Monica Gharsyan/Ավազարկղ

Ֆրենսիս Էլիզաբեթ Հոլբերտոն (), առաջին ունիվերսալ էլեկտրոնային թվային համակարգչի վեց յուրահատուկ ծրագրավորողներից մեկը, ENIAC: Հոլբերտոնն ստեղծել է խզման կետեր համակարգչի կարգաբերումներում[1]:

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Պատկեր:ENIAC-ը գործարկող երկու կին:gif
Programmers Betty Jean Jennings (left) and Fran Bilas (right) operate the ENIAC's main control panel.
 
(աուդիո)
[[:Պատկեր:{{{Ֆայլի անվանում}}}|{{{Անվանում}}}]]
[[Պատկեր:{{{Ֆայլի անվանում}}}|180px|noicon]]

Հոլբերտոնը Ֆրենսիս Էլիզաբեթ Սնայդեր ծնվել է Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա, 1917 թվականին:

Հոլբերտոնը հաճախում էր լրագրության դասընթացների, քանի որ ուսումնական ծրագիրը թույլ էր տալիս նրան ճանապարհորդել:[2] Լրագրությունը նաև այն ճյուղերից մեկն էր, որ 1940-ական թվականներին բաց էր կանանց համար:[3] Փենսիլվանիայի համալսարան հաճախելու առաջին օրը Հոլբերտոնի մաթեմատիկայի դասախոսը հարցրեց նրան, թե արդյո՞ք ավելի լավ չի լինի, որ վերջինս մնա տանը և երեխաներ մեծացնի:[3]

Աշխատանք խմբագրել

 
Betty Holberton (right foreground) programming the ENIAC computer in Philadelphia, Pennsylvania, BRL building 328 (1940s/1950s)

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բալիստիկ հրթիռների հետագիծը հաշվարկելու համար վարձել էին նաև կանանց: Մուրի ինժիներական դպրոցը վարձել էր Հոլբերտոնին` աշխատելու որպես "համակարգիչ", և նա ընտրվել էր մեկը վեց կանանցից` ծրագրավորելու ENIAC-ը: Որակավորվելով որպես սուպերպրոֆեսիոնալներ՝ Հոլբերտոնը Քեյ Մաքնալթիի, Մերլին Ուեսքոֆի, Ռութ Լիչթերմանի, Բեթթի Ջին Ջեննինգսի և Ֆրեն Բիլասի հետ Բալիստիկ հետազոտությունների լաբորատորիայի (BRL), ԱՄՆ-ի բանակի համար ծրագրավորեցին ENIAC-ը՝ բալիստիկ հրթիռների հետագիծը էլեկտրոնային եղանակով կատարելու հաշվարկելու համար:

Սկզբում, քանի որ ENIAC-ը գաղտնի էր, այն ծրագրավորելու համար կանանց թույլատրվում էր աշխատել միայն նախագծերով և էլեկտրական սխեմաներով: ENIAC-ի վրա աշխատելիս՝ Հոլբերտոնի մոտ շատ արդյունավետ գաղափարներ էին ծագում գիշերային ժամերին, որի պատճառով մյուս ծրագրավորողները կատակում էին, թե «նա ավելի շատ խնդիրներ է լուծում քնած ժամանակ, քան շատ մարդիկ արթուն ժամանակ»:[4]

ENIAC-ը ներկայացվել է 1946 թվականի փետրվարի 15-ին Փենսիլվանիայի համալսարանում:[5][6] Նրա գինը մոտ $487,000 էր, որը համարժեք էր 2019 թվականի $7,195,000-ին:[6]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Հոլբերտոնն աշխատել է Ռեմինգթոն Ռենդում և Ստանդարտների ազգային բյուրոյում: 1959 թվականին նա եղել է ծրագրավորման հետազոտությունների մասնաճյուղի ղեկավար՝ Դեյվիդ Թեյլորի մոդելային ավազանի կիրառական մաթեմատիկայի լաբորատորիայում: Նա օգնել է զարգացնել UNIVAC-ը՝ նախագծելով կառավարման վահանակներ, որոնց շնորհիվ թվային ստեղները տեղադրում էին ստեղնաշարի կողքին, և համոզել է ինժեներներին Univac-ի սև գույնը փոխարինել մոխրագույն-բեժ երանգով, որն էլ դարձավ համակարգիչների ունիվերսալ գույնը:[7]

Նա մեկն էր նրանցից, ով գրել է ծրագրավորման առաջին գեներատիվ համակարգը (SORT/MERGE): Երկուական համակարգի ֆունկցիաների համար որոշումների ծառ մշակելու նպատակով Հոլբերտոնն օգտագործել է խաղաքարտերը և գրել է ծածկագիր, ըստ անհրաժեշտության տվյալները կարդալու և գրելու նպատակով, տասը ժապավենային սկավառակներից բաղկացած խումբն օգտագործելու համար:[8] Նա գրել է վիճակագրական վերլուծության առաջին փաթեթը, որն օգտագործվել է ԱՄՆ-ում 1950 թվականի մարդահամարն անցկացնելու համար:

1953 թվականին նա դարձել է առաջադեմ ծրագրավորման ղեկավար Մերիլենդ նահանգի նավատորմի կիրառական մաթեմատիկական լաբորատորիայում, որտեղ մնացել է մինչև 1966 թվականը:[4]Հոլբերտոնն աշխատել է Ջոն Մոքլիի հետ, որպեսզի մշակեն C-10 հրահանգը BINAC-ի համար, որը համարվում է բոլոր ժամանակակից ծրագրավորման լեզուների նախատիպը: Նա նաև մասնակցել է Գրեյս Հոփփերի հետ Կոբոլ և FORTRAN ծրագրավորման լեզուների վաղ ստանդարտների մշակմանը:[9] Ավելի ուշ, որպես Ստանդարտների ազգային բյուրոյի աշխատակից, նա շատ ակտիվ էր Fortran լեզվի ստանդարտի առաջին երկու տարբերակների մշակման գորշընթացում ("FORTRAN 77" and "Fortran 90"):

Death խմբագրել

She died on December 8, 2001 in Rockville, Maryland, aged 84, due to heart disease, diabetes, and complications from a stroke she had suffered several years before.[4][10] She was survived by her husband John Vaughn Holberton and her daughters Pamela and Priscilla.[4]

Մրցանակներ խմբագրել

1997 թվականին ENIAC-ը ծրագրավորող վեց յուրահատուկ կանանցից միակն էր, ով ստացավ «Համակարգչային տեխնոլոգիաների կանանց ասոցիացիայի» կողմից տրվող Ada Lovelace Award բարձրագույն մրցանակը:[11]

1997 թվականին նա ստացել է նաև IEEE Computer Pioneer Award մրցանակը IEEE Computer Society-ից `միաձուլման գեներատոր ստեղծելու համար, ինչից էլ, ըստ IEEE-ի, նրա մոտ առաջացավ հատուկ ծրագրի օգնությամբ մեքենայական լեզվի վերահաղորդման մասին առաջին միտքը:"[11]

1997 թվականին ENIAC-ը ծրագրավորող վեց յուրահատուկ կանանց հետ նա ընդգրկվեց «Կանայք տեխնոլոգիայի մեջ» փառքի միջազգային սրահում:[11]

Ժառանգություն խմբագրել

Հոլբերտոնի դպրոցը, որը Սան Ֆրանցիսկոյում ծրագրային ապահովման ինժեներների համար նախատեսված դպրոցն է, հիմնադրվել է նրա պատվին 2015 թվականին[1]:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Abbate, Janet (2012), Recoding Gender: Women's Changing Participation in Computing, MIT Press, էջ 32, ISBN 9780262018067
  2. «Betty Holberton Video». ovguide.com. Արխիվացված է օրիգինալից 2013-10-05-ին. Վերցված է 2012-06-05-ին.
  3. 3,0 3,1 Gay, Martin (10 April 2018). Recent Advances and Issues in Computers. Greenwood Publishing Group. ISBN 9781573562270 – via Google Books.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Lohr, Steve (Dec 17, 2001). «Frances E. Holberton, 84, Early Computer Programmer». NYTimes. Վերցված է 16 December 2014-ին. «Frances Elizabeth Holberton, one of the first computer programmers, whose contributions to software over the years ranged from an early data-sorting program to helping develop the business programming language Cobol, died on Dec. 8 at a nursing home in Rockville, Md. She was 84.»
  5. «ENIAC Programmers Project». ENIAC Programmers Project.
  6. 6,0 6,1 «On Computers: historical development of computers». internetlooks.com.
  7. Levy, Claudia (December 15, 2001). «Frances Holberton, 84; Pioneer Programmer of Early Computers». Los Angeles Times.
  8. Beyer, Kurt (2012). Grace Hopper and the Invention of the Information Age. London, Cambridge: MIT Press. էջ 198. ISBN 9780262517263.
  9. Fritz, W. Barkley (1996). «The Women of ENIAC» (PDF). IEEE Annals of the History of Computing. 8 (3): 17. doi:10.1109/85.511940.
  10. «Computer pioneer Betty Holberton dies at 84». Government Computer News. January 7, 2002. Վերցված է 2008-06-07-ին. «Frances "Betty" Snyder Holberton, a pioneer in programming languages and other aspects of computing, died Dec. 8 in Rockville, Md. She was 84.»
  11. 11,0 11,1 11,2 «ENIAC Programmers Project - Email List». 12 December 2008. Արխիվացված է օրիգինալից 12 December 2008-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Լրացուցիչ ընթերցանություն խմբագրել

Կաղապար:Timelines of computing