Մասնակից:Mari Sahakyan/Ավազարկղ10

Վիսենտե Գիլյո Ֆաբիան (իսպ.՝ Vicente Guillot Fabián; ]; ծնվ. 15 հուլիս 1941,Ալդայա, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող, Եվրոպայի չեմպիոն 1964թ.

Սպորտային կարիերա

խմբագրել

Ակումբ

խմբագրել

Վիսենտե Գիլյոն սկսել է խաղալ «Մեստալյա»՝ Վալենսիայի պահեստային թիմում, 1959 թվականին։ 1961 թվականի սեզոնի կեսին նա գրավեց այն ժամանակվա Վալենսիայի մարզիչ Դոմինգո Բալմանիեի աչքը և տեղափոխվեց հիմնական թիմ։

Գիլյոն տեղավորվում է հենց չղջիկների խաղի մեջ: Խաղադաշտում հայտնվելիս նա սովորաբար միավորվում էր բրազիլացի հարձակվող Վալդո Մաչադոյի՝ «Վալենսիայի» այդ տարիների գլխավոր ռմբարկուի հետ։ Գիլյոն և Վալդոն, ովքեր Վալենսիայի գրոհների առաջատարն էին, զգալի ներդրում ունեցան ակումբի եվրոպական հաջողություններում․ հաղթելով 1962 և 1963 թվականների Fairs Cup-ը և դուրս գալով եզրափակիչ 1964 թվականին։ Վալենսիայի երկրպագուները բաժանվել են երկու մեծ խմբի՝ գիլոտիստների և վալդիստների, որոնցից յուրաքանչյուրը հիմնականում պաշտպանում էր իր սիրելիին։[1]

Ժամանակի ընթացքում Գիլյոն սկսեց ավելի քիչ հայտնվել «չղջիկների» մեջ։ 1970 թվականի ամռանը Վալենսիայի գլխավոր մարզչի պաշտոնին եկած Ալֆրեդո դի Ստեֆանոն պնդեց իրեն և Մաչադոյին հեռացնել թիմից։ Գիլյոն տեղափոխվեց Էլչե և այնտեղ մեկ մրցաշրջան խաղալուց հետո ավարտեց իր ֆուտբոլային կարիերան։

Ազգային հավաքականում

խմբագրել

Գիլյոն սկսեց խաղալ Իսպանիայի հավաքականի կազմում 1964 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ժամանակ։ Վալենսիացի հարձակվողը մասնակցել է նաև բուն առաջնությանը (իսպանացիների հաղթանակ), բայց միայն անվանապես՝ այնտեղ ոչ մի հանդիպում չի անցկացրել։

Ձեռքբերումներ

խմբագրել

Վալենսիա

Իսպանիայի ազգային հավաքական

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Վիսենտե Գիլյոն «Վալենսիայի» միակ խաղացողն է, ում հաջողվել է հեթ-տրիկի հեղինակ դառնալ եվրագավաթների եզրափակչում. 1961/62 Fairs Cup-ի առաջին եզրափակիչ խաղում նա երեք գոլ խփեց «Բարսելոնային»[2] (ընդհանուր հաշիվը՝ 6:2): Բացի այդ, Գիլոյի հեթ-տրիկը առաջինն է Fairs Cup/UEFA Cup/Եվրոպա լիգայի եզրափակիչների պատմության մեջ։ Միայն Յուպ Հայնկեսը կարողացավ կրկնել այս նվաճումը 1975թ։[3]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1961/1962 — El primer gran éxito europeo Արխիվացված է Հունիս 26, 2010 Wayback Machine-ի միջոցով:(իսպ.)
  2. Inter-Cities Fairs Cup 1961-62 Արխիվացված է Մայիս 29, 2019 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  3. 1974/75: Heynckes gives Weisweiler perfect send-off Արխիվացված է Դեկտեմբեր 23, 2019 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)

Աղբյուրներ

խմբագրել