Ջոն ՄըքՀարդի Սինքլեիրը (անգլ.՝ John McHardy Sinclair, հունիսի 14,1993 – մարտի 13,2007) 1965-2000 թվականներին Բիրմինգհեմի համալսարանում ժամանակակից անգլերեն լեզվի պրոֆեսոր: Նա ուսումնասիրություններ է կատարել կորպուսային լեզվաբանության, խոսույթային վերլուծության, բառարանագրության ու լեզվական կրթության ոլորտներում:

Կենսագրություն խմբագրել

1965 թվականին իր կնոջ՝ Մայֆընուի Սինքլեիրի ու իրենց 3 երեխաների հետ Շոտլանդիայից Բիրմինգհեմ տեղափոխվելիս Ջոն Սինքլեիրը աշխատանքի է անցնում Բիրմինգհեմի համալսարանի ժամանակակից անգլերեն լեզվի ամբիոնում: Սինքլեիրը ժամանակակից կորպուսային լեզվաբանության առաջին սերնդի ներկայացուցիչն է և «COBUILD» նախագծի հիմնադիրը: Այս ծրագրի նպատակն էր կազմել կորպուսային բառապաշար անգլերեն ուսումնասիրող օտարերկրացիների համար: Նա Քոլինսի «Cobuild English Language Dictionary» բառարանի գլխավոր խորհրդատուն էր: Բառարանի առաջին խմբագրությունը հրատարակվեց 1987 թվականին:

Ջոն Սինքլեիրը հայտնի էր իր անսովոր գաղափարներով, որոնք նպաստեցին կորպուսային լեզվաբանության երիտասարդ ոլորտի զարգացմանը: 2000 թվականին՝ իր հրաժեշտի դասախոսության ժամանակ, նա պնդում էր, որ իր հրապարակած հոդվածներից ոչ մեկը հաջողության չհասավ գրախոսության շրջանակներում, և նույնիսկ հոդվածը, որը նրան պատվիրել էին գրել ամսագրի համար, սխալմամբ գրախոսվել ու մերժվել է:

Բիրմինգհեմի ժամանակակից անգլերեն լեզվի պրոֆեսորի պաշտոնից վաղաժամ թոշակի անցնելուց հետո Ջ.Սինքլեիրը հիմնեց Տոսկանական Համաշխարհային կենտրոն իր երկրորդ կնոջ՝ Ելենա Թոգնինի-Բոնելլիի հետ: Այս հաստատությունը կորպուսային լեզվաբանությանն առնչվող վերապատրաստման դասընթացներ է անցկացնում:

Նրա քույրը բառարանագիր Բերիլ Աթքինսն է

Աշխատություններ խմբագրել

Հայտնի աշխատություններից են «Towards the Analysis of Discourse»-ը, որը նա հրատարակեց Մելքոլմ Քուլթարդի հետ 1975 թվականին, «Corpus, Concordance, Collocation»-ը (Օքսֆորդ համալսարանի ամսագիր, 1991 թվական),«Reading Concordances» -ը,2003 թվական, «Trust the Text» -ը,2004 թվական, և « Linear Unit Grammar» -ը , 2006 թվական:

Նրա «Corpus, Concordance, Collocation»-ը հիմք դրեց իդիոմային սկզբունքին [1]:

Գրականություն խմբագրել

  • Rosamund Moon (2009). Words, grammar, text: revisiting the work of John Sinclair. John Benjamins Publishing Company. ISBN 978-90-272-2248-0.
  • Julia Lavid (2007). «To the memory of John Sinclair, Professor of Modern English Language. Estudios Ingleses de la Universidad Complutense». Vol. 15. էջեր 9–12.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Seretan, Violeta. Syntax-Based Collocation Extraction https://books.google.com/books?id=I9mO0r7HbXUC&pg=PA18 p.18

Արտաքին հղումներ խմբագրել

Կատեգորիա:1933 ծնունդներ Կատեգորիա:2007 մահեր Կատեգորիա:Բիրմինգհեմի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Լեզվաբանություն ըստ երկրների Կատեգորիա:Լեզվաբաններ ըստ ազգության Կատեգորիա:Լեզվաբաններ Կատեգորիա:Լեզվաբաններ ըստ ուսումնասիրության ոլորտի