Նշաններ գերեզմանից գտած սափորի վրա, Աշմոլեանի թանգարան

Իրի-Հոր /Iry-Hor/կամ Րո /Ro/ (ինչպես արտասանել է Ուիլյամ Մեթյու Ֆլինդերս Պետրին)[1])եղել է մինչդինաստիական փարավոն Վերին Եգիպտոսում մեր թվարկությունից առաջ 32-րդ դարում: Մինչև վերջերս էլ նրա գոյության հարցը քննարկում է եգիպտագետ Տոբի Վիլկինսոնը, վիճում նրա անվան արտասանության և նշանակության հարցում: Այնուամենայնիվ 1990-ական թվականներին շարունակվող պեղումները Աբիդոսում և 2012 թվականին հայտնաբերված Իրի-Հորի արձանագրությունը ՍԻնայում հաստատում է նրա գոյությունը:

Անուն և ինքնություն խմբագրել

Անուն խմբագրել

Իրի-Հորի անունը գրված էր Հորուս բազե-նշանների հիերոգլիֆներով /Գարդիների նշանների ցուցակում նշվում է G5: Գարդիներն այն մարդն է, որը ցուցակագրել է եգիպտական հիերոգլիֆի նշանները/ , բերան-նշանների հիերոգլիֆի վերևում /D21/ : Այն ժամանակ, երբ Ֆլայնդերս Պետրին 19-րդ դարի վերջում պեղումների ժամանակ հայտնաբերում է Իրի-Հորի գերեզմանը, ժամանակակից արտասանությամբ անունը արտաբերում Րո, որը բերան-հիերոգլիֆի սովորական ընթերցանությամբ հնչում էր Րո: Վերներ Կայսերը և Գյունտեր Դրեյերը Իրի-Հոր անունը թարգմանեցին որպես ՞Հորուսի համախոհ:[2] Տոբի Վիլկինսոնը, որը վստահ չէր նրա փարավոն լինելուն, այն թարգմանեց որպես ՞ թագավորի սեփականություն՞: Հաջորդ պեղումները Աբիդոսում և 2012 թվականին Սինայում գտնված արձանագրությունը, բազմաթիվ եգիպտագետների թույլ տվեց ժխտելու Վիլկինսոնի վարկածը: Լյուդվիգ Մորենզը պնդում էր ոչինչ չթարգմանել, պարզապես անունը կարդալ Հորուսի բերան-նշաններով:

Եգիպտագետներ ժյուրգեն վոն Բեկերատը և Պիտեր Կապլոնին կարծում Էին, որ արձանագրությունները պատկանել են մի մարդու որի անունը կարդացվել էր Վեր-Րա /wr-r3/, և այն բառացիորեն նշանակել էր ՞ Մեծ բերան՞, օրինակի համար կարդալով թռչունի-նշանը բերան-նշանի վերևում, ծիծեռնակ- հիերոգլիֆ G36/ որն ավելին էր նշանակում քան Հորուսի բազե-նշանը: Նրանք այն թարգմանում են ՞հռետոր՞ կամ ՞առաջնորդ՞:[3][4]

Ինքնություն խմբագրել

 
Կավե կնիքը r-Ḥr նշաններով

Մինչև 2012 թվականը Իրի-Հորի անունը չի գտնվել ոչ սերեխի[5] / սերեխը դա ուղղանկյուն նշան էր, որի վերևում բազեյի նշանը և որ ուղղանկյան մեջ գտնվող տեկստը թագավորական անուն էր/ ներսում և ոչ էլ կողքին, այդ իսկ պատճառով էլ Իրի-Հորի թագավոր լինելու փաստը վիճարկելի էր: Եգիպտագետներ Ֆլայնդերս Պետրին և Լորել Բեստոկն իրենց Կուռքի թագավորական թաղման հայտնաբերումն Աբիդոսում՞ գրքում այնուամենայնիվ հաստատում են նրա ղեկավար լինելու փաստը: Նրանք մատնանշում են Իրի-Հորսի տարբերակիչ տառ-առ-տառ արտասանելը. Հորուսի բազեն իր ճիրաններում է պահում բերան-նշանը: Բազմաթիվ կավե կնիքների վրա այս բնորոշ գծերի խումբը գտնվել է երկրորդ անկախ դիրքում գտնվող բերան-նշանի ուղեկցությամբ: Այս նշումը հիշեցնում է ավելի շուտ Հորուսի բազե նշանին , որոնք մոտ էին տեղադրված բազմաթիվ անանուն սերեխներում , քան կարելի էր ենթադրել: Եվ վերջապես սերեխները օգտագործումը կարող էր սկսած լինել Կա փարավոնի օրոք, որի անունը կարելի էր գտնել սերեխի հետ կամ առանց նրա: Այնուամնեայնիվ նրանք գալիս են այն եզրակացության, որ փաստը թե նա թագավոր չի եղել սերեխում անունը նշված չլինելու պատճառով, դեռ բավարար չէր:

Նրա ինքնությունն ընդունողներից եգիպտագետ Դարել Բեյկերը , մատնանշում է գերեզմանի չափը և վայրը: Այն նույնքան մեծ էր, որքան և Կա և Նարմեր փարավոններինն էր: Այն տեղադրված էր նույն հաջորդական կարգով կապ հաստատելով ավելի ավագ նախադինաստիայի "U" գերեզմանի և առաջին եգիպտական դինաստիայի գերեզմանների հետ: Եվ ավելին Իրի-Հորի անունը գրված էր թագավորական Հորուսի բազեյի նշանով սափորի վրա, մի բան, որ գտնվել է այս ժամանակի մյուս թագավորների գերեզմանների վրա:

Եգիպտագետ Մորենզն օրինակի համար, կասկածներ էր հայտնում այն մասին, որ բերան-խորհրդանիշը եղել է պարզապես Հորուսի բազե նշանի հնչունական լրացումը:[6] Իսկ եգիպտագետ Սետեն հասկացել էր, որ բնորոշ գծերի խումբը , որոնք կազմում էին Իրի-Հորի անունը որպես ծագման որոշիչ, ապացուցված էին սափորի կամ այլ իրերի վրա գտնված կավե կնիքներով, որոնց վրա սովորաբար փակցված էին լինում: Տոբի Վիլկինսոնն անտեսում է այն փաստը, որ Իրի-Հորի գերեզմանը եղել է պահուստային փոս, կամ էլ գանձարանի նշան: Իրականում r-Ḥr նշանը կարող էր պարզապես նշանակել ՞արքայի սեփականություն՞[7][8] Պնդելով իր այս վարկածը, Վիլինկսոնը նշում է նաև , որ Իրի-Հորի փարավոն լինելը պարզորեն չէր հաստատված մինչև որ 2012 թվականին Աբիդոսից դուրս Իրի-Հորի միակ արձանագրությունը չէր գտնվել, որը տեղակայված էր եղել Ներքին Եգիպտոսում Զայեդ-ել Արյանում, մինչդեռ Կա և Նարմեր փարավոններն ունեցել են բազմաթիվ արձանագրություններ տեղակայված հեռու գտնվող Խանաանում:

2012 թվականին Սինայում հայտնաբերվում է մի արձանագրությունում, որտեղ նշված էր Իրի-Հորի մասին: Արձանագրությունն ավելի շուտ մի հնացած դադարկ սերխ էր, որի աջ մասում նշված էր Իրի-Հորի անունը: Ուղորդվելով այս հայտնաբերմամբ, բազմաթիվ եգիպտագետներ, որոնք առաջ ժխտում էին նրա թագավոր լինելը, այժմ հավատում էին դրա ճշմարտացիությանը:

Թագավորելը և դրա ապացույցները խմբագրել

 
Իրի-Հորի անունը , Աբիդոս

Շատ հավանական է, որ Իրի-Հորը եղել է Կա փարավոնի անմիջական նախորդը [9] և թագավորել է մ.թ.ա. 32-րդ դարի սկզբում: Նա հավանաբար ղեկավարել է Աբիդոսի և լայնատարած Թինիտե շրջանը, վերահսկել Եգիպտոսի հյուսիսային մասում գտնվող Մեմֆիսը: Սինայի ժայռին արված արձանագրությունից երևում է , որ նա այցելած է եղել նաև Սինայ: Ավելի ուշ եգիպտագետները ենթադրում են նաև , որ Իրի-Հորի վերահսկողության տակ է եղել նաև Նեղոսի դելտայի որոշ մասեր:

Նա թաղվել է Ումմ էլ-Քա՛աբի թագավորական գերեզմանոցում Կա , Նարմեր և առաջին դինաստիայի փարավոնների կողքին; Աբիդոսի իր գերեզմանից հանված կավե սափորների վրա գրված է եղել նրա անունը: r-Ḥr հիերոգլիֆի նշանով կավե կնիքը հայտնաբերվել է Նարմերի գերեզմանում, բայց շատ հավանական է, որն այն պատկանել է Իրի-Հորին: Նմանատիպ մի կնիք էլ հայտնաբերվել է գերեզման Z 401 Զայադ էլ-Արյանում, Ներքին Եգիպտոսում:[10][11] [12] Եվ վերջապես 2012 թվականին հայտնաբերված արձանագրությունը նույնպես վկայում է Իրի-Հորի ինքնությունը, իչպես նաև նավի վրայի արձանագրության մեջ նրա անվան կողքին ՞սպիտակ պատ՞ բառերը, որը Մեմֆիսի հին անվանումն է եղել: [13]

Գերեզման խմբագրել

 
Իրի-Հորի գերեզմանը Ումմ էլ-Քա՛աբ-ում

Իրի-Հորի գերեզմանն ամենահինն է Ադիբոսի Ումմ էլ-Քա՛աբ-ում:[14] Այն բաղկացած է երկու առանձին ստորգետնյա սենյակներից (6մ x 3.5մ) և B2 (4.3մ x 2.45մ) Ֆլայնդերս Պետրիի կողմից պեղված 1899 թվականին իսկ ավելի ուշ Վերներ Կայսերի:[1][15] Հետագայում հայտնաբերված սենյակը, որն այժմ ծանոթ է որպես "B0" անունով, չպեղված է մնացել մինչև Իրի-Հորի գերեզմանի վերապեղումը 1990-ական թվականները: Այս սենյակները իրենց չափերով ավելի փոքր էին քան Կա և Նարմեր փարավոններինը:[14] [16]

References խմբագրել

  1. 1,0 1,1 Flinders Petrie: The Royal tombs of the earliest dynasties, 1900, pp. 29 & 30, available online.
  2. Werner Kaiser, Günter Dreyer: Umm el-Qaab : Nachuntersuchungen im frühzeitlichen Königsfriedhof : 2. Vorbericht, in: Mitteilungen des Deutschen Archäologischen Instituts Kairo (MDAIK), 38. Ausgabe. Deutsches Archäologisches Institut, Orient-Abteilung (Hrsg.). de Gruyter, Berlin 1982, pp. 211–246.
  3. Jürgen von Beckerath: Handbuch der ägyptischen Königsnamen, pp. 9 and 36, Hochspringen
  4. Peter Kaplony: Inschriften der Ägyptischen Frühzeit, vol. 1, p. 468
  5. Serekh
  6. Ludwig D. Morenz: Bildbuchstaben und symbolische Zeichen, p. 88
  7. Toby Wilkinson: The identification of Tomb B1 at Abydos: refuting the existence of a king 'Ro/Iry-Hor'. In: Journal of Egyptian Archaeology (JEA), 79, Egypt Exploration Society, London 1993, ISSN 0307-5133, pp. 91–93.
  8. Toby Wilkinson: Early Dynastic Egypt, pp. 19, 55 & 234.
  9. Winfried Barta: Zur Namensform und zeitlichen Einordnung des Königs Ro, in: GM 53, 1982, pp. 11–13.
  10. Darrell D. Baker: The Encyclopedia of the Pharaohs: Volume I - Predynastic to the Twentieth Dynasty 3300–1069 BC, Stacey International, ISBN 978-1-905299-37-9, 2008, p. 156
  11. W. Kaiser and G. Dreyer, Umm el Qa'ab: Nachuntersuchungen im frühzeitlichen Königsfriedhof', Mitteilungen des Deutschen Archäologischen Instituts Abteilung Kairo (MDAIK) Vol 38, pp 211-69, 1982.
  12. Quibell, Hierakonpolis, pt. 1 James E. Quibell/W. M. F. Petrie, Hierakonpolis I, London 1900.
  13. P. Tallet, D. Laisnay: Iry-Hor et Narmer au Sud-Sinaï (Ouadi 'Ameyra), un complément à la chronologie des expéditios minière égyptiene, in: BIFAO 112 (2012), 381-395, available online
  14. 14,0 14,1 Raffaele, Francesco. (PDF) http://xoomer.virgilio.it/francescoraf/hesyra/Dynasty0-Raffaele_AH17.pdf. {{cite journal}}: |contribution= ignored (օգնություն); Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  15. Werner Kaiser: Einige Bemerkungen zur ägyptischen Frühzeit. In: Zeitschrift für Ägyptische Sprache und Altertumskunde., vol. 91, 1964, pp. 86–124.
  16. W Kaiser and G Dreyer, Umm el Qa'ab: Nachuntersuchungen im frühzeitlichen Königsfriedhof', Mitteilungen des Deutschen Archäologischen Instituts Abteilung Kairo (MDAIK) Vol 38, pp 211-69, 1982.

Արտաքին հղումներ խմբագրել