Անատոլի Ռապոպորտ (), ռուսական ծագմամբ ամերիկացի փիլիսոփա, կենսաբան, հոգեբան, օպերացիոնալիզմի հետևորդ:

Կենսագրություն և գիտական գործունեություն

խմբագրել

Անատոլի Ռապոպորտը ծնվել է Լոզովայա կայարանում՝ հրեական ընտանիքում, և անվանակոչվել Անատոլի՝ ի պատիվ հորական պապի[1]։ Հայրը՝ Մունյա Խաիմ-Բեր (հետագայում՝ Բորիս) Նաֆտուլևիչ Ռապոպորտը (1888 թվական), և մայրը՝ Հանա-Ուդլ (հետագայում՝ Ադել) Պինխուսովնան (օրիորդ ժամանակ՝ Ռապոպորտ, ծագմամբ Չերկասիից), մոտ ազգականներ էին: Ծնողներն ամուսնացել էին ավագ որդու՝ Անատոլիի ծննդից մեկ տարի առաջ:

1921 թվականին Անատոլի Ռապոպորտը տեղափոխվել է ԱՄՆ, 1941 թվականին ավարտել Չիկագոյի համալսարանը: 1955-1970 թվականներին Միչիգանի համալսարանում (University of Michigan) մաթեմատիկական կենսաբանության պրոֆեսոր էր: 1955 թվականին դարձել է ընդհանուր իմաստաբանության խնդիրներն ուսումնասիրող միջազգային ընկերության հիմնադիրներից մեկը, և 1965-1966 թվականներին, որպես նախագահ, ղեկավարել այն: Եղել է «ETC» և «Behavior Science» ամսագրերի հիմնական խմբագիրներց մեկը: 1970-2007 թվականներին Կանադայի Տորոնտոյի համալսարանի (University of Toronto) հոգեբանության և մաթեմատիկայի պրոֆեսոր էր: Մահացել է թոքերի բորբոքումից Տորոնտոյում:

Իր գիտական գործունեության մեջ արժանացել է մեծ համբավի լեզվի, մտածողության և գործունեության միջև կապի վերլուծության, ինչպես նաև կոնֆլիկտային իրավիճակներում լեզվի օգտագործման ուսումնասիրության համար: Առաջիններից մեկն էր, որ վարքի վերլուծության համար օգտագործել է խաղերի տեսությունը[2]։ Մակաբուծության և սիմբիոզի ֆենոմենների վերլուծության համար օգտագործել է մաթեմատիկական մոդելներ:

Ստեղծագործություններ

խմբագրել
  • Рапопорт Анатоль Стратегия и совесть = Strategy and Conscience. — М.: Прогресс (издательство), 1968. — 322 с. — Հղվում է հատուկ ցանկով

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Anatol Rapoport «Skating on Thin Ice»: подробная автобиография А. Рапопорта
  2. Prisoner’s Dilemma: A Study in Conflict and Cooperation, 1965, совместно с Альбертом M. Чама

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել