Ջրանցքի փորում (բացիկ,ամրագրված 1914 հուլիս)
Кейп-Код (канал) (Массачусетс)
Քեյփ-Կոդ ջրանցք (Մասաչուսեթս)

Քեյփ - Կոդ (անգլ.՝ Cape Cod), ջրանցք Մասաչուսեթսում։ Ջրանցքի երկարությունը մոտավորապես 11 կիլոմետր է, լայնությունը հասնում է մինչև 150 մետր։ Հյուսիսում ջրանցքն ունի ելք դեպի Քեյփ - Կոդ ծովածոց, հարավում՝ Բազզարդս ծովածոց։ Ջրանցքը Ատլանտյան Առափնյա ջրանցքի մի մասն է։

Այս ջրանցքը փորվել է 1914 թվականին Քեյփ - Կոդ թերակղզու հիմքի վրա[1]։ Հետաքրքիր է, որ նավերի համար նախատեսված անցուղու կառուցման պլանների մասին հիշատակվում են դեռևս 1830 - ական թվականներին, չնայած որ Պլիմցյան գաղութը այստեղ գոյություն ուներ դեռևս 1620 թվականներից։ Ջրանցքը զգալիորեն կրճատում է ոչ միայն Բոստոնից Պրովիդենս և Նյու-Յորք ճանապարհը, այլ նաև բարձրացնում է նավարկության անվտանգությունը։Քեյփ-Կոդ և Բազզարդս ծոցերը լավ պաշտպանված են փոթորիկներից, բացի դրանից նվազեցնում են նավաբեկությունների շանսերը կամ նավերի մխրճվելը տիղմի մեջ՝ Քեյփ-Կոդ թերակղզու արևելյան ափերին։ Քեյփ-Կոդ ջրանցքն ունի հարավ-հարավ արևելյան ուղղություն։ Ջրանցքի վրա կառուցված են երկու ավտոմոբիլային (Սագամոր և Բուրն) և մեկ երկաթուղային կամուրջներ։Տարեկան ջրանցքով անցնում են մոտավորապես 20 հազար մեծ և փոքր նավեր։ահԱ ԱՅՏԴՄՏԴԿՒՌ


Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել