Մեդդի Զիգլեր
Maddie Ziegler
Դիմանկար
Ծնվել է30 սեպտեմբեր, 2002 թվական
ԾննդավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա
Մասնագիտությունպարուհի, դերասանուհի, մոդել

Մեդդի Զիգլեր (լրիվ անուն՝ Մեդիոսն Նիկոլ Զիգլեր, անգլ.՝ Madison Nicole "Maddie" Ziegler, ծնվել է 2002 թվականի սեպտեմբերի 30-ին)[1][2], ամերիկացի պարուհի, դերասանուհի և մոդել: Առավել հայտնի է «Lifetime» հեռուսաալիքի «Dance Moms» ռեալիթի շոուի մասնակցությունով և ավստալացի երգչուհի՝ Սիայի տեսահոլովակների նկարահանումներով[3]: «2014 MTV Video Music Awards»-ում «Chandelier» երգի տեսահոլովակը հաղթել է «Լավագույն պարարվեստ» անվանակարգում: Մեդդին նկարահանվել է Սիայի 5 տեսահոլովակներում՝ «Chandelier», «Elastic Heart», «Big Girls Cry», «Cheap Thrills», «The Greatest»: Ինչպես նաև «People Choice Awards 2016»-ում հաղթանակ է տարել «Seriosly Person» անվանակարգում[4]:

Վաղ տարիներ խմբագրել

Մեդդին ունի լեհական, գերմանական և իտալական արմատներ[5]: Ծնվել է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում՝ Մելիսա Զիգլեր-Գիզոնի և Կուրտ Զիգլերի ընտանիքում[6]: Մեդդիի ծնողները ամուսնալուծվել են 2011 թվականին, մեկնաբանելով, որ պարերը խախտել են ընտանիքի ոչ միայն ֆինանսական, այլև հուզական վիճակը: Մայրը նորից ամուսանացավ: Մեդդին ունի կրտսեր քույր, որի անունը Մաքենզի է[7], ինչպես նաև նախորդ ամուսնությունից 2 եղբայր և խորթ քույր ու եղբայր[8]: Մինչ 2013 թվականը նա հաճախում էր «Sloan Elementary School» միջնակարգ դպրոցը, բայց հետո անց կացավ տնային ուսուցման[9]: Ներկայումս ընտանիքի հետ ապրում է Փենսիլվանիա նահանգի Մերիսվիլ քաղաքում[10]:

Գործունեություն խմբագրել

Զիգլերն սկսել է պարել 2 տարեկանից: Ներկայումս զբաղվում է պարով «Abby Lee Dance Company»-ում: 2011 թվականին ներկայացել է «CBS»-ի «Live to Dance» մրցույթում, որը փակվել էր և հեռացվել եթերից այն ժամանակ, երբ դեռ Մեդդի ներկայացումը չէին հասցրել ցուցադրել[11]: Ավելի ուշ նրա մայրը դեր է ստացել «Lifetime» հեռուստաալիքի ռեալիթի շոու Dance Moms-ում: Այդ ծրագրին նա նկարահանվել է իր մոր և քրոջ հետ, որը նույնպես պարում է[12]: 2013 թվականին Մեդդին նկարահանվել է նույն հեռուստաալիքի նմանատիպ հեռուստաշոու՝ «Abby’s Ultimate Dance Competition»-ում[13]:

Մոդել խմբագրել

Մեդդին մոդել է աշխատել այնպիսի շորերի բրենդների համար, ինչպիսիք են՝ «Glitzy Girl»[14] и «Purple Pixies»[15], Clean & Clear[16], Capezio[17][18], ներառելով դրանց գիծ Betsey Johnson-ը[19]։

2014 թվականին նկարահանվել է «Kode Magazine» ամառային համարի շապիկի համար[20]։ Նույն թվականի հոկտեմբերին Մեդդին քրոջ հետ,համագործակցելով օնլայն խանութ «Mod Angel»-ի հետ, թողարկեց իր սեփական՝ «The Maddie & Mackenzie Collection» շորերի հավաքածուն[21][22]։ Ինչպես նաև նա նկարահանվել է բազմաթիվ ամսագրերի շապիկների և հոդվածների համար. Kode, Schön! Magazine (Գերմանիա)[23], Elle (Ֆրանսիա), Dance Spirit, Nylon (ԱՄՆ)[24], Vs.[25], Seventeen[26], Harper's Bazaar[27], People[28], Dazed (Մեծ Բրիտանիա)[29], Cosmopolitan[30], i-D, Billboard[31], Teen Vogue[32], Stella (Նորվեգիա)[33], Maniac[34], Vanity Fair Italia[35], Flaunt[36] և Paper (ԱՄՆ)[37]։

Վիդեո խմբագրել

Մեդդի Զիգլերը հասցրել է նկարահանվել այնպիսի երաժիշտների երգերի տեսահոլովակներում, ինչպիսիք են՝ Ալեքս Կալիզ[38], Սիա, Թոդրիկ Հոլլ:

Այնուամենայնիվ Մեդդիի ստեղծագործության բուն ճեղքումն սկսել է երգչուհի Սիայի և պարուսույց Ռայան Հեֆինգթոնի հետ համագործակցությունից հետո, որոնք Մեդդիի համար նոր կերպար են մտածել՝ փոխելով նրա արտաքինը շպարով և կեղծամով, որը հիշացնում է Լյուկ Բեսոնի կողմից մտածված Մաթիլդա Լանդոյին: Ռայանը նաև առաջակել է նոր կերպարի համար անսովոր, արտահայտիչ պարի ոճ, որն ունկնդիրներն առաջին անգամ տեսել են Սիայի «Chandelier» երգի տեսահոլովակում: 2014 թվականին առաջադրվել է «MTV Video Music Awards»-ի «Տարվա լավագույն տեսահոլովակ»-ով և «Լավագույն պարարվեստ»-ով և «Լավագույն պարարվեստ» անվանակարգում հաղթանակ է տարել: Հետագայում հաջորդել են նոր տեսահոլովակներ՝ Սիայի և Ռայանի համագործակցությամբ:

2014 թվականի օգոստոսի 14-ին, Մեդդի Զիգլերը «Dance Moms» շոուին մասնակցող երեխաների հետ ներկայացել է Թոդրի Հոլլի համերգում:

2014 թվականին հեղինակ-կատարող Ռեյչել Սեյջը Մեդդիին նվիրեց իր «Happiness» երգը[39]:

2015 թվականի հունվարի 7-ին Մեդդիի և Շայա Լեբաֆի մասնակցությամբ թողարկվեց Սիայի «Elastic Heart»-ի երգի տեսահոլովակը[40]:

2015 թվականի ապրիլի 2-ին թողարկվեց Սիայի նոր տեսահոլովակ «Big Girls Cry»-ը, որտեղ Մեդդին մասնակցություն ունեցավ:

2016 թվականի մարտի 23-ին թողարկվեց Սիայի նոր տեսահոլովակ «Cheap Thrills»-ը, որտեղ Մեդդին մասնակցություն ունեցավ:

2016 թվականի սեպտեմբերի 6-ին թողարկվեց Սիայի նոր տեսահոլովակ "The Greatest"-ը, որտեղ Մեդդին նույնպես մասնակցություն ունեցավ[41][42][43]:

Բարեգործություն խմբագրել

Մոր և քրոջ հետ համագործակցում է «Starlight Children’s Foundation» բարեգործական հիմնադրամի հետ[44]:

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Թվական Մրցանակ Անվանակարգ Արդյունք
2013 Dancers Choice Awards Սիրված պարուհի Առաջադրված

[45]

2014 Dancers Choice Awards Սիրված պարուհի Հաղթանակ[46]
2015 Teen Choice Awards Լավագույն պարուհի Առաջադրված

[47]

Dancers Choice Awards Սիրված պարուհի Առաջադրված
2016 People’s Choice Awards Մրցանակ բավականին լուրջ համբավի համար Հաղթանակ
Teen Choice Awards Լավագույն պարուհի Հաղթանակ

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.ziegler-girls.com/maddie-about/
  2. https://i-d.vice.com/en_us/article/theres-something-about-maddie-ziegler
  3. http://www.1tv.ru/news/other/259622
  4. http://vote.peopleschoice.com/#!/home/all/102/4
  5. http://maddieziegler.com/
  6. http://famous101.com/famous-abby-lee-miller-dancers
  7. http://www.ziegler-girls.com/mackenziebio.php
  8. http://maddieziegler.com/
  9. http://thetvpage.com/2013/11/15/melissa-gisoni-dance-moms-season-4/2/
  10. http://www.pittsburghmagazine.com/Pittsburgh-Magazine/November-2013/Inside-the-Dance-Moms-Empire/#.U5m56nZZTIU
  11. http://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-1357349/Paula-Abdul-devastated-post-Idol-Live-To-Dance-cancelled.html
  12. http://www.mylifetime.com/shows/dance-moms/about
  13. http://glamorosi.blogspot.com/2013/09/735-Abbys-Ultimate-Dance-Gods-Mortals-S2-E3-Recap.html
  14. http://www.post-gazette.com/life/fashion/2013/01/08/Stylebook-Two-Dance-Moms-dancers-promote-Glitzy-Girl-jewelry-line/stories/201301080254
  15. https://www.facebook.com/media/set/?set=a.359144834174584.87417.297652220323846&type=3
  16. http://www.teenvogue.com/story/maddie-mackenzie-ziegler-clean-and-clear-makeup
  17. http://fashionista.com/2015/05/maddie-ziegler-capezio
  18. http://people.com/bodies/maddie-ziegler-inspires-young-dancers-in-new-capezio-campaign-video/
  19. http://www.glamour.com/fashion/blogs/dressed/2015/07/betsey-johnson-takes-on-baller?mbid=twitter_fashion
  20. http://www.kode-magazine.com/kode2/
  21. http://lartmagazine.co.uk/dance-moms-stars-launch-limited-fashion-collection/
  22. http://tommy2.net/content/?p=53080
  23. http://www.schonmagazine.com/schon28/
  24. http://www.designntrend.com/articles/50149/20150509/dance-moms-star-maddie-ziegler-5-reasons-why-sia-bff-everyone-favorite-girl.htm
  25. http://www.ziegler-girls.com/gallery/thumbnails.php?album=158
  26. http://www.seventeen.com/celebrity/news/a41482/maddie-ziegler-opens-up-about-life-after-dance-moms
  27. http://www.harpersbazaar.com/culture/features/a10641/24-hours-with-maddie-ziegler/
  28. http://www.people.com/article/maddie-ziegler-sia-instagram
  29. http://www.dazeddigital.com/artsandculture/article/21257/1/maddie-ziegler-pre-teen-drama-queen
  30. http://www.cosmopolitan.com/entertainment/music/q-and-a/a35070/sia-video-maddie-ziegler-shia-labeouf-interview/
  31. http://www.billboard.com/articles/columns/pop-shop/6077552/sia-chandelier-video-dance-moms-maddie-ziegler
  32. http://www.teenvogue.com/entertainment/2015-04/maddie-ziegler-teen-vogue-may-exclusive-interview
  33. https://twitter.com/StellaMagazine/status/597003594055815168/photo/1
  34. https://issuu.com/maniacmagazine
  35. http://www.ziegler-girls.com/vanity-fair/
  36. http://www.zachgross.com/blog/FLAUNT-Magazine-Maddie-Ziegler
  37. http://www.teenvogue.com/story/maddie-ziegler-glitter-makeup
  38. http://www.collinsave.com/in-the-news/289-dance-moms-maddie-stars-in-alexx-calise-music-video-for-cry
  39. http://www.fansshare.com/news/rachael-sage-s-happiness-earns-rave-reviews-after-maddie-z-dance/
  40. https://www.youtube.com/watch?v=KWZGAExj-es
  41. http://www.billboard.com/articles/columns/pop/7496119/sia-the-greatest-video-orlando-nightclub-shooting-tribute-49-dancers
  42. http://www.out.com/music/2016/9/06/sias-latest-single-greatest-honors-pulse-shooting-victims
  43. http://graziamagazine.ru/news/the-greatest-novyy-klip-sia-po-motivam-chandelier/
  44. okmagazine.com/get-scoop/dance-moms-stars-team-starlight-childrens-foundation-show-renewed-third-season/
  45. industrydanceawards.com/dancers-choice-awards/2013/nominees
  46. industrydanceawards.com/dancers-choice-awards/2014/nominees
  47. www.ew.com/article/2015/07/08/teen-choice-award-nominees-announced