Մասնակից:Meri Balasanyan/Ավազարկղ

Կարիերա (1957-1969 թվականներ)

խմբագրել

Քերուակի վեպը հաճախ նկարագրվում է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի բիթ սերնդին ներկայացնող գործ, իսկ Քերուակը կոչվում է «բիթ սերնդի թագավոր»[1]։ Այս մտքի հետ նա երբեք չի հարմարվել: Մի անգամ նա նկատել է. «ես բիթնիկ չեմ, ես կաթոլիկ եմ»՝ ցույց տալով լրագրողին Պողոս VI Պապի նկարը և ասելով՝ «գիտե՞ք, թե ով է նկարել այդ նկարը, -ե՛ս»[2]:

«Ճանապարհին» գրքի հաջողությունը ակնթարթային համբավ բերեց Քերուակին: Նրա համբավը նպաստեց, որ հրատարակիչների մոտ ցանկություն առաջանա վերցնել անցանկալի ձեռագրեր, որոնք նախկինում մերժվել էին: Ինն ամիս անց՝ նա այլևս հասարակության մեջ իրեն ապահով չէր զգում: Մի գիշեր, Նյու Յորքի Բլեկեր փողոցի 189 հասցեում գտնվող Սան Ռեմո սրճարանի մոտ, Քերուակին ծեծեցին երեք տղամարդ: Հնարավոր է, որ Նիլ Քեսեդին՝ որպես գրքի գլխավոր հերոս, իր նոր ձեռք բերած վատ համբավի արդյունքում ձերբակալվեց մարիխուանա վաճառելու համար[3][4]:

Ի պատասխան՝ Քերուակը հավաքագրում է բուդդիզմի հետ կապված իր սեփական փորձի օրինակները, ինչպես նաև Կալիֆորնիայում և Վաշինգտոնում ունեցած իր արկածները Գարի Սնայդերի և Սան Ֆրանցիսկոյի այլ բանաստեղծների հետ և 1958 թվականին հրատարակում «Դհարմյան թափառականները» վերնագրով: Նա գրեց դա Օրլանդոյում, 1957 թվականի նոյեմբերի 26-դեկտեմբերի 7 ընկած ժամանակահատվածում[5] and December 7, 1957.[6]: Գրելը սկսելիս Քերուակը վերցրեց տասը ոտնաչափ ունեցող հեռագրաթուղթ, որպեսզի խուսափի թուղթը փոխելու ընդհատումներից, ինչպես վեց տարի առաջ էր արել «Ճանապարհին» գիրքը մեքենագրելիս[5]:

Քերուակը, գրքի քննադատության պատճառով, բարոյազրկվեց բուդդիզմի ամերիկյան դաշտում այնպիսի հարգված գործիչների կողմից, ինչպիսիք են Զեն ուսուցիչներ Ռութ Ֆուլլեր Սասակին և Ալան Ուոթսը: Նա գրեց Սնայդերին ` նշելով Դ.Ս. Սուզուկիի հետ հանդիպման մասին. «նույնիսկ Սուզուկին էր նայում ինձ այնպիսի երկար հայացքով, կարծես ես հրեշավոր խաբեբա էի»: Նրան Կալիֆորնիայում հնարավորություն չընձեռվեց հանդիպելու Սնայդերի հետ, և նա եղելությունը բացատրեց Ֆիլիպ Ուալենին. «հիմա ես կամաչեմ հակառակվել Ձեզ և Գարիին. ես այնքան անառակ եմ դարձել, որ ոչինչ հաշվի չեմ առնում: Ես այլևս բուդդիստ չեմ»[7]: Նրանց հետագա քննադատական արձագանքին ի պատասխան Քերուակը մեջբերեց Էբի Գրինի սրճարանային ընթերցանությունից մի հատված. «Մաքրագործվել տենչացող մոլեգին հավատացյալների ամբոխը ողողված է էյֆորիայով և հրճվում է այնպես, ինչպես միաբջիջ կենդանիները՝ օրհնյալ լույսի ներքո»:

Քերուակը գրել է նաև «Քաղցրացրեք իմ դաշույնը» (1959) վերնագրով բիթ ֆիլմի սցենարը, որի ռեժիսորներն էին Ռոբերտ Ֆրենկը և Ալֆրեդ Լեսլին: Այն նկարահանվեց բանաստեղծներ Ալեն Գինզբերգի և Գրեգորի Կորսոյի, երաժիշտ Դավիթ Ամրամի, նկարիչ Լարի Ռիվերսի և այլոց մասնակցությամբ[8]: Ի սկզբանե, ֆիլմը պետք է կոչվեր «Բիթ Սերունդ», սակայն անվանումը փոխվեց վերջին պահին, երբ «Մետրո-Գոլդուին-Մայեր» ընկերությունը 1959 թվականի հուլիսին նույն անունով ֆիլմ թողարկեց, որը սենսացիա ստեղծեց բիթնիկ մշակույթի շուրջ:

1965 թվականին նա հանդիպեց բանաստեղծ Յուեն Գվերնիգի հետ, որը իր նման բրետոն ամերիկացի էր Նյու Յորքում, և նրանք դարձան ընկերներ: Գվերնինգը թարգմանում էր բրետոնյան բանաստեղծությունները անգլերենի, որպեսզի Քերուակը կարդա և հասկանա դրանք: «Օրինակի համար, 1965 թվականին Ջեք Քերուակի հետ իմ հանդիպումը որոշիչ դարձավ: Քանի որ նա չէր կարողանում խոսել բրետոնյան լեզվով, խնդրեց ինձ՝ կգրե՞ք Ձեր բանաստեղծություններից մի քանիսը անգլերեն լեզվով, ես կցանկանայի կարդալ դրանք: Ես գրեցի «Դիրի Դիր – Կեղտոտ պողպատե աստիճանները» Քերուակի համար և շարունակեցի նույն ոգով: Այդ է պատճառը, որ ես հաճախ իմ բանաստեղծությունները գրել եմ բրետոներեն, ֆրանսերեն և անգլերեն»[9]:

Հետագա տարիներին Քերուակը տառապեց իր ավագ քրոջ կորստով, որը 1964 թվականին մահացավ սրտի կաթվածից։ Դրան հաջորդեց 1966 թվականին մոր կաթվածահար լինելը: 1968 թվականին Նիլ Քեսիդին նույնպես մահացավ, երբ գտնվում էր Մեքսիկայում[10]:

1968 թվականին Քերուակը հայտնվեց նաև «Ֆայրինգ Լայն» հեռուստատեսային նախագծում, որի հեղինակն էր Ուիլյամ Ֆ. Բաքլին (Քերուակի ուսանողական տարիների ընկերը): Քերուակը խոսեց 1960-ականների կենսակերպի մասին, որը հակասում էր գերիշխող սոցիալական նորմերին. սա նրա վերջին ելույթն էր հեռուստատեսությունում[11]:

 
Ջեք Քերուակի գերեզմանը

1969 թվականի հոկտեմբերի 20-ի առավոտյան՝ ժամը 11-ին, Սանկտ Պետերբուրգում, Քերուակը նստած էր իր սիրած աթոռին, խմում էր վիսկի և լիկյոր՝ աշխատելով Մասաչուսեթսի Լոուել քաղաքում գտնվող իր հոր տպարանի մասին գրքի վրա: Նա հանկարծ սրտխառնոց էր զգացել և գնացել դեպի լոգարան, որտեղ արյունահոսել էր: Քերուակը տեղափոխվել էր մոտակա հիվանդանոց, քանի որ ունեցել էր որովայնի արյունահոսություն: Նա մի քանի անգամ արյան կորստի համար փոխպատվաստում էր ստացել: Բժիշկները հետագայում փորձել էին վիրահատել նրան, սակայն վնասված լյարդը խանգարել էր արյան մակարդմանը: Նա հաջորդ առավոտ՝ ժամը 5:15-ին, Սուրբ Էնթոնիի հիվանդանոցում մահացել է՝ վիրահատությունից հետո գիտակցության չգալով: Նրա մահվան պատճառը ախտորոշված էր որպես ներքին արյունահոսություն, որը առաջացել է ցիռոզից՝ երկարատև ալկոհոլի չարաշահման հետևանքով[12][13][14][15] Նա թաղված է Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքում գտնվող Էդսոն գերեզմանոցում[16]:

Մինչ մահը նա ապրում էր իր երրորդ կնոջ` Ստելլա Սամպաս Քերուակի, և իր մոր՝ Գաբրիելի հետ: Քերուակի մայրը ժառանգել էր իր գույքի մեծ մասը:

2007 թվականի հունիսի 2-ին, Քերուակը հետմահու Մասաչուսեթսի Լոուել համալսարանի կողմից արժանացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճանին[17]:

  1. «Beat Generation Elders Meet to Praise Kerouac». The New York Times. Վերցված է December 16, 2008-ին.
  2. «Jack Kerouac Obituary». The New York Times.
  3. Suiter 2002, էջ. 237
  4. Berrigan 1968, էջեր. 19–20
  5. 5,0 5,1 Suiter 2002, էջ. 229
  6. Suiter 2002, էջ. 233
  7. Suiter 2002, էջեր. 242–243
  8. Cohen, John (August 8, 2008). «Is Pull My Daisy Holy?». photo-eye Magazine. Վերցված է September 13, 2013-ին.
  9. Un dornad plu, Youenn Gwernig, Al Liamm, 1997, page 10.
  10. Brinkley, Douglas, ed. Kerouac: Road Novels 1957–1960. New York: The Library of America, 2007. pp. 844–45.
  11. «Digital Beats : Jack Kerouac». Faculty.uml.edu. Վերցված է November 21, 2013-ին.
  12. Larson, Jordan. «What Hollywood Gets Wrong About Jack Kerouac and the Beat Generation». The Atlantic. Վերցված է September 12, 2017-ին.
  13. Scheffler, Ian (September 6, 2013). «Football and the Fall of Jack Kerouac». The New Yorker. ISSN 0028-792X. Վերցված է September 12, 2017-ին.
  14. «Author Kerouac Dies; Led 'Beat Generation'». The Daily Collegian. October 22, 1969. Վերցված է April 29, 2008-ին.
  15. Kilgannon, Corey (December 31, 2006). «For Kerouac, Off the Road and Deep into the Bottle, a Rest Stop on the Long Island Shore». The New York Times. Վերցված է December 23, 2008-ին.
  16. Wilson, Scott. Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons, 3d ed.: 2 (Kindle Location 25332). McFarland & Company, Inc., Publishers. Kindle Edition.
  17. «Jack Kerouac Receives Posthumous Honorary Degree». UMass Lowell. May 31, 2007. Վերցված է March 13, 2015-ին.