Արմեն Էդուարդի Հակոբյան
Դիմանկար
Ծնվել է11 օգոստոսի, 1971 թվական
ԾննդավայրՏավուշի մարզ, գյուղ Ազատամուտ
Մահացել է22 հուլիսի 1994 թվական
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
Ազգությունհայ
Գործունեությունազատամարտիկ

Արմեն Էդուարդի Հակոբյան խմբագրել

Արմեն Էդուարդի Հակոբյան, (11 օգոստոսի, 1971 թվական, Տավուշի մարզ– 22 հուլիսի 1994 թվական), հայ ազատամարտիկ, օդաչու, Արցախյան ազատամարտի մասնակից։ Զոհվել է մարտական առաջադրանքը կատարելիս։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1971 թվականի օգոստոսի 11-ին Իջևան քաղաքում։ 1977 թվականին ընդունվել է Ազատամուտ գյուղի միջնակարգ դպրոց, որն ավարտել է բարձր առաջադիմությամբ։ 1982 թվականին նա ընդունվել է պիոներական շարքեր, իսկ 1986 թվականին համալրել է կոմերիտմիության շարքերը: 1988 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել է Կույբիշևի (այժմ՝ Սամարայի) մարզի Սիզրան քաղաքի բարձրագույն ռազմական ավիացիոն դպրոցը, որը գործում էր դեռևս 1940 թվականից: 1990 թվականի հուլիսի 14-ին իրականացել է Արմեն Հակոբյանի և իր կուրսընկեր Իգոր  Ստեփանովի  անդրանիկ թռիչքը: Նա  իր  առջև  դրված  առաջադրանքը կատարեց  անթերի՝  արժանանալով կապիտան  Սուխովի  ու  Գուբինի  գեվեստին: Արմեն Հակոբյանը Սիզրան քաղաքի բարձրագույն  ռազմական   օդաչուական դպրոցն  ավարտել է գերազանց  գնահատականներով, լավ  սովորելու ու  օրինակելի  վարքի  համար  պարգևատրվել է գովասանագրերով։ Նա՝  որպես  գիտակ  օդաչու, հնարավորություն ստացավ  դպրոցում  մնալու և դասավանդելու։ Լեյտենանտի կոչում ստանալուց  հետո՝ 1992 թվականի հոկտեմբերի  15-ին, նա վերադարձել է հայրենիք: Արմենը Հակոբյանը ծառայության է անցել նորաբաց ավիացիոն գնդում՝ նշանակվելով  Միլ Մի-24 ուղղաթիռի, որը  հայտնի է Կրոկոդիլ  անվամբ , հրամանատար։ 1993 թվականի ապրիլի 1-ին Արմեն Հակոբյանը ընդունվել է ՀՀ առաջին ռազմամասնագիտական ուսումնարան՝ ինստրուկտոր – հրահանգիչ մասնագիտությամբ։ Հայաստանի  սահմանամերձ շրջաններից  և  Արցախից վիրավորվածներին  տեղափոխում էին Միլ ՄԻ-8  ուղղաթիռներով,  իսկ  նրա  գործը  իր Միլ ՄԻ-24 ինքնաթիռով վիրավորներին  տեղափոխող  ուղղաթիռների անվտանգության  ապահովումն  էր։ 1994 թվականի հուլիսի  22-ին  Արմեն Հակոբյանը   Արզնիի  օդանավակայան անցնելու  էր  Եղվարդի  օդանավակայանով դեպի Աշտարակ և Ապարան: Անձնակազմը  4  հոգի  էին։ Այդ  օրը  պետք է կատարեին առաջադրանքներ  գերցածր  բարձրության վրա։ Դա  օդուժի համար  նախատեսված  ամենաբարդ առաջադրանքներից  էր  և  թշնամուն  հանկարծակիի բերելու  գործառույթ  ուներ : Թռիչքը նախապես  անցնում  էր  պլանավորածի  պես։ Արմենն իր  անձնակազմով  Արզնիից հասնում  է Եղվարդ  ու  Եղվարդում հանկարծ  անհայտ  պատճառներով տեղի  է  ունենում անխուսափելին․ նա  ռադիոկապով  միայն  կարողանում  է  հայտարարել  «կատաստրոֆա»  բառը,  և  ուղղաթիռը վայրկյաններ  անց  ընկնում է  ցած  և  կողաշրջվելով  պայթում: Ազատամուտի  կենտրոնական փողոցներից  մեկը  արդեն  մի  քանի  տարի  է՝ կրում է  Արմեն  Հակոբյանի անունը[1]։  


Ծանոթագրություն խմբագրել

  1. Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու 23․02․2009 թվականի թիվ 8 որոշում։