Մասնակից:LilitBadalyan/Ավազարկղ
Վատիկանի թանգարաններ խմբագրել
LilitBadalyan/Ավազարկղ | |
---|---|
Վատիկանի թանգարանները (իտալ.՝ Musei Vaticani) Վատիկան քաղաք-պետության թանգարաններն են, գտնվում են քաղաքի սահմաններում: Նրանք ցուցադրում են Հռոմի պապերի արվեստի հավաքածուները, որոնք այդտեղ են բերվել դարեր շարունակ և ընդգրկում են ամենահայտնի դասական քանդակներն ու Վերածննդի դարաշրջանի արվեստի կարևորագույն գլուխգործոցները:
Թանգարանները հիմնվել են Հուլիոս II պապի կողմից 16-րդ դարի սկզբին: Վատիկանի թանգարաններում կարելի է տեսնել Սիքստինյան կապելլան, որի առաստաղը նկարազարդվել է Միքելանջելոյի կողմից, Ռաֆայելի սրահները՝ իր պատկերազարդումներով: 2013 թվականին թանգարան են այցելել ավելի քան 6 միլիոն մարդ ամբողջ աշխարհից, ինչն էլ այն դարձնում է 6-րդ ամենահաճախ այցելվող թանգարանն աշխարհում:[1]
Թանգարաններում կան ընդհանուր առմամբ 54 պատկերասրահներ, կամ sale, իսկ Սիքստինյան կապելլան՝ ամենահայտնին դրանցից, ամենավերջին սրահն է: Այն աշխարհի ամենամեծ թանգարաններից է:[2]
Պատմություն խմբագրել
Վատիկանի թանգարանների պատմությունը սկսում է մի մարմարե քանդակից՝ «Լաոկոոնը և իր որդիները», որը գնվել էր 500 տարի առաջ և հայտնաբերվել 1506 թվականի հունվարի 14-ին Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկայի մոտակայքում գտնվող խաղողի այգիներից մեկում: Հուլիոս II-ը Ջուլիանո դա Սանգալլոյին և Միքելանջելո Բուոնարոտիին, ովքեր աշխատում էին Վատիկանում, ուղարկեց այդ հայտնագործությունն ուսումնասիրելու: Նրանց խորհրդով պապն անմիջապես գնեց այդ քանդակը այգու տիրոջից: Հռոմի պապը «Լաոկոոնը և իր որդիները» քանդակը դրեց հանրային ցուցադրության այն հայտնաբերելուց ուղիղ մեկ ամիս անց:
Museum Christianum-ը հիմնվել է Բենեդիկտոս XIV-ի կողմից, և որոշ Վատիկանի հավաքածուներ կազմավորեցին Լատերանի թանգարանը, որը 1854 թվականին Պիոս IX-ը հիմնել է հրամանագրով:[3]
2006 թվականի հոկտեմբերին նշվեց Թանգարանների հիմնադրման 500-ամյակը, և Վատիկանի բլրի ստորերկրյա գերեզմանատան պեղումները բացվեցին հանրության առաջ:[4]
Պինակոտեկա խմբագրել
Մինչև այն պահը, երբ Պիոս XI պապը հրամայեց կառուցել պատկերասրահին հարմար շինություն, այն գտնվում էր Բորջիաների տանը: Նոր շենքի բացումը տեղի է ունեցել 1932 թվականի հոկտեմբերի 27-ին, իսկ ճարտարապետն էր Լուկա Բելտրամին:[5] Թանգարանի նկարներից են՝
- Ջոտտոյի «Ստեֆանեսկի եռապատկերը»
- Օլիվուչչիո դի Չիկարելլոյի «Միզերիկորդիա օպերաները»
- Ռաֆայելի «Մադոննա դի Ֆոլինյոն», «Օդդիների խորանանկարը» և «Փոխակերպումը»
- Լեոնարդո դա Վինչիի «Սան Ջիրոլամոն անապատում»
- Կարավաջոյի «Հիսուսի խաչից իջեցնելը»
- Պերուջինոյի «Մադոննան և երեխան հրեշտակների հետ» և «Սուրբ Ֆրանցիսկոս ալ Պրատոյի հարությունը»
- Ֆիլիպինո Լիպպիի «Մարսուպինի թագադրումը»
Ժամանակակից կրոնական արվեստի հավաքածու խմբագրել
Վատիկանի թանգարանների ժամանակակից կրոնական արվեստի հավաքածուն պարունակում է նկարներ և քանդակներ այնպիսի արվեստագետներից, ինչպիսիք են Կառլո Կառան և Ջորջիո դե Կիրիկոն:
Քանդակների թանգարան խմբագրել
Թանգարանների խումբն ընդգրկում է մի քանի քանդակների թանգարան, որոնք գտնվում են Cortile del Belvedere-ի շուրջ:
Պիո-Կլեմենտինո թանգարան խմբագրել
Թանգարանն իր անվանումն ստացել է երկու պապերի՝ Կլեմենտ XIV-ի և Պիոս XIV-ի անուններից: Կլեմենտ XV-ի մտահղացումն էր ստեղծել մի նոր թանգարան Իննոսենտ VIII-ի Բելվեդերե պալատում, ուստի և սկսեց վերանորոգման աշխատանքները:[6]
Կլեմենտ XIV պապը հիմնեց Պիո-Կլեմենտինո թանգարանը 1771 թվականին, և սկզբում այն պարունակում էր Վերածննդի և անտիկ դարաշրջանի գործեր: Թանգարանը և հավաքածուն ընդարձակվեցին Կլեմենտի հաջորդի՝ Պիոս VI-ի կողմից: Այսօր, թանգարանն ընդգրկում է հունական և հռոմեական քանդակագործների բազմաթիվ գործեր: Նշանավոր պատկերասրահներն են՝
- Հունական խաչի պատկերասրահ: (Sala a Croce Greca)- Կոնստանտին Մեծի դստեր և մոր՝ Կոնստանտինայի և Հեղինեի սարկոֆագներով:
- Շրջանաձև պատկերասրահ(Sala Rotonda)- որը, կառուցված լինելով Պանթեոնի տեսքով, ունի անտիկ շրջանի անգնահատելի նմուշներ՝ հատակի մանրանկարներ, շրջանը գծանշող անտիկ արձաններ՝ ներառյալ Հերկուլեսի բրոնզե արձանը:
- Արձանների պատկերասրահ (Galleria delle Statue) - պարունակում է բազմաթիվ նշանակալի արձաններ՝ ներառյալ «Քնած Արիադնեն» և «Մենանդրոս»-ի կիսանդրին: Այնտեղ է նաև «Բարբերինի մոմակալը»:
- Կիսաքանդակների պատկերասրահ (Galleria dei Busti)- բազմաթիվ հինավուրց կիսաքանդակներ են ցուցադրված:
- Դիմակների պահարան (Gabinetto delle Maschere)- անվանումը ծագում է պատկերասրահի հատակի մանրանկարից, որտեղ երևում են հնադարյան թատերական դիմակներ: Պատերի երկայնքով կարելի է տեսնել որոշ հայտնի արձաններ, ինչպես օրինակ «Երեք շնորհներ»-ը: Նրանցից մեկը հյուսել է կյանքի թելը, երկրորդը աճեցրել է այն, իսկ երրորդը՝ կտրել: Նրանք ստեղծվել էին Զևսի կողմից (հռոմեական տարբերակը՝ Յուպիտեր):
- Մուսաների սրահ (Sala delle Muse)- պարունակում է Ապոլոնի և 9 մուսաների արձանների խումբ` հայտնաբերված Տիվոլիում գտնվող վիլլաներից մեկում 1774 թվականին, ինչպես նաև նշանավոր հույն և հռոմեացի անտիկ քանդակագործների արձաններ: Կենտրոնում է գտնվում Belvedere Torso քանդակը, որով հիանում էին Միքելանջելոն և վերածննդի այլ մարդիկ:[7]
- Կենդանիների սրահ (Sala degli Animali)- ընդգրկում է կենդանիների բազմաթիվ հնադարյան քանդակներ:
Կիարամոնտի թանգարան խմբագրել
Թանգարանն անվանակոչվել է Պիոս VII պապի պատվին (ում ազգանունը Կիարամոնտի էր մինչև պապ ընտրվելը), ով հիմնել է այն 19-րդ դարի սկզբին: Թանգարանը բաղկացած է հսկայական կամարաձև պատկերասրահից, որտեղ ցուցադրվում են մի շարք արձաններ, սարկոֆագներ և եզրազարդեր: Ռաֆայել Ստերնի կողմից կառուցված նոր ցուցասրահը (իտալ.՝ Braccio Nuovo)պարունակում է նշանակալից քանդակներ, ինչպիսիք են Prima Porta Augustus-ը, Doryphorus-ը և «Նեղոս գետ»-ը: Լապիդարիա պատկերասրահը (իտալ.՝ Galeria Lapidaria) Կիարամոնտի թանգարանի մի մասն է՝ ավելի քան 3000 քարե հուշատախտակներով և արձանագրություններով, որը հանդիսանում է իր տեսակի մեջ ամենամեծ հավաքածուն: Ինչևէ, այն բացվում է միայն հատուկ թույլտվությամբ՝ սովորաբար ուսումնական նպատակներով:
Գրիգորիոսի էտրուսկյան թանգարան խմբագրել
Բացվել է 1836 թվականին Գրիգորիոս XVI պապի կողմից, ունի 8 պատկերասրահ և ցուցադրում է էտրուսկների քաղաքակրթության կարևոր նմուշներ, որոնք ձեռք են բերվել հնագիտական պեղումների ժամանակ: [8] Դրանք ներառում են սկահակներ, սարկոֆագներ, բրոնզե իրեր և «Գիլելմի հավաքածու»-ն [9] :
Գրիգորիոսի եգիպտական թանգարան խմբագրել
Թանգարանը պարունակում է հսկայածավալ նմուշներ Հին Եգիպտոսից:[10] Դրանք ներառում են պապիրուսներ, «Գրասսի հավաքածուն», կենդանիների մումիաներ և հատվածներ հայտնի «Մեռյալների գրքից»[11]:
Պատմություն խմբագրել
Museo Gregoriano Egiziano-ն բացվել է 1839 թվականի փետրվարի 2-ին: Թանգարանի ստեղծմանը մեծ կարևորություն էր տալիս Գրիգորիոս XVI պապը, քանի որ նա կարծում էր, որ եգիպտական քաղաքակրթությանը ծանոթ լինելը հույժ կարևոր է ոչ միայն գիտության համար, այլ նաև՝ հին կտակարանը հասկանալու:
Վատիկանի պատմության թանգարան խմբագրել
Վատիկանի պատմության թանգարանը (իտալ.՝ Museo storico vaticano)հիմնադրվել է 1973 թվականին Պողոս VI պապի պահանջով [12] և սկզբնական շրջանում գտնվում էր Վատիկանի այգիներում: 1987 թվականին այն տեղափոխվեց Լատերանի առաքելական պալատ և բացվեց 1991 թվականի մարտին:
Վատիկանի պատմության թանգարանում են գտնվում 16-րդ դարից մինչև ներկայիս պապերի նկարները, 16-17-րդ դարերի պապական զինվորների վերաբերյալ ուշագրավ նմուշներ և պապական ծիսակարգերի վերաբերյալ հին կրոնական անձնական իրեր: Ներքևի հարկում ցուցադրված են նաև պապին պատկանող փոխադրամիջոցներ իտալ.՝ papamobili` կառքեր և ավտոմեքենաներ՝ ներառյալ Հռոմի պապերի առաջին մեքենաները:[13]
Նկարների հավաքածուներ խմբագրել
-
Լեոնարդո դա Վինչի
Սան Ջիրոլամոն անապատում, 103 x 75 սմ. -
Ջոտտո դի Բոնդոնե
Ստեֆանեսկի եռապատկերը, 224 x 245 սմ -
Ջովաննի Բելլինի
Պիետա, 106 x 84 սմ. -
Ռաֆայել
Օդդիների խորանանկարը, 272 x 165 սմ -
Ռաֆայել
Փոխակերպում, 405 x 278 սմ. -
Ռաֆայել
Ֆոլինյոյի տիրամայրը, 320 x 194 սմ. -
Տիցիան
Ֆրարի Մադոննա, 338 x 270 սմ. -
Կարավաջո
Հիսուսի խաչից իջեցնելը, 300 x 203 սմ. -
Վերոնեզե
Սուրբ Հեղինեի տեսիլքը, 166 x 134 սմ. -
Կորեջո
Քրիստոսը փառաբանված, 105 x 98 սմ. -
Տիցիան
Դոջ Մարչելոյի նկարը -
Պերուջինո
Դեչեմվիրի խորանանկար, 193 x 165 սմ. -
Ռաֆայել
Մոգերի երկրպագումը
27 x 50 սմ. -
Ռաֆայել
Ավետում
27 x 50 սմ. -
Ռաֆայել
Ներկայացումը տաճարում
27 x 50 սմ.
Այցելուներ խմբագրել
Մոտավորապես 6 միլիոն մարդ է այցելել Վատիկանի թանգարաններ: Այս ցուցանիշը 3 անգամ ավելի մեծ է 30 տարի առաջ գրանցված թվերից:[14]
Յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը Վատիկանի թանգարաններն անվճար են հանրության համար: Հիմնականում մարդիկ ստիպված են մի քանի ժամ հերթ կանգնել մուտք գործելու համար: Շաբաթվա մյուս օրերին անհատական կամ խմբակային տոմսեր գնելու համար կարելի է օգտվել օնլայն տոմսարկղից, որոնք թույլ են տալիս ամբողջովին շրջանցել հերթերը:
Տես նաև խմբագրել
- Ուֆֆիցի (Ֆլորենցիա)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://museu.ms/highlight/details/105664/the-most-visited-museums-in-the-world
- ↑ http://best-museums.com/largest-museums.html
- ↑ Herbermann, Charles, ed. (1913). Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company. .
- ↑ Barbara McMahon in Rome. «Guardian.co.uk». Guardian. Վերցված է 2014-08-21-ին.
- ↑ «Pinacoteca». Mv.vatican.va. 1932-10-27. Վերցված է 2014-08-21-ին.
- ↑ Bertoldi, Susanna (2011). The Vatican Museum: Discover the history, the works of art, the collections. Vatican city: sillabe. էջեր 46, 96. ISBN 978-88-8271-210-5.
- ↑ Montebello, Philippe De; Kathleen Howard (1983). «Sala delle Muse». The Vatican: Spirit and Art of Christian Rome. Metropolitan Museum of Art. էջեր 178–180. ISBN 9780870993480.
- ↑ «Museo Gregoriano Etrusco». Mv.vatican.va. Վերցված է 2014-08-21-ին.
- ↑ http://mv.vatican.va/3_EN/pages/MGE/MGE_Sala09.html
- ↑ «Gregorian Egyptian Museum». Mv.vatican.va. Վերցված է 2014-08-21-ին.
- ↑ [1] Արխիվացված է Հուլիս 5, 2011 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Guida ai musei e alla Città del Vaticano. Ediz. inglese (Italian). Edizioni Musei Vaticani. 1986. ISBN 978-88-86921-11-4. Վերցված է 9 մայիսի 2013-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Museo Storico Vaticano (San Giovanni)». 060608.it. Վերցված է 9 մայիսի 2013-ին.
- ↑ Tully, Shawn (14 August 2014). «This Pope Means Business». Fortune. Վերցված է մարտի 26, 2016-ին.
Գրականություն խմբագրել
- G. Spinola, Il Museo Pio-Clementino (3 vols., 1996, 1999, 2004)
- G. B. Visconti and E. Q. Visconti, Il Museo Pio-Clementino Descritto (8 vols., 1782–1792)
- The Vatican: spirit and art of Christian Rome. New York: The Metropolitan Museum of Art. 1982. ISBN 0870993488.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել LilitBadalyan/Ավազարկղ կատեգորիայում։ |