Mariam2004/Վիկտոր Ռուիս

Վիկտոր Ռուիս Տոռե (իսպ.՝ Víctor Ruiz Torre, ), իսպանացի ֆուտբոլիստ, «Վիլյառեալ» ակումբի կենտրոնական պաշտպանը։

Գործունեություն խմբագրել

Վիկտոր Ռուիսը «Էսպանյոլ» ակումբի սան է, որը հիմնական կազմում նորամուտը նշել է 2009 թվականի դեկտեմբերի 6-ին «Ռասինգ Սանտանդերի» դեմ խաղում[1]։ Պրոֆեսիոնալ մակարդակում Ռուիսն իր առաջին գոլը խփել է 2010 թվականի փետրվարի 21-ին՝ գրավելով «Մալագայի» դարպասը[2]։ Առաջին մրցաշրջանում ընդհանուր առմամբ անցկացրել է 22 խաղ և խփել 2 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում Վիկտորը դարձել է ակումբի առանցքային խաղացողը, որը նպաստել է Նիկոլաս Պարեխայի՝ Մոսկվայի «Սպարտակ» ակումբ գնալը։

2011 թվականի հունվարի 27-ին Ռուիսը տեղափոխվել է իտալական «Նապոլի» ակումբ, որը նրան ձեռք էր բերել վարձավճարով՝ իրավունք ստանալով 6 մլն եվրոյի դիմաց 4 տարով երկարաձգել պայմանագիրը։ Դրանից «Էսպանյոլ» ակումբն իրավունք է ստացել Խեսուս Դատոլոյի հանդեպ, որը պատկանում էր նեապոլցիներին[3][4]։ Փետրվարի 24-ին իսպանացին Եվրոպայի լիգայում նորամուտը նշել է «Վիլյառեալ»-ի դեմ խաղում, այդ խաղը նրա համար առաջինն է եղել եվրոգավաթներում[5]։ Մարտի 13-ին նա հանդես է եկել Իտալիայի մրցաշարի իր առաջին խաղում՝ դաշտ դուրս գալով «Պարմայի» դեմ խաղում[6]։

Նվաճումներ խմբագրել

  • Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող՝ 2011

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել