Ալեսանդրո Բուոնջոռնո (իտալ.՝ Alessandro Buongiorno;), իտալացի ֆուտբոլիստ, «Տորինո» ակումբի պաշտպան։

Ակումբային կարիերա

խմբագրել

Բուոնջոռնոն «Տորինո» ակումբի սան է իր հայրենի քաղաքից։ 2018 թվականի ապրիլի 4-ին «Կրոտոնեի» դեմ խաղում իր նորամուտը նշեց իտալական Ա Սերիայում ՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Էմիլիանո Մորետտիին:[1] Նույն թվականի ամռանը Ալեսանդրոն խաղային պրակտիկա ստանալու համար վարձակալվել է «Կարպի» ակումբի կողմից։ Սեպտեմբերի 25-ին «Պերուջայի» դեմ խաղում նա նորամուտը նշեց իտալական Բ Սերիայում։[2] 2020 թվականի սկզբին Բուոնջոռնոն վարձավճարով տեղափոխվեց «Տրապանի»։ Հունվարի 18-ին «Ասկոլիի» դեմ խաղում նա նորամուտը նշեց նոր թիմում։[3]

Միջազգային կարիերա

խմբագրել

2019 թվականին Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում Բուոնջոռնոն մասնակցել է Լեհաստանում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում նա պահեստային էր և խաղադաշտ դուրս չեկավ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Торино VS. Кротоне 4:1» (անգլերեն). soccerway.com. 2018-04-04. Արխիվացված է օրիգինալից 2021-04-14-ին. Վերցված է 2018-06-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Перуджа VS. Карпи 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018-09-25. Արխիվացված է օրիգինալից 2021-12-22-ին. Վերցված է 2020-03-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Трапани VS. Асколи 3:1» (անգլերեն). soccerway.com. 2020-01-18.

Աղբյուրներ

խմբագրել