Մասնակից:Meri Hovakimyan/Ավազարկղ

Ռեֆրակտոմետրիա (< լատ․ refractus — բեկված և ․․․ մեարիա), բեկումաչուփություն, կիրառական օպտիկայի բաժին, որն զբաղվում է օպտիկական ճառագայթման (լույսի) սպեկտրի տարբեր տիրույթներում նյութերի բեկման ցուցիչների չափման եղանակների ու միջոցների հետազոտությամբ։ Ռեֆրակտոմետրիայի հիմնական մեթոդները կարելի է բաժանել երեք խմբի․ 1․ երկու միջավայրերի բաժանման սահմանով անցնելիս լույսի բեկման անկյունների ուղղակի չափման մեթոդներ։ Չափելով հետազոտվող նյութից պատրաստված պրիզմայում ճառագայթների ամենափոքր շեղման անկյունը (Ց) և պրիզմայի բեկող անկյունը (ф), n=sintРш~ նաձևով որոշում են տվյալ նյութի բեկման բացարձակ ցուցիչը։ Հեղուկների բեկման ցուցիչը չափելու համար հետազոտվող հեղուկը լցվում է սնամեջ պրիզմայի մեջ։ 2․ Լույսի լրիվ ներքին անդրադարձման երևույթի վրա հիմնված մեթոդներ։ Հետազոտվող նյութն օպտիկական հպման մեջ է դրվում հայտնի ո0 բեկման ցուցիչով նյութից պատրաստված էտալոնային պրիզմայի հետ, և չափելով դրանց բաժանման սահմանից լրիվ ներքին անդրադարձման սահմանային անկյունը (а0),n'sin(i2)=sin(r2) բանաձևով որոշվում է անհայտ բեկման ցուցիչը։ 3․ Ինտերֆերենցիոն մեթոդներ, որոնց դեպքում որոշվում է հետազոտվող և էտալոնային նյութերի բեկման ցուցիչների տարբերությունը՝ ըստ այդ նյութերով անցած կոհերենտ ճառագայթներով ստացված ինտերֆերենցիոն շերտերի շեղման (տես նաև Ինաերֆերոմեար)։ Առաջին երկու մեթոդների ճշգըրտությունը 10՜5 կարգի է, իսկ երրորդինը՝ 10՜7 —10՜8։ Բացի վերոհիշյալ մեթոդներից, գոյություն ունեն նաե իմերսիոն, լուսաչափական մեթոդներ են։ Նյութերի բեկման ցուցիչը Ռեֆրակտոմետրիա մեթոդներով չափող սարքերը կոչվում են ռեֆրակտոմետրեր։ Ռեֆրակտոմետրիա լայն կիրառություն ունի ֆիզիկական քիմիայում, օպտիկական ապակիների արտադրության, դեղագործության, սննդի արդյունաբերության մեջ։