Լիա Միշել Սարֆատի
Lea Michele Sarfati
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 29, 1986
ԾննդավայրԲրոնքս, Նյու Յորք
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, գրող
Գործունեություն1995-մեր օրեր
ԾնողներԷդիթ Սարֆատի, Մարկա Սարֆատի

Լիա Միշել, (անգլ.՝ Lea Michele, ծնվել է 1986 թվականի օգոստոսի 29-ին Բրոնքսում, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և գրող[1]: Նա հայտնի է դարձել շնորհիվ Glee հեռուստասերիալի, որտեղ խաղացել է Ռեյչել Բերրիի դերը:[2]:

Վաղ տարիներ խմբագրել

Միշելը ծնվել է Բրոնքսում, Նյու Յորքի նահանգ, Էդիթ և Մարկա Սարֆատիների ընտանիքում: Նա մեծացել է Թենեֆլայում, Նյու Ջերսի, որտեղ սովորել է Tenafly High School-ում: Ինչպես նաև նա ուսուցման է անցել Stagedoor Manor-ում, թատերական արվեստի կենտրոնում, այնուհետև նա ընդունվել է Tisch School of the Arts Նյույորքյան համալսարանում, սակայն դերասանական կարիերան շարունակելու համար թողել է ուսումը:

Կարիերա խմբագրել

 
Լիան Glee-ի պրեմիերային, մայիսի 11, 2009

8 տարեկանում Միշելն ընկերների հետ ուղևորվում է մյուզիքլի բաց ունկնդրումների: Նա իր առջև նպատակ դրեց և հասավ իր ուզածին՝ Բրոդվեյյան բեմադրությունում ստանալով գլխավոր դերը: 1995 թվականին Լիան իր առաջին դերը խաղաց Բրոդվեյում, նյույորքյան Les Misérables բեմադրությունում: Դրանից հետո, 1998 թվականին, նա ստացավ գլխավոր դերը Բրոդվեյյան Ragtime բեմադրությունում: 2004 թվականին նա մասնակցում է Fiddler on the Roof Բրոդվեյյան բեմադրությունում: 2006 թվականին նա մասնակցում է Spring Awakening բեմադրությանը: Լիան 2008 թվականի մայիսի 18-ին լքում է Awakening-ը: 2009-2015 թվականներին Լիան խաղացել է «Glee» հեռուստասերիալում, որտեղ նա ներկայացել է դպրոցական New Directions երգչախմբի երգչուհու դերում, Ռեյչել Բարբարու Բերրի: Հեռուստասերիալի առաջին սերիան սկսվել է 2009 թվականի մայիսի 19-ին: Հեռուստասերիալում խաղալու շնորհիվ նա հաղթել է Screen Actors Guild Award մրցանակը իր հիասքանչ բեմականության շնորհիվ և 2009 թվականին ստացել է Satellite Award մրցանակը, որպես լավագույն դերասանուհի, առաջ անցնելով այնպիսի հայտնիներին, ինչպիսիք են՝ Էդի Ֆալկոն, Թոնի Կոլլետտը և Թինա Ֆեյը: Ինչպես նաև նա առաջադրվել է Emmy Award, Golden Globe Award և Teen Choice Award: 2015 թվականից նա նկարահանվում է «Ճչի թագուհիները» հեռուստասերիալում, որտեղ նա խաղում է Էսթեր Ուլրիխի/Շանել#6-ի դերը: Առաջին սերիան լույս է տեսել 2015 թվականի սեպտեմբերի 22-ին: Ինչպես նաև սեպտեմբերի 22-ին հրատարակվել է «You First — Journal Your Way to Your Best Life» գիրքը:

Անձնական կյանք խմբագրել

2012 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հուլիսը Լիան հանդիպում էր «Glee» հեռուստասերիալում նկարահանվող իր կոլլեգայի` Քորի Մոնթեյնի հետ[3][4]: 2013 թվականի հուլիսի 13-ին Մոնթեյնը հայտնվել է մահացած վիճակում Վանկուվերի Pacific Rim Hotel-ում[5][6]: Լիայի «If You Say So» երգը նվիրված է Քորիին[7]: 2014 թվականից նա հանդիպել է մոդել Մետյու Պեստի հետ: 2016 թվականի փետրվարին նրանք բաժանվել են:

Ֆիլմագրություն խմբագրել

Թիվ Օրիգինալ անվանում Դերը
1998 Buster & Chauncey's Silent Night Տարբեր դերակատարներ
2000 Third Watch Սէմմի
2010 The Simpsons Սարա
2011 The Cleveland Show Ռեյչել Բերրի
2011 Glee: The 3D Concert Movie Ռեյչել Բերրի
2011 New Year's Eve Էլիզա
2014 Sons of Anarchy Գերտի
2014 Legends of Oz: Dorothy's Return Դորոտի
2009-2015 Glee Ռեյչել Բերրի
2012 The Glee Project Իր դերը
2015 Scream Queen Էսթեր

Սկավառակագրություն խմբագրել

  • Louder (2014)
  • ТВА (2016)

Ծանոթագրություններ խմբագրել