Գվեն Էմբեր Ռոուզ «Գվեն» Արաուհո, իրական անունը Էդվարդ Արաուհո կրտսեր (անգլ.՝ Gwen Araujo փետրվարի 24, 1985(1985-02-24), Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ - հոկտեմբերի 4, 2002(2002-10-04) կամ հոկտեմբերի 3, 2002(2002-10-03)[1], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի տրանսգենդեր կին, որը ծեծի է ենթարկվել և խեղդամահ արվել չորս տղամարդու կողմից Կալիֆորնիա նահանգի Նյուարկ քաղաքում[2][3][4]։ Սպանությունը գրավել է ամերիկյան հանրության ուշադրությունը[5][6] և խթան հանդիսացել, որ ԱՄՆ-ի մի քանի նահանգում խստացնեն օրենսդրությունը սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների և հաշմանդամների նկատմամբ ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների գործում[7]։ Սպանությունը մշտապես համեմատվել է Մեթյու Շեպարդի պատմության հետ, ինչը արդյունքում նպաստել է ամբողջ ԼԳԲՏ համայնքի միավորմանը[8][9]։

Գվեն Արաուհո
Ծնվել էփետրվարի 24, 1985(1985-02-24)
ԾննդավայրՆյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 4, 2002(2002-10-04) (17 տարեկան) կամ հոկտեմբերի 3, 2002(2002-10-03)[1] (17 տարեկան)
Մահվան վայրՆյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԳերեզմանHollywood Forever Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունուսանող

Սպանություն խմբագրել

Արաուհոն, որն այդ ժամանակ կրում էր «Լիդա» անունը[10][11], 2002 թվականի ամռանը ծանոթանում է Մայքլ Մեգիդսոնի, Խոսե Մերելի, Ջերոն Նաբորսսի և Ջեյսոն Կասարեսի հետ[12]։ Ինչպես հաղորդվել է, նա բանավոր սեքսով է զբաղվել Մեգիդսոնի հետ[13]։ Իր գործընկերների ինտիմ հարաբերությունների ժամանակ նա հայտնել է, որ դաշտանային արյունահոսություն ունի և խնդրել է չանդրադառնալ իր սեռական օրգաններին, քանի որ վախենում էր, որ կարող են հայտնաբերել իր արական սեռական օրգանները[14]։ 2002 թվականի հոկտեմբերի 3-ին ներկա է եղել մի տան երեկույթին, որը վարձակալվում էր Խոսե Մերելի և նրա եղբայր Փոլ Մերելի կողմից[15][16]։ Տանը ներկա են եղել՝ Մեգիդսոնը, Խոսե Մերելը, Նաբորսը, Կասարեսը, Փոլ Մերելը ընկերուհու՝ Նիկոլ Բրաունի և Էմանուել Մերելի հետ[17]։ Բրաունը ուժով հարկադիր զննում է անցկացրել, որի արդյունքում Գվենի մոտ հայտնաբերվել են տղամարդու սեռական օրգաններ, ինչից հետո նրա հետ սկսել են դաժանորեն վարվել[17]։ Մեգիդսոնը հարվածել է Արաուհոյի դեմքին և խեղդել է նրան։ Որոշ ժամանակ անց Փոլ Մերելը, Էմանուել Մերելը և Բրաունը լքել են տունը։ Խոսե Մերելը Արաուհոյին հարվածել է թավայով։ Նաբորսն ու Կասարեսը Մեգիդսոնի բեռնատարով ուղևորվեցին Կասարեսի տուն՝ բահի և քլունգի հետևից[18][19]։ Երբ նրանք վերադարձան, Արաուհոն դեռ գիտակցությունը չէր կորցրել և նստած էր բազմոցին[18]։ Մեգիդսոնը ծնկով հարվածել է Արաուհոյին, և նա կորցրել է գիտակցությունը[18][20]։ Կասարեսը սկսել է ոտքերով հարվածել Գվենին։ Դրանից հետո Արաուհոյին տարել են ավտոտնակ։ Նաբորսը ցույց է տվել, որ Մեգիդսոնը խեղդել է նրան պարանով, իսկ Կասարեսը բահով հարվածել է նրան[21]։ Սակայն Մեգիդսոնի ցուցմունքներով, հենց Նաբորսն է խեղդել Արաուհոյին և նրան բահով հարվածել[22]։ Կասարեսը ասել է, որ նա երբեք չի ծեծել Արաուհոյին և չի տեսել նրան մահացած[12]։ Արաուհոյի մարմինը փաթաթել են ծածկոցի մեջ և դրել պիկապում։ Մեքենան գնացել է չորս ժամ, նախքան դիակը թաղել են Սիեռա Նևադայի լեռների մոտ[23]։ Արաուհոյի անհետացման և սպանության մասին մի քանի օրվա ընթացքում ոչինչ չգիտեին[23]։ Պարզ չէ, թե որ պահին և ինչ հաջորդականությամբ է տեղի ունեցել մահը։ Սակայն դիահերձումը ցույց է տվել, որ աղջիկը մահացել է խեղդվելուց և գլխի ուժեղ վնասվածքից[13]։

Դատ խմբագրել

2005 թվականին կայացել է դատը։ Մեգիդսոնը և Խոսե Մերելը մեղավոր են ճանաչվել երկրորդ աստիճանի սպանության մեջ[24][25]։ Նաբորսան ու Կասարեսը մեղավոր են ճանաչել անզգուշությամբ մահ պատճառելու մեջ[24][25]։ Ատելության շարժառիթը, որպես մեղքը ծանրացնող հանգամանք, մերժվել է դատարանում, համապատասխան իրավական նորմերի բացակայության պատճառով։

Հետևանքներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
  2. What’s On Tonight By STEVEN McELROY Published: June 19, 2006 SIGN IN TO E-MAIL PRINT 9 P.M. (Lifetime)A GIRL LIKE ME: THE GWEN ARAUJO STORY
  3. Body politics Sam Wollaston The Guardian, Friday 27 May 2005 07.45 BST Article history
  4. Two Guilty of Murder in Death of a Transgender Teenager
  5. Narrative therapy: making meaning … — Google Books
  6. The transgender studies reader — Google Books
  7. News and sexuality: media portraits … — Google Books
  8. «'Laramie' creator mourns new victim of anti-gay slaying». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  9. USATODAY.com — Slaying of transgender boy haunts city
  10. St. John, Kelly; Henry K. Lee (2002-10-19). «Slain Newark teen balanced between two worlds». San Francisco Chronicle
  11. «Lee, Henry K. (2004-03-16). Hayward: «Murder trial jury selection. San Francisco Chronicle»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  12. 12,0 12,1 SignOnSanDiego.com > News > State — Case of slain transgender teen could go to a jury this week Արխիվացված 2009-02-03 Wayback Machine
  13. 13,0 13,1 HAYWARD / Defense calls transgender victim guilty of 'deception and betrayal'
  14. HAYWARD / Araujo begged for mercy, witness says
  15. 3 Are Charged In Death of Man Who Dressed Like a Woman — NYTimes.com
  16. One year since transgender teen’s death / Gwen Araujo’s family still struggling to cope
  17. 17,0 17,1 HAYWARD / Witness tells how she learned transgender teen was male
  18. 18,0 18,1 18,2 FindArticles.com | CBSi
  19. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  20. «FindArticles.com | CBSi». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  21. «Defendant says prosecution witness admitted killing Araujo». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  22. «Defendant says prosecution witness admitted killing Araujo». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  23. 23,0 23,1 Evolution’s rainbow: diversity … — Google Books
  24. 24,0 24,1 The Bay Area Reporter Online | Two murder convictions in Araujo case
  25. 25,0 25,1 «2 Convicted of Murdering Transgender Teen — U.S. & World — FOXNews.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  26. Group creates Araujo memorial fund Oakland Tribune (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)