Քրիստ Մարուքյան , հայ քաղաքական գործիչ, հանրային կառավարման մագիստրոս, Լուսավոր Հայաստան Կուսակցության հիմնադիր և Լոռու մարզային Խորհրդի անդամ, էդմոն Մարուքյանի եղբայրը[1]:

Կենսագրություն

խմբագրել

Քրիստ Հրաչիկի Մարուքյանը ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 23-ին Վանաձոր քաղաքում: Թիվ 6 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը ավարտել է 1992 թվականին: 1997 թվականին ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, օտար լեզուների ֆակուլտետև և ստացել անգլերեն և ֆրանսերեն լեզուների ուսուցչի որակավորում: 2005 թվականին մեկնել է Մեծ Բրիտանիա` կրթությունը շարունակելու, որոբհետև դիմել և հաղթել էր Բրիտանական Չիվնինգ (Chevening) կրթաթոշակների մրցույթում: 2006 թվականին` Ալսթերի համալսարանում ավարտելով հանրային կառավարման բաժինը` ստացել Հանրային կառավարման մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

«Ա և Լ» Բիզնես Կենտրոնում, որպես թարգմանիչ, այնուհետև, որպես զարգացման ծրագրերի ղեկավար, իսկ վերջին 3 տարիներին աշխատել է որպես փոխտնօրեն 1995 թվականից 2002 թվականը: 1996 թվականից մինչև 2003 թվականներին, որպես օգնական ներգրավված է եղել բոլոր համապետական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից իրականացվող դիտորդական առաքելություններում: ՏԱՍԻՍ-ի կողմից Լոռու մարզպետարանի հետ իրականացվող Լոռու մարզի զարգացման ծրագրում 2000 թվականից ներգրավված է եղել, որպես տեղական փորձագետ: 2003 թվականից մինչև 2004 թվականին, որպես վարչական օգնական, ապա ծրագրի զեկավար աշխատել է Համաշխարհային Ուսուցում կազմակերպության կողմից իրականացվող ՀԿ հզորացման ծրագրում: 2004 թվականի նոյեմբերին, որպես փորձագետ մասնակցել է «ՅԱՐ Ստրատեգիա» խորհրդատվական ընկերության կողմից իրականացվող «Շուկայական կապերի ներուժի գնահատման» աշխատանքներին: 2005 թվականին աշխատել է Միկրո-ձեռնարկությունների զարգացման նախաձեռնությունում, որպես հյուսիսային գրասենյակի տնօրեն և ՀՀ 3 մարզերի` Շիրակի, Լոռու ու Տավուշի բիզնես-խորհրդատուների թիմի ղեկավար: 2007 թվականից սկսած մինչև 2008 թվականն աշխատել է «Էյչ-Էս-Բի-Սի» բանկում, որպես մասնաճյուղի կառավարիչ և անհատական ֆինանսական ծառայությունների վերլուծաբան: Կոնվերս բանկում աշխատել է 2008-ից 2010 թվականներին, որպես «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ: «Բիբլոս Բանկ Արմենիա» բանկում 2010 թվականից մինչև 2015 թվականը աշխատել է, որպես «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ: Աշխատել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամում, որպես ՍՄԱՐԹ նախաձեռնության Լոռու մարզի ներկայացուցիչ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի հունիսը: Իր մասնակցությունն է ունեցել մի շարք մասնագիտական վերապատրաստումների և փոխանակման ծրագրերի աշխարհի տարբեր երկրներում` Հունաստանում, ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Լեհաստանում, Լիբանանում և Հոլանդիայում: Ներգրավված է եղել տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում, որպես փորձագետ, ինչպես նաև եղել է կառավարման խորհրդի անդամ:

Քաղաքական գործունեություն

խմբագրել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ է 2015 թվականի դեկտեմբեր ամսից:[2]: 2016 թվականին Վանաձորի ՏԻՄ ընտրություններին գլխավորել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը[3][4][5]:

Նախասիրություններ

խմբագրել

Բացի հայոց լեզվից, տիրապետում է նաև անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն: Հետաքրքրվում է լուսանկարչությամբ[6], զբաղվում սպորտով նաև սիրում է ճամփորդել:

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Աջակցության ցույցեր

խմբագրել

2011 թվականի հոկտեմբերի 11-ին, «Ռուսաստանի քաղաքացիների արհմիություն» հասարակական կազմակերպությունը Սանկտ Պետերբուրգի ԱՄՆ հյուպատոսարանում կազմակերպել է պիկետ`«Վերադարձրե՛ք Վիկտորի Բուտին» և «Մենք պահանջում ենք Վիկտոր Բուտի արդար դատավարություն» կարգախոսներով: Նմանատիպ միջոցառումներ են անց են կացվել նաև Մոսկվայում, Նովոսիբիրսկում և Եկատերինբուրգում: Նույն տարվա դեկտեմբերի 27-ին «Ռուսաստանի քաղաքացիների արհմիությունը» զանգվածային պիկետ է անցկացրել Սանկտ Պետերբուրգի ԱՄՆ հյուպատոսարանում՝ պահանջելով, որ Բուտը վերադառնա հայրենիք: Այս անգամ Ալլա Բուտը միացել էմիո ւթյան ակտիվիստներին: Կազմակերպիչները նշել են, որ պիկետը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Բուտը չի վերադարձել Ռուսաստան:

2012 թվականի մարտի 27-ին «Ռուսաստանի քաղաքացիների արհմիությունը» Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսարանում անց է կացրել հերթական զանգվածային հավաքը՝ ի պաշտպանություն Բուտի, որին մասնակցում էին այս հասարակական կազմակերպության 30 ակտիվիստներ: Մարտի 22-ին Մոսկվայում և Պետերբուրգում կազմակերպությունների պատվիրակությունները նամակներ են հանձնել ԱՄՆ դեսպան Մայքլ Մակֆոլուին և ԱՄՆ գլխավոր հյուպատոս Բրյուս Տերններին՝ պնդելով, որ անձնական հանդիպում են պահանջում Բուտի՝ ազատ արձակման հարցի քննարկման համար: Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ ևս անց է կացվել պիկետ՝ նման պահանջներով: 2012 թվականի ապրիլի 24-ին միության անդամները կրկին խոսել են Սանկտ Պետերբուրգի ԱՄՆ հյուպատոսարանում՝ Բուտին հայրենիք վերադարձնելու պահանջով: Ակտիվիստների պաստառների վրա հետևյալ կարգախոսներն էին. «Ամոթ մարդկանց առևանգողներին», «Ազատություն Ռուսաստանի քաղաքացուն» և «Օբաման, վերադարձրու խաղաղության Նոբելյան մրցանակը»: Մեկ ժամ շարունակ ակտիվիստները թռուցիկներ են հանձնել անցորդներին՝ հայտարարելով, որ միության անդամները Բուտի գործը համարում են քաղաքական պատվեր:

Անձնական կյանք

խմբագրել

1992 թվականից ամուսնացած է Ալլա Վլադիմիրովնա Բուտի հետ, օրիորդական ազգանունը՝ Պրոտասովա (ծնվել է 1970 թվականին Լենինգրադում): Ալլան նկարիչ, դիզայներ, նորաձևության դիզայներ, հագուստի խանութների սեփականատեր էր ԱՄԷ-ում, Գերմանիայում, Հարավային Աֆրիկայում և Ռուսաստանում: Վիկտոր Բուտը հանդիպել է իր ապագա կնոջը 1980-ականների վերջին Մոզամբիկում, որտեղ աշխատել է սովետական ​​ռազմական առաքելության կազմում որպես պորտուգալերենի թարգմանիչ: Դա եղել է Ալլայի երկրորդ ամուսնությունը: Դուստրը՝ Ելիզավետան ծնվել է 1994 թվականին ԱՄԷ-ում: Ավագ եղբայր և նախկին գործընկեր՝ Սերգեյ Անատոլիևիչ Բուտը, շարունակում է օրինական ավիացիոն բիզնես վարել Արաբական Միացյալ Էմիրություններում (մասնավորապես՝ Շարժայում) և Բուլղարիայում:

Վիկտոր Բուտը բուսակեր է: Նա պնդում է, որ ինքը որևէ կրոնի հետևորդ չէ, բայց համարում է, որ Լև Տոլստոյը և Իվան Իլինը նրա հոգևոր առաջնորդներն են և «կիսում է» Հիսուս Քրիստոսի, Բուդդայի, Զրադաշտի և Կրիշնայի հայացքները:

Իր բանտարկությունից առաջ Բոտը տիրապետել է չորս լեզվի: Այսօր նա խոսում է բազմաթիվ լեզուների, այդ թվում՝ անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, տաջիկերեն, աֆղաներեն, նաև տիրապետել է կոսա, զուլու և էսպերանտո լեզուներին, որոնց մեծ մասը նա սովորել է անազատության մեջ:

Մշակույթում

խմբագրել

2005 թվականին Բոտը դարձել է «Զինված բարոնը» ֆիլմի գլխավոր հերոսը (ԱՄՆ): Նրան մարմնավորել է Նիկոլա Քեյջը: Ըստ Բուտի կնոջ, Վիկտորը նախատիպային համակարգողն ու հովանավորն էր՝ թալիբան մարտիկների գերությունից ռուս օդաչուների փախուստի մասին պատմող «Կանդագար» ֆիլմում: 2014 թվականին Վիկտոր Բուտը դարձել է Անտոն Չուբի նախատիպը, որը Ռուսաստանի գլխավոր բազմասերիանոց հեռուստատեսային ֆիլմի՝ «Պրոֆեսիոնալի» կենտրոնական կերպարներից մեկն է եղել:Այդ դերը խաղացել է Սերեգյ Ժիգունովը:

2007 թվականին Սթիվեն Բրաունը և Դուգլաս Ֆարան Բուտի մասին՝ «Merchant of Death: Money, Guns, Planes, and the Man Who Makes War Possible» գիրքն են հրատարակել: Բուտը դարձել է զենքի վաճառական և մատակարար Անդրեյ Շուտի նախատիպը Անդրեյ Ցապլիենկոյի «Էկվատոր» վեպում: 2010 թվականին ֆրանսիացի գրող Ժերար դե Վիլյեն գրել է «Բանգկոկյան թակարդ» վեպը, որում Վիկտոր Բուտը ծառայել է որպես գլխավոր հերոսի նախատիպը: Նույն տարում Յուննա Մորիցը հրապարակել է Բուտի մասին բանաստեղծություններ: