Մասնակից:Meri Stepanyan/Ավազարկղ5

Նավզիկե
Ժանրպոեմ
Ձևչափածո
ՀեղինակԵղիշե Չարենց
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1936
Առաջին ներկայացում1936
ՎիքիդարանMeri Stepanyan/Ավազարկղ5

Նավզիկե, հայ գրող Եղիշե Չարենցի պոեմներից, գրված 1936 թվականին։

Բնութագիր

խմբագրել

«Նավզիկե» պոեմը Եղիշե Չարենցը գրում է իր կյանքի դժվարին ժամանակներում և կոչել իր «ամենաչքնաղ երկը»։ Պոեմը բնույթով քնարական է: Հեղինակը պոեմը նվիրել է իր երկու կանանց՝ Արփենիկին և Իզաբելային: Պոեմում ներկայացված է գունավոր, անհասանելի, առեղծվածային, մերթ աղջկա նման, մերթ եգիպտուհու, մերթ կնոջ և մերթ արվեստի գլուխգործոց կանանց: «Նավզիկե»-ում Չարենցը իր երազանքները նկարագրող բոլոր կանանց կերպարները ամբողջացրել է մի կնոջ մեջ[1]:

  Նախ` կարոտի նման դեռ անծանոթ կյանքի,

Բիլ ծովերում նավող նավակի մեջ`

Իբրև ցնորք գայթող, կամ երազանք անգին –

Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն[2]

 

Սիրո իդեալի փնտրտուք

խմբագրել
  Մերթ աղջկա նման, մերթ մանկական տեսքով,

Մերթ որպես կին՝ տեսած երազի մեջ,—

Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո —

Պատկերացել է ինձ — իմ Նավզիկեն[2] ։

 

Սա մի խոստովանություն է, որը ամենաբնութագրական գծերով նկարագրում է կնոջ ու սիրո իդեալի որոնման պատմությունը։ Այս որոնումների ճանապարհը Չարենցի մոտ ընթացել է բարդ ու հակասական, սխալներով, գտնումներով և կորուստներով։ Այս ամենին զուգահեռ նրա սիրո երգը մե՛կ բեկբեկուն թրթռացել է, մե՛կ զրնգացել հստակ, մե՛կ տխուր ղողանջել։ Հեղինակի մոտ առաջացած բազմաթիվ ապրումներ՝ կարոտ, հիասթափություն ու վայելքի տարբեր ելևէջներ, պայմանավորված են եղել նրա խառնվածքով, ապրած կյանքով, ընթերցած գրքերով և գրքրերից ստացած ազդեցություններով։ Չարենցը բռնում է անվերջ որոնումների ուղին։ Այդ որոնումները նրա մոտ սկսվում են անորոշ, թախծոտ ու տարտամ երազանքից։ Իր սիրո իդեալի փնտրտուքի ճանապարհը անցնում է «Երեք երգ․․․»-ից մինչև «Նավզիկե»[3]։ Չարենցի, ինչպես նաև յուրաքանչյուր տղամարդու երազանքն է իր Նավզիկեն, ում կարոտում է ու չի հասնում երբեք։ Չարենցը ներկայացնում էր ամբողջ կյանքում իր որոնած և այդպես էլ չգտած Նավզիկեի մասին[1]

  Նայադների՜ նման, նայադների՜ նման

Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,

Խոստանալով սիրո անհատնելի հմայք

Եվ թողնելով մորմոք ու կորուստի կսկիծ…[2]

 

Անվան մեկնաբանություն

խմբագրել

Նավզիկեն փեակների արքա Ալքինոոսի դուստրն էր: Իթակե նավարկելու ժամանակ նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսևսին նետում են փեակների կղզի: Նավզիկեն գտնում է կիսամեռ Ոդիսևսին, այնուհետև նրան ներկայացնում հորը։ Երբ պարզվում է Ոդիսևսի ով լինելը, արքան օգնություն է տալիս Ոդիսևսին և նա շարունակում է նավարկել դեպի հայրենիք: Ահա 1930-ական թվկաններին մղձավանջի մեջ գտնվող Չարենցն իր Նավզիկեին էր որոնում: Ժամանակի քաղաքական փոթորիկները խորտակել էին Չարենցի նավը։ Նա ևս մահվան օրհասական տագնապների մեջ էր, բայց նրա Նավզիկեն այդպես էլ չհայտնվեց՝ ի տարբերություն Ոդիսևսի։ Նա մահացավ բանտում՝ իր երազանքների հանգրվանին չհասած[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Եղիշե, Չարենց. «Նավզիկե».
  2. 2,0 2,1 2,2 Եղիշե, Չարենց (1987). Երկերի ժողովածու, չորս հատորով. Երևան: Սովետական գրող. էջեր 307-312։.
  3. Ժենյա, Քալանթարյան (2012). Եղիշե Չարենց, ուսումնասիրություններ. Երևան: ԵՊՀ Հրատարակչություն. էջեր 111։.