Lusine Karapetyan 1972/Ավազարկղ

Ալեն Չափել անգլ.՝ , Կաղապար:ԱԾ 30 December 1937 – 10 July 1990 Միշելին 3 աստղի արժանացած ֆրանսիացի խոհարար, «Նուվել Քուիզին»՝ նոր խոհանոցի ստեղծողներից մեկը[1]:

Վաղ կյանք խմբագրել

Չափելը ծնվել է Լիոնում, որի ծնողներն են եղել Մատրե դը Չարլզը և Եվան: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքը տեղափոխվել է Միոննե՝ քաղաքից 12 մղոն հեռու, որտեղ մի հին իջևանատանը, նրա հայրը բացել է բիստրո «Լա Մերե Չարլզ» անվամբ , որը շրջապատված էր փարթամ բուսականությամբ: Ալեն Չափելն իր առաջին փորձը ձեռք է բերել այնտեղ[1]:

Կարիերա խմբագրել

 
Ալեն Չափելի առաջին ռեստորանը Միոննեում

Ալեն Չափելը վերջապես վերադարձել է ընտանեկան բիստրո, որն էլ հետո վերածել է ռեստորանի: 1967 թվականին շնորհվել է առաջին Միշելին աստղը: 1970 թվականին հոր մահից հետո ստանձնել է ռեստորանի տնօրինումը, իջևանատունը դարձրել է հյուրանոց և վերանվնել իր անվամբ: 1973 թվականին Չափելը ձեռք է բերել երրորդ Միշելին աստղը:

Չափելի ստորագրությամբ ուտեստներն են եղել լցոնած հորթի ականջները տապակած մաղադանոսով, խոզի մսով եփած գետնասնկով լցոնած ծրարաձև փաթաթած հավի միսը, հավի արգանակը: 1977 թվականին ռեստորոնային քննադատ Քրեյգ Քլեյբորնը, գրելով «Դհը Նյու Յորք Թայմզ» թերթում, նկարագրել է Չափելի կարկանդակները՝ պատրաստված լյարդից, որպես «նրա վերջնական հաղթանակ» և «այս սերնդի խոհարարական հաղթանակներից մեկը»: Ըստ Գո Միոյի «Ուղեցույց դեպի Ֆրանսիա» գրքույկի նշել է. « Սնունդը Չափելի ռեստորանում նման է եղել սիմֆոնիայի»[1][2]:

Իր մնացած ամբողջ կյանքի ընթացքում ռեստորանը պահպանել է Միշելինի երեք աստղը: Փոփոխության արագությունը և խոհանոցի կատարելագործումը Միոննեի գյուղը վերածել է սննդի շրջագայության կենտրոնի[1]: Գրավչությունը նույնպես մեծ է եղել երիտասարդ խոհարարների համար, ովքեր ձգտել են աշխատել Չափելի հետ, որոնցից է եղել Միշել Ռոուքս Կրտսերը[3]:

Մահ և ժառանգություն խմբագրել

 
Ալեն Չափելի գերեզմանը

Չափելը մահացել է կաթվածից 1990 թվականին, թողնելով կնոջը՝ Սյուզանին և երկու որդիներին՝ Դեյվիդին և Ռոմենին[1]: Ռեստորանը, գտնվելով Ֆիլիպ Ժուսի և Չափելի որդի՝ Ռոմենի ձեռքի տակ, պահպանել է Միշելինի երկու աստղը մինչև 2012 թվականը՝ ռեստորանի փակվելը[4]:

Նա թաղված է Լիոնի Քրոիքս-Ռուզ գերեզմանատանը[5]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kleiman, Dena (11 July 1990). «Alain Chapel, French Master Chef And Restaurateur, Is Dead at 53». The New York Times.
  2. «Restaurant "Alain Chapel", Mionnay, France». gourmetvoyageurs.com. 2006. Արխիվացված է օրիգինալից 20 November 2008-ին. Վերցված է 28 August 2008-ին.
  3. «Biography : CHEF MICHEL ROUX JR». Hub UK. Արխիվացված օրիգինալից 15 September 2008-ին. Վերցված է 28 August 2008-ին.
  4. François Duvivier (2 April 2012). «Tasting Bites: Mionnay, France: Maison Alain Chapel». Tastingbites.blogspot.de.
  5. «LYON (69) : ancien cimetière de la Croix Rousse - Cimetières de France et d'ailleurs». www.landrucimetieres.fr (ֆրանսերեն). Վերցված է 6 October 2018-ին.