Mariam04/Ավազարկղ3
Անձնական տեղեկություն

Սըր Մուհամեդ Մուկտար Ջամա (Մո) Ֆարա (անգլ.՝ Mo Farah, ), սոմալական ծագումով բրիտանացի մարզիկ, միջին և երկար հեռավորությունների վազորդ։ 2012 և 2016 թվականների օլիմպիական քառակի չեմպիոն, աշխարհի վեցակի չեմպիոն և երկար հեռավորության Եվրոպայի յոթակի չեմպիոն, կրոսի Եվոպայի չեմպիոն (2006)։ Բրիտանական կայսրության շքանշանակիր (2013), բակալավր ասպետ (2017)։

Սպորտային կենսագրություն

խմբագրել

Լոնդոն 10 000 (10 կմ) վազքուղու քառակի հաղթող է։ 2011 թվականի մրցաշարի մրացվազքում եղել է 10 000 մետրի վազքի առաջատար՝ գրանցելով 26.46,57 (Յուջին, 2011) անձնական ռեկորդ։ Սակայն 2011 թվականի թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության ժամանակ նա 0.26 վարկիան դանդաղ է եղել, քան եթովպացի Իբրահիմ Ջեյլանը՝ այդ տարածության համար ցույց տալով 27.14,07 արդյունք և նվաճելով արծաթե մեդալ։ Մի քանի օր անց Մոն այնուամենայնիվ դարձավ աշխարհի չեմպիոն՝ հաղթելով 5000 մետրում։

2011 թվականի հոկտեմբերի 5-ին ըստ Եվրոպայի թեթև ատլեիտիկայի ասոցիացիայի՝ ճանաչվել է Եվրոպայի լավագույն մարզիկ։ Մրցաշրջանում մարզիկը մրցել է 14 անգամ՝ միայն երկուսում չվաճելով ոսկին[1]:

2012 թվականին ճանաչվել է Օլիմպիական չեմպիոն 5000[2] և 10000[3] մետր վազքում։ Երկու եզրափակիչներն անցկացվել են հանդիսատեսի խլացնող ողջույններով: Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ 5000 մետրանոցի լուսանկարները լղոզված են եղել: Տրիբունաների աղմուկը հասել է 140 դեցիբելի, ինչի պատճառեվ ֆոտոխցիկը թռթռացել է։

2012 թվականի հուլիսի 14-ին Մոն մասնակցել է «The Cube» մրցույթի անգլիական տարբերակին։ Նա հաղթել է բոլոր յոթ խաղերում և շահել 250 000 ֆունտ ստեռլինգ, և այդ գումարը փոխանցել է բարեգործությանը[4]։

2013 թվականին Great North Run մրցույթում գրավել է 2-րդ տեղը՝ ցույց տալով 1:00.10 արդյունք։

2013 թվականի մրցաշրջան. 1500 մետրի ռեկորդ և Աշխարհի առաջնության մեդալներ

խմբագրել

2013 թվականի հուլիսի 19-ին Մոնակոյում անցկացվող «Հերկուլես» ատլետիկայի միջազգային մրցաշարում Ֆարան եվրոպական ռեկորդ է սահմանել 1500 մետր տարածությունում` 3:28.81 արդյունքով[5]։ Այս նվաճումը թույլ է տվել, որ Մուհամեդը 1500 մետր տարածության չեմպիոնների ցուցակում գրավի վեցերորդ տեղը՝ գերազանցելով Մեծ Բրիտանիայի Սթիվ Քրեմի 28-ամյա և Եվրոպայի Ֆերմին Կաչոի 16-ամյա ամառային ռեկորդը: Նաև ցույց տրված արդյունքը թույլ է տվել Ֆարեին գրավել յոթերորդ տեղը (Սայիդ Աուիթից, Դանիել Կոմենից, Ալի Սաիդ-Սիեֆից, Հիշամ Էլ Հերուժից, Ավգուստին Կիպրոնո Չոգեից և Բեռնար Լագատից հետո)՝ 3:30-ում հաղթահարելով 1,500 մ և 13:00-ում՝ 5000 մ: Մո Ֆարան դարձավ պատմության մեջ միակ մարզիկը, որը հաղթահարել է 1,500 մետր, 5,000 մետր, 10,000 մետր տարածությունները համապատասխանաբար ավելի արագ, քան 3: 30, 13:00, 27:00։

Հաջորդ ամիսներին Լոնդոնում անցկացվող Ադամանդե լիգայի հոբելյանական խաղերին Ֆարանը հաղթել է 3000 մ տարածությունը 7: 36.85 ժամանակով[6] ։ Նա երկու անգամ կատարելագործել է ազգային կիսամարաթոնի ռեկորդը, առաջին անգամ՝ փետրվարի 24-ին, Նոր Օռլեանում, այնուհետև կատարելագործել է իր սեփական ռեկորդը սեպտեմբերի 15-ին Bupa Great North վազքի ժամանակ:

  1. Мо Фара — легкоатлет года в Европе. Лёгкая атлетика России
  2. Men’s 5000m. Olympic Athletics, London 2012
  3. Men’s 10,000m. Olympic Athletics, London 2012
  4. «Фанаты Мо Фара громче, чем AC/DC! Бег круче, чем рок и футбол!». блог Василия Парнякова. Արխիվացված է օրիգինալից 2012-10-27-ին. Վերցված է 2012-08-27-ին.
  5. Mo Farah breaks Steve Cram's 28-year British 1500m record - BBC Sport
  6. Diamond League: Sally Pearson wins in London as Mo Farah wins 3000m at Anniversary Games - ABC News (Australian Broadcasting Corporation)