Մասնակից:Lusine Anna/Ավազարկղ

Դովգա, ադրբեջանական խոհանոցի ճաշատեսակ[1], իրենից ներկայացնում է կաթնաթթվային ապուր: Դովգան կարելի է ուտել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

Դովգան համարվում է մածունի և խոտաբույսերի հիման վրա ստեղծված բուսական ապուր:

Դովգան մատուցվում է տոնական սեղաններին մսային ճաշատեսակների միջև, ինչն օգտակար է մարսողության համար[2]: Դովգայի համար հիմք են ծառայում թթվեցրած կաթնամթերքները, ինչպիսիք են մածունը, թանը և կեֆիրը: Դովգան կարող է մատուցվել տաք, անմիջապես պատրաստելուց հետո կամ սառը: Խորհուրդ չի տրվում սառեցնելուց հետո տաքացնել[3][4]:

Պատրաստման եղանակ խմբագրել

Եթե չկա մածուն, կարող են օգտագործել կեֆիր, յոգուրտ կամ էլ երկուսի խառնուրդը: Կանաչեղենը կարող է փոփոխվել ըստ ցանկության: Ձվի ավելացումը օգնում է դովգան դարձնել կրեմային և կանխում է հեղուկի առանձնացումը[4]: Բաղդրատոմսի համար օգտագործվում է.

  • 2 մեծ փունջ սպանախ,
  • 2 փունջ համեմ,
  • 1 մաղադանոս,
  • 1 մեծ փունջ սամիթ,
  • 5 կանաչ կոճզեզ,
  • մի բուռ անանուխի տերև,
  • մի բուռ բազիլիկայի տերև,
  • 2 լիտր խառը ֆերմենտացված կաթնային ըմպելիքներ` կեֆիր, յոգուրտ, շիճուկ կամ ուղղակի կեֆիր/յոգուրտ(կատարյալ խառնուրդը՝ 1 լիտր կեֆիր, 1/2 լիտր յոգուրտ կամ մածուն, 1/2 լիտր շիճուկ կամ ջուր),
  • 1 բաժակ եփած բրինձ,
  • 1 հարած ձու,
  • 1 բաժակ եփած ձիթապտուղ` ըստ պահանջի,
  • ծովի աղը՝ ըստ ճաշակի[5][6]:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել