Հիպպոս (հունարեն՝ |Ίππου}}), Սուսիտա (եբրայերեն՝ |סוסיתא‎}}) — Արևելյան Գալիլեայի հին քաղաք։ Հիմնվել է Սելևկյանների օրոք, որպես տիպիկ հելլենիստական քաղաք, որը ծաղկում է ապրում հռոմեական տիրապետության օրոք մ.թ.ա. I դարի վերջից մինչև մ.թ.ա. II դարը։ Բյուզանդիայի տիրապետության ժամանակ IV-VII դարերում քրիստոնեությունն է տարածվում Հիպպոսում, որի ժամանակ շատ զոհեր են լինում, իսկ հետո դրան հաջորդում է արաբական արշավանքները։ Քաղաքը հիմնահատակ ավիրվում է 749 թվականի սարսափելի երկրաշարժի ժամանակ, որից հետո բնակիչները լքում են այն և այլևս չեն վերադառնում։1885-ից և 2000թվականից այս քաղաքի շրջանում հիմնովին տարվում են հնագիտական պեղումներ։

Աշխարհագրություն խմբագրել

Հիպպոսը գտնվել է Տիվերիայի լճից հյուսիս-արևելք չորսանկյունանի բլրի վրա, լճի մակարդակից 350 մետր բարձրության վրա։ Այն զբաղեցրել է մոտավորապես 650 մետր արևելքից-արևմուտք և 170 մետր հյուսիսից-հարավ ձգվող տարածք։ Քաղաքը շրջապատված է եղել հսկա բազալտե քարերով և երկու արևելյան ու արևմտյան մասերում գտնվող դարպասներով գլխավոր փողոցի երկու ծայրերում։[1].

Պատմություն խմբագրել

Հիպպոսը, որը սկզբում կոչվել է Անտիոհիա , հիմնադրվել է Ասիայի առաջատար դինաստիայի Սելևկյանների կողմից մ.թ.ա. II դարում։ Քաղաքը բնակեցված է եղել ոչ հրեաներով, որոնք առևտրական կապերի մեջ են եղել մոտ գտնվող հրեական գյուղերի ու քաղաքների հետ, իրենից ներկայացնելով հելլենիստական քաղաք՝ հունական մշակույթի կենտրոն։ Հետագայում այն նվաճվում է հրեաների թագավոր Ալեքսանդր Յաննայի կողմից։

Մ.թ.ա. 64-63 դարերում Միջերկրական ծովի արևելյան ափերին գտնվող քաղաքների վրա հռոմեական տիրապետության հաստատումով, Հիպպոսը մյուս ինը մեծ քաղաքների պես ծաղկունք է ապրել, ձեռք բերել ինքնակառավարման իրավունք և դարձել դեկապոլիս /Decapolis/,տասերրորդ մեծ քաղաքը։ Մեծ քաղաքների տասնյակի մեջ նա հիշատակվում է որպես Գայ Պլինի Ավագի ՞Իրական պատմություն՞ գրքում։ Հռոմեական տիրապետության օրոք էլ Հիպպոսը մնացել է հելլենիստական մշակույթի կենտրոն։ Սակայն քաղաքը մշտապես թշնամական հարաբերությունների մեջ է եղել հրեական Տվերիա քաղաքի հետ։

IV դարից Հիպպոսում սկսվում է տարածվել քրիստոնեությունը հռոմեական կայսրության միջոցով և դառնում է թեմի եպիսկոպոսի նստավայր։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են ութ քրիստոնեական եկեղեցիներ կառուցված IV-VII դարերում, ընդ որում կառուցված հեթանոսական տաճարի հենց վերևում։ Հնագիտական գտածոները ապացույց են այն բանի, որ Հիպպոսի քրիստոնեական տաճարները շարունակել են գործել նաև VII դարի մուսուլմանական արշավանքներից հետո էլ Օմեյադների օրոք։ Սակայն քաղաքը դադարել է գոյություն ունենալ 749 թվականի հունվարի ահավոր երկրաշարժից հետո։ Բնակիչները լքել են այն և այլևս չեն վերադարձել։ Հետագայում, այդ տեղից մի փոքր հեռու հիմնվել է արաբական մի գյուղ, որը կոչվել է Սուսիա Հիպպոսի արաբական անվանումով։

Բլուրը, որտեղ երբևէ գտնվել է Հիպպոսը, մի տիրապետությունից մյուսին է անցնել, մինչև Առաջին Համաշխարհային պատերազմի ըստ բրիտանական-պաղեստինյան մանդատի, իսկ հետո արաբական-իսրայելական պատերազմների (1947-1949 թվականներ) արդյունքում այն դարձավ Իսրայելի պետության մի մասը։ Սուսիե գյուղի բնակիչները լքում են այն։

Հնագիտական պեղումներ խմբագրել

XIX դարի կեսերին Հալա-ալ-Հուսն բլուրը Տիվերիայի լճից դեպի հարավ-արևելք ուշագրավ է դարձել պատմաբանների համար։ 1849 թվականին Ջոզեֆ Շվարցը արտահայտում է մի ենթադրություն, ըստ որի բլուրը ծածկել էր հրեական քաղաք Գամլան։ Երեսուն տարի շարունակ նրա այդ ենթադրությունը հաստատել են շատ հայտնի հետազոտողներ։ Սակայն 1879 թվականին Կոնրատ Ֆյուրերն առաջին անգամ առաջ քաշեց մի վարկած, որի համաձայն Հալա-ալ-Հուսն հենց այն տեղում էր, որ ժամանակին եղել էր Հիպպոս քաղաքը։ 1880-ական թվականների վերջերից այդ վարկածը դարձավ գերիշխող։

1885 թվականին Գոտլիբ Շումախերը Հալա-ալ- Հուսնի զարգացման մանրամասն պլան կազմեց, որում նա ընդգրկեց փողոցների և բազմաթիվ հասարարկան շենքերի քարտեզը։ Սակայն հնագիտական պեղումներն այս շրջանում սկսեցին միայն 1951 թվականին, որը բլուրի կողքին Արաբա-իսրայելական պատերազմի (1947—1949) արդյունքում, երբ նրանք հայտնվեցին հրեական պետության տարածքում, տեղադրվեց իսրայելական սահմանային կետ։ Սահմանափակ ծավալի պեղումային աշխատանքները տարվում էին Իսրայելի հնությունների բաժնի կողմից մինչև 1955 թվականը։

1964 թվականին Սուսիտա բլուրը հայտարարվում է Իսրայելի ազգային զբոսայգի և 2004 թվականից այն վերածվում արգելանոց։ 1999 թվականին կազմվում է նոր հնագիտական պլան, իսկ 2000 թվականին սկսվում են պեղումները։ Հիպպոս (Սուսիտա) հնագիտական էքսպեդիցիան/արշավախումբ/ հանդիսանում է միջազգային ծրագիր, որի կազմի մեջ մտնում են Ցինմանի ինստիտուտի, Լեհաստանի գիտությունների ակադեմիայի միջերկրական հնագիտության հետազոտական կենտրոնի, Վարշավայի ազգային թանգարանի և Կոնկորդի համալսարանի ներկայացուցիչները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Общая информация на сайте археологической экспедиции Гиппос (Сусита)

Արտաքին հղումներ խմբագրել


Կատեգորիա:Հունաստանի պատմություն Կատեգորիա:Հին Հռոմի պատմություն