Օպերացիոնալիզմ
Օպերացիոնալիզմ (լատին․՝ operatio - գործողություն), 20-րդ դարի բուրժուական փիլիսոփայության մեջ՝ իմացաբանական-մեթոդաբանական ուղղություն։

Հիմնադրում
խմբագրելՀիմնադրել է ամերիկացի ֆիզիկոս, Պ․ Ու․ Բրիջմենը (1882-1961)։ Օպերացիոնալիզմի ծրագիրը մշակելիս նա նկատի է ունեցել նյուտոնյան մեխանիկայի հասկացությունների՝ մեր դարասկզբին կատարված վերանայումը և, համապատասխանաբար, հարաբերականության տեսության հասկացությունների սահմանման առանձնահատկությունները։
Գիտական տեսությունների հասկացություն
խմբագրելԸստ օպերացիոնալիզմի, գիտական տեսությունների հասկացություններն իմաստավոր են (ֆիզիկական բովանդակություն ունեն)[2][3][4][5][6][7], եթե սահմանված են օպերացիոնալ կերպով, այսինքն՝ այն փորձնական գործողությունների (այդ թվում մտային գիտափորձում կատարվող գործողությունների) մատնանշումով, որոնց միջոցով դրանք մուծվում են։
Օպերացիոնալիզմը ենթադրում է, որ օպերացիոնալ կերպով սահմանված (և այդպիսով փորձնական արդարացում գտած) տեսական հասկացություններն ապահովված կլինեն գիտության հետագա զարգացման ընթացքում վերանայվելու վտանգից։
Սահմանումներ
խմբագրելՕպերացիոնալ սահմանումներն իսկապես մեծ տեղ ունեն գիտության մեջ, սակայն օպերացիոնալիզմը դրանց վերագրում է համապարփակ նշանակություն՝ պահանջելով, որ գիտական տեսությունը կազմող բոլոր հասկացությունները լինեն չափելի ֆիզիկական մեծությունները։ Մինչդեռ գիտական տեսության հասկացությունների կազմն իրականում միատարր չէ, և դրանք իմաստավորվում ու արդարացվում են տեսության, որպես համակարգի, ներսում։
Օպերացիոնալիզմը գտնում է, որ տեսական հասկացությունների ամբողջ և միակ բովանդակությունը սպառվում է դրանց օպերացիոնալ սահմանման գործողությունների միագումարով, ուրեմն և փաստորեն մերժում է անմիջական փորձին չհանգող իդեալական էությունների արտացոլումը տեսության մեջ հասկացությունների միջոցով։ Օպերացիոնալիզմը էմպիրիզմի տարատեսակություն է՝ բավականին մոտ պրագմատիզմին։ Օպերացիոնալիզմը որպես առանձին ուղղություն կորցրել է իր ինքնուրույնությունը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Antonio Damasio (1999) The Feeling of What Happens: Body and Emotion in the Making of Consciousness ch.2, p.55
- ↑ Inguane, R., Gallego-Ayala, J., & Juízo, D. (2013). Decentralized water resources management in Mozambique: challenges of implementation at river basin level. Physics and Chemistry of the Earth, Parts A/B/C.
- ↑ Wright, R. (2007). Statistical structures underlying quantum mechanics and social science. International Journal of Theoretical Physics, 46(8), 2026-2045.
- ↑ Atmanspacher, H. (1994). Is the ontic/epistemic distinction sufficient to describe quantum systems exhaustively?. In Symposium on the Foundations of Modern Physics (pp. 15-32).
- ↑ Svozil, K. (1990). The quantum coin toss-testing microphysical undecidability. Physics Letters A, 143(9), 433-437.
- ↑ Downing, K. L. (1992). A qualitative teleological approach to cardiovascular physiology. Recent advances in qualitative physics, 329.
- ↑ Martens, H., & de Muynck, W. M. (1990). The inaccuracy principle. Foundations of physics, 20(4), 357-380.
Գրականություն
խմբագրելՌուսերեն
խմբագրել- Корсини Р., Ауэрбах А. Операционализм // Психологическая энциклопедия. — 2. — СПб.: Питер, 2006. — 1096 с. — ISBN 5-272-00018-8
Գերմաներեն
խմբագրել- Jürgen Bortz։ Lehrbuch der empirischen Forschung. Springer-Verlag, ISBN 3-540-12852-2
- Jürgen L. Rößler։ Die operationale Definition. Peter Lang. Frankfurt a. M. 1998, ISBN 978-3-631-32891-0
- Heinrich Wottawa։ Psychologische Methodenlehre. Juventa-Verlag, 2. Aufl. 1993, ISBN 3-7799-0314-8
- Michael Häder։ Empirische Sozialforschung. Springer-Verlag, 3. Aufl. 2015, ISBN 978-3-531-19674-9