Դավիթ Կլիմի Բաբայան
Ծնվել է1973(1973)
ԾննդավայրԼՂՀ, ք. Ստեփանակերտ
Ազգությունհայ
Երկեր
  • «Ջրի խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում», Ստեփանակերտ, 2007,
  • «Չինաստանի աշխարհաքաղաքականությունը ժամանակակից փուլում՝ մի քանի ուղղություններ և ձևեր», Երևան, 2010,
  • «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը XVIII դարի արցախյան դիվանագիտության համատեքստում», Երևան, 2007,
  • «XX դարի վերջի և XXI դարի սկզբի Չինաստանի քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Հյուսիսային Մերձկասպյան տարածաշրջանում», Մոսկվա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ, 2013
Մասնագիտությունքաղաքագետ
ԱշխատանքԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
ԱշխատավայրԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմ


Դավիթ Կլիմի Բաբայան` (ծնվել է 1973թ., ք. Ստեփանակերտ) քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքական գործիչ, գիտության դոցենտ:

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1973թ. Ստեփանակերտ քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենիքում: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ «Տնտեսության պետական կարգավորումը մասնագիտությամբ, Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը և Կենտրոնական-եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

Քաղաքական կարիերա խմբագրել

  • 1998-1999 թ.թ. աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում որպես երկրորդ քարտուղար,
  • 2000-2001թ.թ. ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ,
  • 2001թ. մայիսից մինչև դեկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետի պաշտոնը,
  • 2001թ. դեկտեմբերից մինչև 2005թ. հունվարը աշխատել է ԼՂՀ նախագահին կից պլանավորման խմբում
  • 2005թ. փետրվարից մինչև 2007թ. սեպտեմբերը աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական
  • 2007թ. սեպտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը
  • 2013թ. դեկտեմբերի 28-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:


Զբաղվում է նաև դասախոսական գործունեությամբ Արցախի պետական համալսարանում [1] :

Աշխատություններ խմբագրել

4 մենագրությունների հեղինակ է.

  • «Ջրի խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում», Ստեփանակերտ, 2007,
  • «Չինաստանի աշխարհաքաղաքականությունը ժամանակակից փուլում՝ մի քանի ուղղություններ և ձևեր», Երևան, 2010,
  • «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը XVIII դարի արցախյան դիվանագիտության համատեքստում», Երևան, 2007,
  • «XX դարի վերջի և XXI դարի սկզբի Չինաստանի քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Հյուսիսային Մերձկասպյան տարածաշրջանում», Մոսկվա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ, 2013:
Մոտ 300 հրատարակությունների, այդ թվում, տասնյակ գիտական հոդվածների, որոնք տպագրվել են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք առաջատար գիտական ամսագրերում:

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել