Մասնակից:O'micron/Խաչակրաց առաջին արշավանք

Պատմական համատեքստ խմբագրել

Քրիստոնեությունն ու իսլամը հակասության մեջ էին գտնվում դեռևս վերջինիս հիմնադրման առաջին իսկ պահից՝ 7-րդ դարից ի վեր։ Իսլամի մարգարե Մուհամմեդի մահից ավելի քիչ, քան մեկ դար անցմեկ դար էլ չի անցել, երբ մուսուլմանները հաջողում են վերահսկողություն սահմանել Երուսաղեմի և Լևանտի տարածքների նկատմամբ և մուտք գործել կաթոլիկ Իսպանիա: 11-րդ դարում՝ Ռեկոնկիստայի արդյունքում, Իսպանիայում իսլամական վերահսկողությունը աստիճանաբար սկսվում է վերանալ, մինչդեռ Սուրբ երկրում իրավիճակը գնալով վատթարանում է: Դեռևս 969 թվականից Հյուսիսային Աֆրիկայում և Արմտյան Ասիայում, ներառյալ՝ Երուսաղեմում, Դամասկոսում և Արևելյան Միջերկրականում իշխում էր Ֆաթիմյանների արքայատոհմը, որի իշխանության ժամանակահատվածը նշանավոր էր արևմուտքի քրիստոնեական պետությունների հետ հարաբերական խաղաղությամբ։ Այս իրադրությունը գլխիվայր փոփոխվում է 1073 թվականին և դրանից հետո, երբ Երուսաղեմը անցնում է սելջուկներին[1]։

Առաջին խաչակրաց արշավանքը քրիստոնեական աշխարհի պատասխանն էր Ֆաթիմյանների և սելջուկների ձեռամբ իսլամի ընդլայնմանը դեպի Սուրբ երկիր և Բյուզանդական կայսրություն: Երուսաղեմը համարվում էր քրիստոնյա եվրոպացիների կարևորագույն սրբավայրը և նշանավոր էր որպես ամենահայտնի ուխտավայր: Սելջուկների իշխանության գալուց հետո Արևմտյան Եվրոպա վերադարձած բազմաթիվ ուխտավորներ բողոքում են ուխտագնացության դժվարությունների և տեղի քրիստոնյաների ճնշումների առնչությամբ։ Այսպիսով, արևելքի քրիստոնեական կայսրության՝ Բյուզանդիայի, ռազմական աջակցության կարիքը համընկնում է արևմտաեվրոպական ռազմիկների մարտական պատրաստակամության մակարդակի աճի հետ

Իրավիճակը Եվրոպայում խմբագրել

11-րդ դարում Եվրոպայի բնակչությունը զգալիորեն աճ է գրանցում, քանի որ տեխնոլոգիական և գյուղատնտեսական նորարարությունները թույլ էին տալիս զարկ տալ առևտրային հարաբերությունների զարգացմանը։ Միևնույն ժամանակ, այս ժամանակահատվածում արևմտյան քաղաքակրթության վրա գերիշխող ազդեցություն է սկսում ձեռք բերել Կաթոլիկ եկեղեցին՝ ի դեմս Հռոմի պապի։ Հասարակությունը կազմակերպական հիմքը կալվածատիրությունն ու ֆեոդալիզմն էր։ Հասարակարգով պայմանավորված ասպետները և այլ ազնվականներ զինվորական ծառայություն էին պարտական իրենց տերերին՝ խոշոր ֆեոդալներին՝ հողեր և կալվածքներ վարձակալելու իրավունքի դիմաց[2]:

1050-ից մինչև 1080 թվականն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած Կաթոլիկ եկեղեցու բարեփոխումները, որոնք կրում էին Գրիգորյան ռեֆորմներ անվանումը, սկսում են էլ ավելի մեծացնել հակասությունները արևմուտքի և արևելքի քրիստոնյաների միջև։ Վեճի հիմնական առարկան պապական գերակայության վարդապետությունն էր, համաձայն որի Հռոմի պապը Քրիստոսի փոխանորդն էր երկրի վրա, մինչդեռ Արևելյան եկեղեցին պապին դիտարկում էր որպես եկեղեցու հինգ տիեզերական պատրիարքներից միայն մեկը՝ Ալեքսանդրիայի, Անտիոքի, Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի պատրիարքների կողքին։ Սովորույթների, համոզմունքների և պրակտիկայի տարբերությունները 1054 թվականին ստիպում են Հռոմի պապ Լևոն IX-ին հոգևորական պատվիրակություն ուղարկել Կոստանդնուպոլիս՝ պատրիարք Միքայել I Կերուլարիուսի մոտ, որը, սակայն, ավարտվում է փոխադարձ բանադրանքով և արևելք-արևմուտք մեծ հերձվածով[3]։


Վաղ քրիստոնյաները սովոր էին համայնական նպատակներով ուժի կիրառմանը։ Պատերազմի քրիստոնեական աստվածաբանությունը անխուսափելիորեն զարգանում է այն պահից, երբ հռոմեական քաղաքացիությունը և քրիստոնեությունը կապվում են իրար և երբ քաղաքացիներից պահանջվում է պայքարել կայսրության թշնամիների դեմ։ Հենց այս շրջանում էլ (4-րդ դար) աստվածաբան Օգոստինոս Հիպպոնի աշխատությունների հիմքով մշակվում է սուրբ պատերազմի վարդապետությունը: Օգոստինոսը համարում էր, որ ագրեսիվ պատերազմը մեղք է, բայց պատերազմը կարող է արդարացված լինել, եթե հայտարարված է օրինական իշխանության կողմից, ինչպիսին է թագավորը կամ եպիսկոպոսը, պաշտպանական է կամ նպատակ է հետապնդում ազատագրել հայրենական հողերը թշնամում, և չի ենթադրում ավելորդ արյունահեղություն: Արևմտյան Եվրոպայում Կարոլինգյան կայսրության փլուզումը առաջ է բերում ռազմիկների դաս, որը զբաղվածության բացակայության պայմաններում սկսում է միջխմբային պայքար: Ուժի կիրառումը շատ հաճախ օգտագործվում էր որպես վեճերի լուծման եղանակ, իսկ պապականությունը այս ֆոնին փորձում էր մեղմել իրադրությունը[4]։ [[Կատեգորիա:Ջենովայի հանրապետության պատերազմներ]] [[Կատեգորիա:Սրբազան Հռոմեական կայսրության պատերազմներ]] [[Կատեգորիա:Բյուզանդիայի պատերազմներ]] [[Կատեգորիա:Ֆրանսիայի պատերազմներ]] [[Կատեգորիա:Հայաստանի պատերազմներ]] [[Կատեգորիա:Անտիոք]] [[Կատեգորիա:11-րդ դարի խաչակրաց արշավանքներ]] [[Կատեգորիա:1090-ականները Բյուզանդական կայսրությունում]] [[Կատեգորիա:1090-ականները Եվրոպայում]] [[Կատեգորիա:1090-ականներն Ասիայում]] [[Կատեգորիա:1090-ականների հակամարտություններ]] [[Կատեգորիա:Խաչակրաց առաջին արշավանք]]

  1. Asbridge, 2012, The Muslim World, էջեր 19–23
  2. Painter, Sidney (1969). "Western Europe on the Eve of the Crusades". In Setton, K., A History of the Crusades: Volume I. pp. 3–30.
  3. Adrian Fortescue (1912). "The Eastern Schism". In Catholic Encyclopedia. 13. New York: Robert Appleton Company.
  4. Asbridge, 2012, Warfare and Violence in Latin Europe, էջեր 14–15