Մասնակից:Nare Ohanyan/Ավազարկղ
Nare Ohanyan/Ավազարկղ |
---|
Դանիել Գոթլոբ Թյուրք գերմ.՝ Daniel Gottlob Türk, , գերմանացի երգեհոնահար, կոմպոզիտոր, դասական շրջանի երաժշտական տեսաբան:
Կենսագրություն
խմբագրելԴանիելը երգեհոն նվագել է սովորել հոր մոտ, այնուհետև նրա ուսուցիչներն են եղել Բախի աշակերտ Գոթֆրիդ Ավգուստ Հոմիլիուսը և Յոհան Ադամ Հիլերը, որոնք Թյուրքին խորհուրդ են տվել ուսումը շարունակել Հալլեի համալսարանում։ 1779 թվականին Թյուրքը ստացել է երաժշտական մասի գծով տնօրենի պաշտոն, իսկ 1809 թվականին դարձել երաժշտության և ակուստիկայի տեսության պրոֆեսոր։ 1783 թվականին ամուսնացել է Յոհան Դորոտեյ Ռեյզինս Շիմելպֆենիգի հետ, նրանք ունեցել են երկու երեխա[1]։
Դասական երաժշտության մեջ Թյուրքի ամենանշանավոր աշխատությունը «Klavierschule» դասգիրքն է, որը նախատեսված է սկսնակ երաժիշտների համար, այն 21-րդ դարում մանկավարժների շրջանում եղել է հայտնի։ Մեծ հաջողություն է ունեցել նաև նրա «Բաս նվագելու համառոտ ուսուցում» գիրքը, որն ուսումնասիրել է Լյուդվիգ վան Բեթհովենը։ Վերամշակված տեսքով այն դասագիրք է ծառայել մինչև 19֊րդ դարի կեսերը[2]։ 1776-1808 թվականներին հրատարակվել են դաշնամուրային սոնատների 8 ժողովածու և 4 պիես։ Այդ պիեսներից մի քանիսը մանկության տարիներին խաղացել են Ռոբերտ Շումանը։
Նրա ամենահայտնի աշակերտներից մեկը համարվում է ջութակահար Ֆրիդրիխ Ուբերնը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Биография Тюрка». Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին. Վերցված է 2013-02-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Музыкальная энциклопедия / Гл. ред. Ю.В. Келдыш. — «Советская энциклопедия», 1981. — С. 662. — 1056 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Н. С. (1890–1907). «Тюрк, Даниель-Готлоб». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Category:Türk, Daniel Gottlob
- Katalog der Deutschen Nationalbibliothek