NairAtoyan/Ավազարկղ1

Արմեն Պավելի Առուստամյան, Հայաստանի զինված ուժերի զինծառայող, զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ[1]։

Կենսագրություն խմբագրել

Արմեն Առուստամյանը ծնվել է 2001 թվականի հուվարի 19-ին Երևանում։ Սովորել է Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոցում՝ գերազանց առաջադիմությամբ (2006-2014 թվականներին)։ 2014-2017 թվականներին ուսումը շարունակել Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի։ 2016 թվականից հաճախել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն (Հ.Մ.Ը.Մ.) ՀԱՍԿ-ի Նոր-Նորք համայնքի Հովհաննես Հինդլյան մասնաճյուղ՝ որպես «Գայլիկներ» սկաուտական խմբի ղեկավար [2]։ 2017-2019 թվականներին սովորել է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի [3] Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի ինֆորմատիկա և համակարգչային գիտություն բաժնում։ Ուսումնառության ընթացքում արժանացել է մի շարք պատվոգրերի։ Փոխադրվելով երրորդ կուրս՝ ամռանը, զորակոչվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր[4]։ Վեց ամիս ծառայել է Լուսակերտի զորամասում և ստացել կրտսեր սերժանտի կոչում, այնուհետև տեղափոխվում Արցախի Հանրապետության Մարտունի 2 զորամաս: 2020 թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան՝ պատերազմի ժամանակ, վիրավորվել է և առանց տրտնջալու այդ վիճակում փրկել ընկերների կյանքը [5]։ Զոհվել է նոյեմբերի 9-ին 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ, Մարտունի 2-ի դիրքերում։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից մարտական ծառայության համար արիության մեդալով և ԱՀ ՊԲ-ի կողմից ռազմական գործողություններին ակտիվ մասնակցելու, ջոկը գրագետ ղեկավարելու, ցուցաբերած խիզախության և արիության համար պատվոգրով: Հետմահու արժանացել է նաև ՀՄԸՄ-ՀԱՍՍԿ կենտրոնական վարչության կողմից խիզախության շքանշանի և խմբապետի կոչման [6]: Հուղարկավորված է Եռաբլուր պանթեոնում։

Ընտանիք խմբագրել

Արմեն Առուստամյանը ամուսնացած չէր, հայրը՝ Պավել Առուստամյանն է, մայրը՝ Ելիզավետա Աբաջյանը, եղբայրը՝ Նորիկ Առուստամյանը։

Պարգևներ խմբագրել

  • Մարտական ծառայության համար արիության մեդալ
  • ԱՀ ՊԲ-ի կողմից ռազմական գործողություններին ակտիվ մասնակցելու, ջոկը գրագետ ղեկավարելու, ցուցաբերած խիզախության և արիության համար պատվոգիր
  • ՀՄԸՄ-ՀԱՍՍԿ կենտրոնական վարչության կողմից խիզախության շքանշան և խմբապետի կոչում

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել