Ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշարձան (ռումիներեն՝ Monumentul în memoria victimelor deportărilor regimului comunist), խորհրդային տոտալիտար ռեժիմի ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, որը կանգնեցվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, երկաթուղային կայարանի դիմաց, կայարանի հրապարակում։

Maagg08/Ավազարկղ15


Պատմություն

խմբագրել

2006 թվականից Մոլդովայի մայրաքաղաքի երկաթուղային կայարանի այգում նախատեսվում էր հուշարձան կանգնեցնել ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակին։ Հուշարձանի վերջնական տեղադրումից առաջ դրա տեղում քարե սալաքար է տեղադրվել՝ «Aici va fi înalţat un monument în memoria viktimilor represiunilor staliniste» («Այստեղ հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ Ստալինյան բռնաճնշումների զոհերի» մակագրությամբ)։

2013 թվականի հուլիսի 26-ին Բելառուսում պատրաստված հուշարձանը տեղադրվել է նախատեսված վայրում:[1] Հուշարձանը կոչվում է նաև «Ցավի գնացք» («Trenul Durerii»): Կոմպոզիցիան ներկայացնում է մարդկանց, որոնք սերտորեն խցկված են մեկ սյունակի մեջ, նրանք միաձուլվում են՝ կազմելով գնացք:[2] Հուշարձանի չափերն են՝ 3 մետր բարձրություն և 12 մետր երկարություն։ Հուշարձանը պատրաստված է բրոնզից և կշռում է 15 տոննա։ Քանդակագործ` Յուրի Պլատոն:

Հուշարձանի արտադրությունն ու շրջակա տարածքի կազմակերպումն արժեցել է 24 մլն լեյ։[3]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Point.md: «На Привокзальной площади появился памятник жертвам депортаций», 26 июля 2013
  2. РИА Новый День: «Поезд боли» установлен в Кишиневе, 26 июля 2013
  3. «Открытие памятника «Поезд Боли» пройдет после установки пьедестала и обустройства сквера | PUBLIKA .MD». Արխիվացված է օրիգինալից 2018-05-13-ին. Վերցված է 2018-05-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Աղբյուրներ

խմբագրել