Արսեն Խառատյան խմբագրել

Արսեն Զավենի Խառատյան, հայ լրագրող, կոնֆլիկտաբան, հասարակական-քաղաքական գործիչ, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման հիմնադիրներից:

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1982 թվականի մայիսի 26-ին, Հայկական ԽՍՀ մայրաքաղաք Երևանում, ազգագրագետներ Զավեն և Հրանուշ Խառատյանների ընտանիքում: Ավարտել է Երևանի թիվ 88 միջնակարգ դպրոցը, ապա Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև մագիստրատուրան՝ արաբագիտության գծով: 2001-2002 թվականներին արաբերեն լեզու և գրականություն է ուսանել է Դամասկոսի Ոչ արաբախոսների համար արաբերենի դասավանդման ինստիտուտում: 2004 թվականին մի խումբ համախոհների հետ նախաձեռնել է «Հանուն գիտության զարգացման» ուսանողական շարժումը՝ ուղղված ՀՀ Զինապարտության մասին օրենքում փոփոխությունների դեմ: 2007 թվականին ընկերների հետ միասին հիմնել է «Սկսել ա», իսկ 2008-ին «Հիմա» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունները: 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո իշխանությունների դեմ ուղղված քաղաքացիական պայքարի ակտիվիստներից էր: 2008 թավականի մայիսի 28-ին, ներկայանալով որպես լրագրողներ, անահայտ անձինք ժամադրել և ծեծի են ենթարկել Արսեն Խառատյանին, այնուհետև դիմել փախուստի: Դեպքից երկու ամիս անց մեկնել է ԱՄՆ և կնոջ հետ միասին հաստատվել Վաշինգտոնում: 2010-12 թվականներին եղել է կոնֆլիկտաբանության մագիստրատուրայի ուսանող ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանում: 2009-2014 թվականներին աշխատել է Ամերիկայի ձայնի Հայկական ծառայությունում որպես ավագ լրագրող: 2014 թվականից բնակվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ հիմնել և ղեկավարում է Ալիք մեդիա հայալեզու լրատվականը: 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ակտիվորեն մասնակցել է Թավշյա հեղափոխությանը: Հայերենից զատ տիրապետում է անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն և վրացերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կրթություն խմբագրել

1999 թվականին ավարտել է Երևանի թիվ 88 միջնակարգ դպրոցը:

2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի բակալավրիատի ծրագիրը, իսկ 2005 թ.՝ մագիստրատուրան:

2001-2002 թթ. արաբերեն լեզու և գրականություն է ուսանել է Դամասկոսի Ոչ արաբախոսների համար արաբերենի դասավանդման ինստիտուտում:

2005-2008 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ:

2010-2015 թթ. սովորել է ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանի կոնֆլիկտաբանության մագիստարտուրայում:

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2014-2018թթ. «Ալիք մեդիա» լրատվականի գլխավոր խմբագիր, Թբիլիսի, Վրաստան:

2009-2014թթ. Ամերիկայի ձայնի Հայկական ծառայության ավագ լրագրող, Վաշինգտոն, Ամերիկայի միացյալ նահանգնեռ:

2003-2008թթ. Գերմանիայի տեխնիկական համագործակցության ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) աջակցության ծրագրի Հաղորդակցության և հանրային մասնակցության ղեկավար:

2002-2008թթ. տուրիստական էքսկուրսավար, «Սաթի-Հայաստան» և «Birthright Armenia» կազմակերպություններ:

2001թ. հեռուստալրագրող А1+ հեռուստաընկերությունում: