Կենտրոնական Եվրոպայի ավարտուն այծի կաշվից պատրաստված մագաղաթ ձգված փայտյա շրջանակով

Մագաղաթը հաճախ հորթի, ոչխարի կամ այծի կաշվից պատրաստված նյութ է։ Այն ավելի շատ օգտագործվել է փաստաթղթեր, գրառումներ անելու կամ էլ գրքեր ձեռագրեր գրելու համար։ Մագաղաթը ստանալու համար քերվում էր կենդանու վրայից և բարձր ճնշման տակ չորացվում։ Այն չէր դաբաղվում, որովհետև շատ զգայուն է փոփոխությունների նկատմամբ հատկապես խոնավության և այն կվերածվեր հում մսի եթե շատ թրջվեր։

Մագաղաթ և մոմաթուղթ

խմբագրել

Մագաղաթը տերմինը վերաբերվում է ցանկացած կենդանու կաշվին, հատկապես այծի, ոչխարի կամ կովի, որոնք քերվում և չորացվում են բարձր ճնշման տակ։ Մոմաթուղթը առաջացել է հին ֆրանսերեն Vellum իսկ վերջնական տարբերակով լատիներեն vitulus– հորթ բառից, որը բացառապես վերաբերվում էր հորթի կաշվին։[1][2]Այնուամենայնիվ , երբ հանդիպում ենք հին գրքերի և փաստաթղթերի , դժվար է տարբերակել թե որ կենդանու կաշվից է պատրաստված առանց գիտական վերլուծության։ Այդիսկ պատճառով էլ բազմաթիվ մագաղաթ վերականգնողներ, գրադարանավարներ և արխիվի աշխատակիցներ նախընտրում են օգտագործել ավելի լայն իմաստով մագաղաթ բառը կամ էլ չեզոք կենդանու թաղանթ տերմինը։

Պատմություն

խմբագրել
 
Գերմանացի մագաղաթ պատրաստող 1568 թվական

Մագաղաթի պատրաստումը և օգտագործումը զարգացել է Պերգամոնում այլ ձևով Պերգամո [3]որտեղից էլ առաջացել է "parchment" մագաղաթ բառը,[4]Էումենես I–ի տիրակալության օրոք, մ․թ․ա․ 263–241 թվականներին կամ էլ Էումենես II–ի մ․թ․ա․ 197–158 թվականներին, որպես պապիրուսի փոխարինող, որը ժամանակավորապես չէր արտահանվում Ալեքսանդրիայից, նրա միակ աղբյուրից։

Հերոդոտը իր արձանագրություններում նշում է, որ մագաղաթի վրա գրելը սովորական բան է եղել իր ժամանակի համար մ․թ․ա․ 5–րդ դարում և իր Պատմություններ աշխատության մեջ նա հաստատում է, որ Փոքր Ասիայում ապրող իոնացիները սովորություն ունեին գրքերին անվանելու կաշիներ –diphtherai… դիֆթերաի, որը հարմարեցվել էր հունացած հրեաների կողմից պարուրված փաթեթները նկարագրելու համար։[5] Մագաղաթ անունը համենայն դեպս առաջացել է Պերգամոն քաղաքից կատարելագործվել է լատիներեն pergamenum և ֆրանսերեն parchemin բառերի միջոցով։ Մ․թ․ա․ 2–րդ դարում հիմնվում է մագաղաթների գրադարան Պերգամոնում, որը մրցում էր հայտնի Ալեքսանդրիայի գրադարանի հետ։ Քանի որ պապիրուսի գները բարձրանում էին և եղեգի օգտագործումը կախված էր բարձր բերքատվությունից, որը երկու անգամ ավելի շատ պիտի լիներ և որը աճեցվում էր Նեղոսի ափերին, այդ պատճառով էլ Պերգամոնը սկսեց լայնացնել մագաղաթի արտադրությունն ու օգտագործումը։

Կենդանիների կաշվի վրա գրելն ունի երկար պատմություն։ Դեվիդ Դիրինգերը նշել է , որ առաջին նշումները եգիպտական փաստաթղթերի վրա արված են եղել դեռևս մ․թ․ա․ 2550–2450 թվականներին, բայց ամենավաղ նմանատիպ փաստատթղթերը եղել են մ․թ․ա․ 24–րդ դարի կաշվե գալանակաձև փաստաթղտերի մասնիկներն էին, որոնք բացվել են , դոկտոր Հ․ Իբսչերի կողմից և պահպանվել կահիրեյի թանգարանում։ Այդ փաստատթուղթը պատկանել է Եգիպտոսի քսաներերորդ դինաստիային մ․թ․ա․ 1990–1777 թվականներին, իսկ այժմ գտնվում է Բեռլինում, իսկ մաթեմատիկայի մասին տեքստը և ինպես նաև Ռամզես Բրիտանական թանգարանում, Ռամզես II–ի թագավորության (մ․թ․ա․ տասներեքերրորդ դարի սկիզբ) վերաբերյալ նյութը։[6] Չնայած ասորիներն ու բաբելոնցիները հայտնի են իրենց կավե տախտակների վրա արված սեպագրերով, նրանք նույնպես գրել են մագաղաթների վրա սկսած մ․թ․ա․ 6–րդ դարից։ Ռաբունական գրականության մեջ ավանդորեն պահպանվել է կենդանիների կաշիների վրա այնպիսի ծիսական առարկաների ինչպիսին են Torah–ն՝ ուսուցումը, mezuzah–ն՝ եբրեյերեն՝ դռան կողափայտ և tefillin–ը՝ սև կաշվե փոքր տուփերի հավաքածու է սինայական ծագմամբ գրելը տարբեր հատուկ նշանակությամբ տարբեր տիպի մագաղաթների վրա ինչպիսին են gevil–ը, որը հրեական մագաղաթ էր և klaf–ը, որը դարձյալ հրեկանա մագաղաթ էր, որը պատրաստված էր կենդանու կաշվի հատուկ մասից։ վաղ իսլամական տեքստերը նույնպես գրված են եղել մագաղաթների վրա։

 
Անգլերեն փաստաթուղթ գրված մագաղաթի կամ մոմապատ թղթի վրա 1638 թվականին

Շատ կարճ ժամանակամիջոց է ընկած տպագրությունը ներկայացնելու ընթացքում, երբ մագաղաթն ու թուղթը միմյանց փոխարինել են, չնայած որ Գուտենբերգի աստվածաշնչի մի մասը տպագրված է եղել մագաղաթի, իսկ մյուս մասը՝ թղթի։ 1490 թվականին Յոհաննես Տրիթեմիուսը նախընտրել է հին մ ե թ ոդները , որովհետև նրա կարծիքով ձեռքով գրվածները կմնային հազարամյակներ, իսկ որքան կարող են դիմանալ տպագրվածները, հատկապես եթե նրանք տպված են թղթի վրա, դրանց կյանքը ամենաշատը երկու հարյուր տարի է։[7]

Ավելի ուշ միջնադարում մագաղաթին փոխարինեց թուղթը։ Թղթի արտադրության նոր տեխնիկաները թույլ տվեցին ավելի էժան ավելի շատ թղթի արտադրություն։ ԱՎելի ուշ տասնհինգերերրորդ դարում տպագրության զարգացումը մեծացրեց թղթի պահանջարկը և դուրս մղեց մագաղաթինը։

Մագաղաթի օգտագործումն իր գագթնակետին հասավ միջնադարում, բայց այն իր զարգացումն ապրեց 20–րդ դարի արվեստագետների շրջանում։ Չնայած որ մագաղաթի օգտագործումը երբեք չի դադարել օգտագործվելուց հատկապես կառավարական փաստաթղթերում կամ դիպլոմներ գրելիս, սակայն այն դադարեց օգտագործվելուց Վերածննդի ժամանակաշրջանի արվեստագետների համար որպես օգտագործման առանային տարբերակ։ Այն մասամբ հետևանք էր նրա մակերեսի, որը հարմար չէր նկարելու համար, երբ ջրոտվում էր երեսը, կոլլագենը հալչում էր և փչացնում նկարը։

 
Սաչսենսպիեգելի պատճեն 1385 թվական , Գերմանական օրենսդրությունը գրված մագաղաթի վրա։

Մագաղաթի վրա մ եծ ազդեցություն էր ունենում միջավայրը և խոնավությունը, որոնց հետևանքով այն կարող էր ծռմռվել։ Մագաղաթի վրա գրված գրքերը փայտյա եզրեր ունեինև փակվում էին ձիգ մետաղյա օղակով կամ փականով կամ էլ կաշեգոտիով, որը թույլ էր տալիս գրքր էջերը ձիգ պահելու և խոնավությունից պահպանելուն։[8]

Որոշ ժամանակակից արվեստագետներ արժեվորում են մագաղաթի փոփոխության ենթարկվելու հատկությունը, նշելով որ այդ նյութը միշտ թվում է կենդանի և նրանից կ արելի է արվեստի գործեր պատրաստել։ Ձեռքով մշակված կաշիները ավելի լավ են արվեստագետների համար և ավելի քիչ յուղոտ բծեր ունեն և կարող են երկար ժամանակով ներկից առաջացած ճաքերից պահպանել, քան մասսայաբար արտադրված մագաղաթները։ Մասասայական արտադրության մ ագաղաթներն օգտագործվում են կահույքի կ ամ ներքին ինտերիերի դիզայնի նպատակներով։ Ժամանակակակից նկարիչներն օգտագործում են մագաղաթը հետևյալ նպատակներով, որոնց մասին կ արե լի է իմանալ այցելելով հետևյալ կայքերը․

Մագաղաթի պատրաստում

խմբագրել

"Մագաղաթը պատրաստվում է թաց, մազերը հանած կաշվից չորացնելով սովորական ջերմաստիճանի պայմաններում ճնշման տակ և այն փայտե շրջանակի մեջ ձգել։[9]

Քերթում, թրջում և մազերից ազատում

խմբագրել

Կաշին քերթելուց հետո այն մեկ օր թրջում էին ջրում։ Ջուրը հեռացնում էր կաշվի վրայից արյունը և մաշկի մեջ ներծծված մուրը և պատրաստում էին մազերը հանելու եփուկ։ Վերջինս պատրաստվում էր փտած կամ ֆերմենտացված բուսկան նյութից գարեջրի կամ յալ եփուկների նման։ Եփուկը պատրաստվում էր փայտե կամ քարե լայնաբերան մեծ տակառներում մարդկանց ալկալիների հետ շփումից զերծ պահելու համար։

Ձգվածության չափ

խմբագրել

Կաշին ջրի մեջ թրջելուց հետո այն օգտագործելի դարձնելու համար այն ձգում են շրջանակի վրա։ Այնուհետև այն փաթաթում էին փափուկ, փոքր քարեր դնելով նրա մեջ և պարանով կապելով։ Նրա երկու ծայրերը բաց էին թողնում այնպես, որ օդ մտներ և որ հնարավոր լիներ սուր դանակով քերեին հեռացնելու մնացած մազմզուկները, որպեսզի ստանային նուրբ կաշի։ Կաշիները որոնք համարյա ամբողջությամբ պատրաստվում էին կոլլագենից, ձևավորում էր բնական սոսինձ չորացնելու ժամանակ և երբ հանում էին շրջանակից, այն ստանում էր իր համապատասխան ձևը։

Մագաղաթի մշակում ու պահպանում

խմբագրել

Մագաղաթին ավելի գեղարվեստական ձև տալու համար հարկավոր էր նրան հատուկ խնամքով վերաբերվել։, որը և պահանջում էր հատուկ վերաբերմունք։ Պեմզայի փոշի էին ցանում մագաղաթի վրա , երբ այն դեռ թաց էր և ձգում էին շրջանակի մեջ վերցնելով․ հնարավորինս փոփոխելով մակերեսը այնպես, որպեսզի նրա մեջ թանաքը խորությամբ թափանցեր։ Կալցիումի փոշին օգտագործում էին, վերացնելու ճարպը, որպեսզի թանաքը չծորար։ Փափուկ և սպիտակ մագաղաթ ստանալու համար կաշվի վրա քսում էին ձվի սպիտակուց, կաթ և այլն։

Մելիորա դի Կուսին իր " Մագաղաթի մշակման տեխնոլոգիան և պատմությունը՛ աշխատության մեջ նշում է, որ այն միշտ չէ որ սպիտակ է եղել։ 15–րդ դարի մագաղաթագործ Սեննինին ստացել է նաև այն նյութերը, որոնց միջոցով կարելի էր մագաղաթը ներկել տարբեր գույներով ներառյալ մուգ կարմիր, կապտավուն, դեղին, կանաչ և կարմիր։ Վաղ միջնադարի ձեռագրերը գրված են եղել վառ կարմիր մոմլաթների վրա։

Գոյություն ունեն նաև մագաղաթի վերականգնման, վթեռծվածքները վերացնելու, պատռված և անավարտ մագաղաթները ավարտին հասցնելու բազմաթիվ տեխնիկաներ։

Վերաօգտագործում

խմբագրել

Յոթերրորդ դարում և մինչև իններորդ դարը, բազմաթիվ հին մագաղաթյա ձեռագրերը թեռծված էին և ջնջված և պատրաստ էին նորից գրվելու և որքանով որ հինը ընթեռնելի էր դեռ։ Այս վերամշակված մագաղաթները կոչվում էին պալիմսեստներ ՞մագաղաթներ՞։ Հետագայում մակերեսը մաքրելու տեխնիկայի հետևանքով ավելի վաղ գրված տեքստը անվերադարձորեն կորչում էր։

Հրեական մագաղաթ

խմբագրել
 
Սեֆեռ Տորահ, հրեական աստվածաշնչի ավանդական ձև

Այն ճանապարհը, որի միջոցով ստանում էին մագաղաթը անցել է ահռելի զարգացում, ժամանակի ընթացքում և տեղից–տեղ։ Մագաղաթը միակ մեթոդը չէր կենդանու կաշին պատրաստելու համար նրա վրա գրելու նպատակով։ Դեռևս մովսեսը գրել է գալվանաձև առաջին Տորահը կ ով ի կաշվի վրա։

Մագաղաթը միակ միջոցն էր, որ դեռ օգտագործվում է հավատացյալ հրեաների կողմից և արտադրվում է Իզրայելի մեծ ընկերությունների կողմից։ Այդ օգտագործումների համար միայն կոշեր կենդանիների կաշին էր թույլատրվում։ Կան շատ պահանջներ, որոնք պետք է համապատասխանեն կրոնական օգտագործման համար։ Պրոցեսը կատարվում է փորձառու ռաբբիի հսկողությամբ։[10]

Տերմինի հավելյալ գործածումներ

խմբագրել

Որոշ համալսարաններում մագաղաթ բառը դեռ օգտագործվում է որպես վկայական, որը գլանաձև փաթաթված հանձնվում է ավարտական արարողությունների ժամանակ, չնայած այն բանի, որ ժամանակակից վկայականները տպվում են սովորական թղթերի վրա։ Նոտռ Դամի համալսարանի իր դիմլոմների համար օգտագործում է կենդանու կաշվից պատրաստված մագաղաթները։ Նմանատիպ է վարվում ն աև Գլասգոույի և Հերրիոտ–Ուոտտի համալսարանները մագիստրատությաի դիպլոմները պատրաստելով այծի կաշվից։

Բուսական հիմքով մագաղաթ

խմբագրել

Բուսական մագաղաթը is made by passing a waterleaf (an unsized paper like blotters) made of pulp fibers into sulfuric acid. The sulfuric acid hydrolyses and solubilises the main natural organic polymer, cellulose, present in the pulp wood fibers. The paper web is then washed in water, which stops the hydrolysis of the cellulose and causes a kind of cellulose coating to form on the waterleaf. The final paper is dried. This coating is a natural non-porous cement, that gives to the vegetable parchment paper its resistance to grease and its semi-translucency.

Other processes can be used to obtain grease-resistant paper, such as waxing the paper or using fluorine-based chemicals. Highly beating the fibers gives an even more translucent paper with the same grease resistance. Silicone and other coatings may also be applied to the parchment. A silicone-coating treatment produces a cross-linked material with high density, stability and heat resistance and low surface tension which imparts good anti-stick or release properties. Chromium salts can also be used to impart moderate anti-stick properties.

Մագաղաթագործություն

խմբագրել

Պատմաբանները վստահեցնում են, որ մագաղաթի պատրաստման արհեստն առաջացել է Եվրոպայում 15–16–րդ դարերում։ Մագաղաթի արհեստն այն ժամանակ հիմնականում իրականացվում էր կաթոլիկ համայնքներում, որտեղ արհեստավորները ստեղծում էին ժանյակաձև առարկաներ, ինչպիսին էին աստվածային նկարներն ու երկպագության քարտերն էին։ Մագաղաթագործությունը ժամանակի ընթացքում զարգանում է, զարգանում են ավելի նուրբ մագաղաթներ ստանալու նոր տեխնիկաները։ Մինչև 16–րդ դարը մագաղաթագործությունը համարվում էր Եվրոպականա արվեստ։ Երբ Հարավային Ամերիկայում միսիոներներն ու այլ մարդիկ բնակություն հաստատեցին մագաղաթագործությունը տարան իրենց հետ։

Չնայած այն բանի, որ տպագրության գյուտը կրճատեց հետաքրքրությունը ձեռքի աշխատնքի առարկաների հանդեպ, այնուամենայնիվ այն նոր թափ ստացավ 18–րդ դարում։ Իսկ 19–րդ դարում ֆրանսիական ռոմանտիզմից ազդված մագաղաթագործներն սկսեցին ավելացնել բուսական աշխարհին վ երաբերվող թեմաներ, քերովբեներ և ձեռքով փորագրություններ։

Մագաղաթագործությունն այսօր ընդգրկում է տարբեր տեխնիկաներ ներառյալ սպիտակ կամ գունավոր թանաքներով նշագծեր անելը, փորագրության միջոցով տարբեր էֆեկտներ ստանալը, ծակոտիներ առաջացնել, կտրատել և գունավորումը։ Նրանցից պատրաստվում են գրքի էջանշաններ, լուսամփոփներ, փոքր զարդատուփեր և այլն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Thomson, Roy (2007). Conservation of leather : and related materials (Repr ed.). Amsterdam: Elsevier Butterworth-Heinemann. ISBN 9780750648813.
  2. Johnston, Edward (1906). Writing & Illuminating, & Lettering. London: John Hogg.
  3. Brookes' Universal Gazetteer (1850) page 592.
  4. «parchment (writing material) -- Britannica Online Encyclopedia». britannica.com. 2012. Վերցված է 23 May 2012-ին.
  5. [1]
  6. David Diringer, The Book before Printing: Ancient, Medieval and Oriental, Dover Publications, New York 1982, p. 172.
  7. as quoted in David McKitterick, Print, Manuscript, and the Search for Order Cambridge University Press, 2003
  8. «Clasps, Furniture, and Other Closures». Hand Bookindings. Princeton University Library. 2004. Վերցված է 4 January 2012-ին.
  9. Reed, Ronald Ancient Skins Parchments and Leathers published 1972 by Seminar Press Ltd. Berkeley Square London WIX 6BA
  10. Information Leaflet by Vaad Mishmereth Staam(չաշխատող հղում) .

Արտաքին հղումներ

խմբագրել