Մարիա Մեդիչի (իտալ.՝ Maria de Medici, ֆր.՝ Marie de Médicis, ), Ֆրանսիայի թագուհի: Հենրի IV Բուրբոնի երկրորդ կինն է և Լյուդովիկ XIII-ի մայրը:

Կենսագրություն խմբագրել

Մարիա Մեդիչին ծնվել է 1575 թվականի ապրիլի 26-ին, Ֆլորենցիայում: Ֆրանչեսկո I Մեդիչի և իր առաջին կնոջ՝ Յոհաննա Ավստրիացու դուստրն է: Մայրական կողմից հանդիսանում է Կարլ V-ի հեռավոր ազգականը և Իզաբելլա I-ի ծոռի ծոռը: