Մասնակից:Maga 2007/Ավազարկղ
Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը (անգլ.՝ How the Grinch Stole Christmas), 1966 թվականի ամերիկյան սուրբծննդյան մուլտֆիլմ, որը նկարահանվել է ռեժսոիր Չաք Ջոնսի կողմից, ըստ Թեոդոր Սուս Գեյսելի համանուն գրքի մոտիվների։ 1968 թվականին ֆիլմի սաունդթրեքը ստացել է «Գրեմմի» մրցանակ` «Լավագույն ալբոմ երեխաների համար» անվանակարգում[1]։
Սյուժե Խմբագրել
Կտոգրադա հեքիաթային քաղաքի բնակիչները շատ են սիրում տոնել Սուրբ Ծնունդը։ Սակայն կա մեկը, որն ատում է այդ տոնը. դա կանաչ էակ Գրինչն է։ Նա ապրում է բարձր լեռան վրա իր միակ ընկերոջ՝ Մաքս մականունով շան հետ։ Ամեն տարի Սուրբ Ծննդյան օրը Կտոգրադի բնակիչներին բերում է ուրախություն և երջանկություն, սակայն կանաչ ճգնավորի մոտ առաջացնում է դժգոհություն և չարություն։ Եվ մի օր Գրինչը որոշում է իրաանացնել դավադիր ծրագիրը՝ քղաքացիներից գողանալ իրենց սիրելի տոնը` Սուրբ Ծնունդը․․․
Դերերը հնչյունավորել են Խմբագրել
- Բորիս Կառլոֆ` պատմող, Գրինչ
- Ջուն Ֆորեյ` Սինդի Լու Կտո
- Տուրլ Ռավենսկրոֆտ` կատարում է «You’re a Mean One, Mr. Grinch» երգը
- Դելլաս Մակկեննոն` Մաքս շուն
Մշակույթում Խմբագրել
Մեծ հայտնիություն է ձեռք բերել «You’re a Mean One, Mr. Grinch» երգը, որն ավելի ուշ ներկայացվել է տարբեր կատարողների, այդ թվում` Ջիմ Քերրիի կողմից` միանուն ֆիլմում: երգը կատարել է նաև Misfits փանք-ռոք խումբը[2]։
Թիմ Խմբագրել
- Անիմատորներ՝ Քեն Հարրիս, Լլոյդ Վոնգան, Ռիչարդ Թոմփսոն, Դոն Տոուսլի, Թոմ Ռեյ, Ֆիլ Ռոման
- Լեյաութ՝ Օսկար Դուֆաո, Դոն Մորգան
- Դեկորատորներ՝ Ֆիլիպ Դեգարդ, Բոբ Ինման, Հալ Աշմիդ
- Օպերատոր՝ Նիկ Վեյս
- Մոնտաժ՝ Ջոն Յոնգ
- Գրաֆիկա՝ Դոն Ֆոստեր
- Կոմպոզիտոր՝ Ալբերտ Հեգու, Յուջին Պալդանի
- Բեմադրող նկարիչ՝ Մորիս Նոբլ
- Արտադրության կատարող՝ Լես Գոլդման
- Արտադրության կառավարիչ՝ Էրլ Ջոնաս
- Սցենարիստ՝ Դոկտոր Սյուզ, Բոբ Օղլ, Իրվ Սպեկտոր
- Պրոդյուսեր՝ Չակ Ջոնս, Դոկտոր Սյուզ
- Ռեժիսիոր՝ Չակ Ջոնս
Սաունդթրեք Խմբագրել
Ֆիլմի սաունթրեքը թողարկվել է 1966 թվականին, «Leo The Lion Records»[3] և «WaterTower Music»[4] լեյբլների տակ։
Կոմպոզիցիայի ցանկ Խմբագրել
Համար | Թրեքի անվանում |
---|---|
A1 | How The Grinch Stole Christmas |
A2 | Trim Up The Tree |
A3 | Welcome Christmas |
B1 | How The Grinch Stole Christmas (Part 2) |
B2 | You're A Mean One, Mr. Grinch |
B3 | Trim Up The Tree |
B4 | Welcome Christmas |
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Maga 2007/Ավազարկղ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում