Սենթ Քլաուդ (անգլ.՝ Saint Cloud, բառացի՝ «Սուրբ Քլոդ», ՄՀԱ՝ [seɪntˈklaʊd]) քաղաք ԱՄՆՄինեսոտա նահանգում։ Բնակչությունը 61198 մարդ (2010 թվականի տվյալներով)[1]։ Այն գտնվում է միանգամից երեք շրջանների տարածքում՝ Ստերնսի, Բենտոնի և Շերբյուռնի։ Քաղաքապետը Դեյվ Կլյայսն է[2]։ Անվանվել է ի պատիվ ֆրանսիական Սեն Կլու քաղաքի, որը կրում է Ս․ Քլոդոալդի անունը։ Քաղաքի FIPS-կոդը՝ 27-56896[3], GNIS-նույնացուցիչ` 0650559[4]:


Պատմություն

խմբագրել
 
Սենթ Քլաունդի առաջին բանկի շենքը

Քաղաքն առաջացել է 1856 թվականին երեք փոքրիկ քաղաքների միավորման արդյունքում։ Այժմ այն ​​տարածքները, որտեղ նրանք գտնվում են, կոչվում են Վերին, Միջին և Ստորին քաղաք (անգլ.՝ Upper, Middle and Lower Towns)[5]։ 1862 թվականին Սիուի ապստամբության ժամանակ քաղաքը ծառայել է որպես փախստականների համար ապաստան[6]:

1868 թվականին երկաթուղին տեղափոխվեց քաղաք․ միևնույն ժամանակ, սկսվեց մոտակա քարհանքից գրանիտի արդյունահանումը[5]։ 19000-ական թվականներին Սենթ Քլաունդը դարձավ նահանգի ամենամեծ քաղաքներից մեկը՝ տրանսպորտային ուղիներում իր հարմար դիրքի շնորհիվ։

1869 թվականին քաղաքում համալսարան է կառուցվել, քսան տարի հետո՝ բանտ, որտեղ տանում են հանցագործներ ամբողջ նահանգից[6]։

Բնակչություն

խմբագրել
 
Ստերնս շրջանի դատարանի շենք

Սենթ Քլաունդի բնակչությունը կայուն աճում է․ եթե 1980 թվականին այստեղ 42566 մարդ էր ապրում, իսկ 1990 թվականին՝ 48812, ապա 2000 թվականի մարդահամարով աայստեղ 58978 մարդ է ապրում, իսկ 2010 թվականի մարդահամարով՝ 61198[1]։ ՏՆային տնտեսությունների քանակը 24927 է (2010 թվականի տվյալներով)։ Մակերեսը կազմում է 80․1 կմ² (78․1 կմ²՝ ցամաք, 2 կմ²՝ ջրային տարածք)։ Բնակչության խտությունը 783․6 մարդ/կմ²։


Ռասսային խումբ Թվաքանակ Մասնաբաժինը ընդհանուր բնակչության մեջ
Սպիտակամորթներ 53 928 88,12 %
Աֆրոամերիկացիներ 2276 3,72 %
Հնդկացիներ 618 1,01 %
Ասիացիներ և Օվկիանիայի բնիկներ 2179 3,56 %
Այլ կամ մի քանի ռասսաների պատկանողներ 2197 3,59 %


Միևնույն ժամանակ կայուն աճում է աֆրոամրիկացիների, ասիական երկրների բնիկների և խառը ռասսաների բնակչության թիվը և մասնաբաժինը․ 1990-2010 թվականներին նրանց աճը 70% հասել է 1191%-ի։

Ալգոմերացիայում ապրում է ավելի քան 250000 մարդ[7]։


Տնտեսութուն

խմբագրել

Քաղաքը գտնվում է գուղատնտեսական գոտում։ Սենթ Քլաունդի շրջակայքում աճեցնում են տարեկան, եգիպտացորեն, սոյա, լոբազգիներ, գարի, զարգացած է թռչնաբուծությունը։ Միևնույն ժամանակ քաղաքում զարգացած է արդյունաբերություն՝ սննդի արդյունաբերությունը, ավտոբուսների, սառնարանների, հաստոցների արտադրությունը։ Կա նաև բետոնի, թղթի և այն արդյունաբերական ապրանքների արտադրւթյունվ։

Քաղաքում օդանավակայան կա[8]։


Քույր քաղաքներ

խմբագրել

2006 թվականին Սենթ Քլաունդը և գերմանական Շփալթ քաղաքը դարձան քույր քաղաքներ[9]։


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Saint Cloud Demographics Summary» (անգլերեն). Official City of St. Cloud Web Site. Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին. Վերցված է 2012-07-13-ին.
  2. «The Mayor's Office» (անգլերեն). Official City of St. Cloud Web Site. Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին. Վերցված է 2012-07-13-ին.
  3. «American FactFinder». Бюро переписи населения США. Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին. Վերցված է 2008-01-31-ին.
  4. «US Board on Geographic Names». Геологическая служба США. 2007-10-25. Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին. Վերցված է 2008-01-31-ին.
  5. 5,0 5,1 «History of the City» (անգլերեն). Official City of St. Cloud Web Site. Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին. Վերցված է 2012-07-13-ին.
  6. 6,0 6,1 «St Cloud» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012-07-05-ին. Վերցված է 2010-11-25-ին.
  7. «2009 Comprehensive Annual Financial Report» (անգլերեն). Official City of St. Cloud Web Site. 14 June 2010. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012-08-09-ին. Վերցված է 2012-07-13-ին.
  8. «Welcome to the St. Cloud Regional Airport» (անգլերեն). St. Cloud Regional Airport. Արխիվացված է օրիգինալից 2012-07-05-ին. Վերցված է 2010-11-25-ին.
  9. «Sister City Relationship» (անգլերեն). Official City of St. Cloud Web Site. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012-06-26-ին. Վերցված է 2012-06-01-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)


Արտաքին հղումներ

խմբագրել
  • «2009 Comprehensive Annual Financial Report» (անգլերեն). Official City of St. Cloud Web Site. 14 June 2010. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012-08-09-ին. Վերցված է 2012-07-13-ին. Քաղաքի տնտեսական և ֆինանսական վիճակի մասին պաշտոնական տեղեկություններ։