Մարսի դաշտ (Փարիզ) (ֆր.՝ Champ de Mars), հանրային այգի է Փարիզի 7-րդ շրջանում, Էյֆելյան աշտարակից հյուսիս-արևմուտք, Ռազմական դպրոցից հարավ-արևելք: Գտնվում է քաղաքի արևմտյան մասում, Սեն գետի ձախ ափին։


Պատմություն խմբագրել

1751 թվականին Լյուդովիկոս XV որոշեց ստեղծել Ռազմական դպրոց աղքատացած ազնվական ընտանիքների տղաների համար։ Դպրոցի դիմաց բացված հսկայական տարածքը կոչվեց պատերազմի աստված Մարսի անունով և օգտագործվում է շքերթների համար։ Հենց այստեղ 1790 թվականի հուլիսի 14-ին երդվեց Ֆրանսիական Սահմանադրությունը, այստեղ 1791 թվականի հուլիսի 17-ին տեղի ունեցավ Ժողովրդական ապստամբություն։ 1783 թվականին ֆիզիկոս Շարլը և եղբայր Ռոբերը անցկացրեցին Մարսի դաշտի առաջին փորձերը աերոստատիկայի վրա։ 1784 թվականին պիոներ Բլանշարը օդապարիկով առաջինը կատարեց վերահսկող թռիչքը։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո Մարսի դաշտում սկսվեցին անցկացվել հայրենասիրական տոները։ 1833-ից մենչև 1860 թվական անցկացվեցին ավտոմրցույթներ։ 1867 թվականից այստեղ սկսվեց պարբերաբար անցկացվել Համաշխարհային ցուցահանդեսներ։

Արվեստում, մշակույթում և ֆիլմերում խմբագրել

Արվեստ և մշակույթ խմբագրել

2012 թվականին United Buddy Bears ցուցահանդեսը տեղի ունեցավ Մարսի դաշտում, որն իրենից ներկայացնում է միջազգային արվեստի ցուցահաանդես ավելի քան 140 երկու մետր բարձրությամբ արջերով։ Նրանք խորհրդանշում են խաղաղություն, սեր, հանդոււրժողականություն, միջազգային ըմբռնում և ցուցադրվում է ողջ մոլորակով մեկ։ Նրանք կանգնեցվել են Փարիզի Մարսի դաշտում, Էյֆելյան աշտարակի կողքին։

Ֆիլմերում և հեռուստատեսությունում խմբագրել