Մասնակից:Papinyan16/Ավազարկղ

Papinyan16/Ավազարկղ

Ջեյ Աբրահամ (անգլ.՝ Jay Abraham, ), ամերիկյան մարկետոլոգ, խորհրդատու, գիտաժողովների խոսնակ և հեղինակ։

Կենսագրություն

խմբագրել

Ջեյ Աբրահամը ծնվել է 1949 թվականի հունվարի 8-ին Ինդիանապոլիսում (Ինդիանա, ԱՄՆ)։ Հայտնի է դարձել 1970-ականներին ուղղակի մարքեթինգի ռազմավարությունների մշակման շնորհիվ[1]։ 2000 թվականին Forbes-ը նրան ընդգրկել Է ԱՄՆ-ի ղեկավարների համար թրեյներների լավագույն հնգյակում[2]։ Նա Abraham Group-ի հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, որը մարքեթինգի խորհրդատվական ընկերություն է և մասնագիտացած է ձեռնարկությունների զարգացման ռազմավարությունների մշակման մեջ[3][4]։

Մասնագիտական կարիերա

խմբագրել

Ջեյ Աբրահամը The Abraham Group-ի հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, որը մասնագիտացած է ուղղակի արձագանքի մարքեթինգի ոլորտում: Նրա հաճախորդները ներառում են ինչպես փոքր մասնավոր ընկերությունների, այնպես էլ միջազգային կորպորացիաներ։ Խորհրդակցությունների գլխավոր ուղղությունը ընկերությունների զարգացման ռազմավարությունների մշակումն է։ Աբրահամը բիզնեսի և մարքեթինգի գծով խորհրդատուի դերում աջակցել է ավելի քան 10 000 ընկերությունների աշխարհի ավելի քան 400 տարբեր ոլորտներից[5][6]: Նա բեսթսելերների հեղինակ է, որոնք նվիրված են ընկերությունների զարգացման տնտեսական ռազմավարություններին 1990-ականների սկզբին տեղի ունեցած անկումից և 2008 թվականի ռեցեսիայից հետո[7][8]։ Աբրահամը նաև հայտնի է որպես կորպորատիվ միջոցառումների և կոնֆերանսների առաջատար խոսնակ ամբողջ աշխարհում, այդ թվում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Ռուսաստանում, Չինաստանում և Ավստրալիայում[9][10][11]։

Հանդիսանում է Factor.com-ի խորհրդական 2011 թվականից[12]։

Մատենագիտություն

խմբագրել
  • Abraham, Jay (2000). Getting Everything You Can Out of All You’ve Got: 21 Ways You Can Out-Think, Out-Perform, and Out-Earn the Competition, Truman Talley Books, 384 pages. ISBN 978-0312204655
  • Abraham, Jay (2009). The Sticking Point Solution: 9 Ways to Move Your Business from Stagnation to Stunning Growth in Tough Economic Times, Vanguard Press, 272 pages. ISBN 978-1593155100

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Inside the mail order business». Chicago Tribune. October 23, 1977. Վերցված է August 7, 2015-ին.
  2. Grover, Mary Beth (March 6, 2000). «Preshrunk - Executive coaches are getting to be such a fad that one wealthy company cofounder wound up with two of them». Forbes. Արխիվացված է օրիգինալից December 19, 2013-ին. Վերցված է 2013-08-14-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  3. Hollie, Pamela (October 16, 1983). «The Market is Wide Open for Marketing Experts». The New York Times.
  4. D'nan Bass, Carla (April 16, 2000). «Top salesman makes jump to consulting Abraham learned job the old-fashioned way». The Dallas Morning News.
  5. logo
  6. Funk, Susan (November 11, 2001). «Consultant Helps Companies Fight the Recessionary Blues». The Freelance Star.
  7. Hollie, Pamela (October 16, 1983). "The Market is Wide Open for Marketing Experts". The New York Times.
  8. D'nan Bass, Carla (April 16, 2000). "Top salesman makes jump to consulting Abraham learned job the old-fashioned way". The Dallas Morning News.
  9. «Jay Abraham is about to launch his China Shakes the tour». News.B2b168.com. March 29, 2013. Արխիվացված է օրիգինալից June 6, 2013-ին. Վերցված է 2 May 2013-ին.
  10. Solomon, Andrew (February 1996). «Can you feel the Force». BusinessAge.
  11. Michaels, Nancy; Magnacca, Mark (June 7, 1998). «Reverse Risk and Make a Sale». Pittsburgh Post Gazette.
  12. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012-12-30-ին. Վերցված է 2013-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ

խմբագրել