Նմանություն
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Գրվել է1894
ՎիքիդարանNane Bezhanyan 6/Ավազարկղ44

«Նմանություն», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից, որը գրվել է 1894 թվականին։

Ստեղծման պատմություն խմբագրել

Բանաստեղժության ինքնագիրը չի պահպանվել։ Հեղինակի սեփական օրինակը, որտեղ գրողը մեկ ուղղում է արել, ջնջել չորրորդ տունը և վերևում մատիտով գրել «Նման․», պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №1355-ում։ Բանաստեղծությունը գրելիս Թումանյանն աչքի առաջ ունեցել է իտալացի բանաստեղծ Լորենցո Սթեքեթթիի լայն տարածում գտած և ռուսերեն թարգմանված մի ոտանավոր (այս փաստի վրա ուշադրություն է հրավիրել Հ․ Ս․ Երեմյանը՝ իր «Հովհաննես Թումայան» հոդվածում)։ Այն հեղինակի սիրած կնոջն ուղղված քնարական-սիրային բանաստեղծություն է։ Թումանյանի բանաստեղծությունը, նվիրված լինելով հոգեկից ընկերոջը, ավելի խոհական բնույթ ունի։

Հրատարակում խմբագրել

Առաջին անգամ «Նմանություն» վերնագրով ստեղծագործությունը տպագրվել է «Դաշնակ, փոփոխված»-ում, որը թվագրված է «1896», այնուհետև, երեք տուն կրճատված և «Եթե մի օր, անուշ ընկեր» վերնագրով՝ Թիֆլիսի «Բանաստեղծություններ»-ի 27-րդ էջում։ Հետո առանց վերնագրի բանաստեղծության 16 տողը տպագրվել է Բաքվի «Բանաստեղծություններ»-ի 40-րդ էջում, ապա Հովհաննես Թումանյանի «Երկերի ժողովածու»-ի առաջին հատորում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան Հովհաննս Երկերի լիակատար ժողովածու տասը հատորով/ Հովհ․ Թումանյան․-Եր․։ ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, 2018․ Հատոր առաջին։ Բանաստեղծություններ․-էջ 649