռոդնի Ռաշ — Կոմբո
  • Մարիուս Սթեն — Բոգդան

Սերիաներ խմբագրել

No.
overall
No. in
season
TitleDirected byWritten byOriginal air dateԱՄՆ-ում viewers
(millions)
11"Փորձնական սերիա(առաջին սերիա)"
"Pilot"
Վինս ԳլիգանՎինս Գլիգան2008 թվականի հունվարի 201,41[3]
22"Կատուն պայուսակի մեջ…"
"Cat's in the Bag…"
Ադամ ԲերնշթեյնՎինս Գլիգան2008 թվականի հունվարի 271,49[4]
33"…և պայուսակը գետի մեջ"
"…And the Bag's in the River"
Ադամ ԲերնշտեյնВинс Гиллиган2008 թվականի փետրվարի 101,08[5]
44"Քաղծկեղով հիվանդը"
"Cancer Man"
Ջիմ ՄըքՔեյՎինս Գլիգան2008 թվականի փետրվարի 171,09[6]
55"Մոխրագույն տարր"
"Gray Matter"
Թրիշա ԲրոկՓեթի Լին2008 թվականի փետրվարի 240,97[7]
66"Пригоршня ничего"
"Crazy Handful of Nothin'"
Հյուզ ԲրոնուենՋորջ Մասթրաս2008 թվականի մարտի 21,07[8]
77"Բիզնես «մեծահասակների նման»"
"A No-Rough-Stuff-Type Deal"
Թիմ ՀիթերՓիթեր Գուլդ2008 թվականի մարտի 91,50[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Breaking Bad - The Complete First Season (2008)». Amazon.com. Վերցված է March 22, 2010-ին.
  2. Lambert, David (January 15, 2010). «Breaking Bad - Slight Delay for Season 2 DVD and Blu-ray (and also Season 1 Blu-ray)». TVShowsOnDVD.com. Արխիվացված է օրիգինալից August 15, 2012-ին. Վերցված է March 22, 2010-ին.
  3. O'Connell, Michael (September 30, 2013). «TV Ratings: 'Breaking Bad' Finale Smashes Records With 10.3 Million Viewers». Hollywood Reporter. Վերցված է July 6, 2015-ին.
  4. Yanan, Travis (January 29, 2008). «Sunday original finals: 1/27/08». The Programming Insider. Արխիվացված է օրիգինալից February 1, 2008-ին. Վերցված է January 28, 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Yanan, Travis (February 13, 2008). «Sunday original finals: 2/10/08». The Programming Insider. Արխիվացված է օրիգինալից February 15, 2008-ին. Վերցված է January 28, 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Yanan, Travis (February 20, 2008). «Sunday original finals: 2/17/08». The Programming Insider. Արխիվացված է օրիգինալից February 27, 2008-ին. Վերցված է January 28, 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Crupi, Anthony (September 30, 2013). «Breaking Bad Finale Draws 10.3 Million Viewers». Adweek. Վերցված է July 16, 2015-ին.
  8. Berman, Marc (January 31, 2010). «Breaking Bad Ratings». Mediaweek. Արխիվացված է օրիգինալից April 18, 2010-ին. Վերցված է July 2, 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Levin, Gary (March 11, 2008). «Nielsens: 'Runway' finale rules on cable». USA Today. Վերցված է November 19, 2013-ին.