Liana 2006/Ավազարկղ7

Ֆուձիվարա նո Կամատարի (ճապ.՝ 藤原 鎌足, ), Ասուկի ժամանակաշրջանի ճապոնացի քաղաքական գործիչ, Յամատոսի պալատական, ազնվական: Ծագումով Նակատոմիի (ճապ.՝ 中臣氏) տոհմից է: Ֆուջիվար տոհմի ցեղապետն է: Հայտնի է Նակատոմի-նո Կամատարի (ճապ.՝ 中臣鎌足) և Նակատոմի նո Կամակո (ճապ.՝ 中臣鎌子) անուններով:

Կենսագրություն խմբագրել

Արքայազն Նակա-նո Օեի հետ միասին եղել է Սոգայի տոհմի ընդդիմության և 645 թվականի հեղաշրջման կազմակերպիչը, որը վերացրել է Սոգի բռնապետերի տոհմը: Առաջնային դեր է խաղացել է առաջատար դեր Տայկի բարեփոխումների նոր կառավարության մեջ, որը հիմք է դրել ճապոնական իրավական պետության համար: Նա հանդես է եկել որպես գլխավոր խմբագիրներից մեկը, որը պատասխանատու է Ճապոնական իրավական օրենսգրքի մշակման համար, որը հայտնի է որպես Սանդայ-կյակու-սիկի և երբեմն կոչվում է երեք սերունդների կանոններ և դրույթներ[1]: Արժանիքների համար Տենձի կայսեր կողմից ստացել է բարձրագույն պաշտոնյայի աստիճան և Ֆուձիվարի ազգանուն` ազնվական նոր տոհմ հիմնելու իրավունքով:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brinkley, p. 177., p. 177, at Google Books

Գրականություն խմբագրել

  • Рубель В. А. Японська цивілізація: традиційне суспільство і державність. — Київ: «Аквілон-Прес», 1997.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Фудзивара-но Каматари» (ռուսերեն). Վերցված է 2010-12-01-ին.
  • «Периоды японской истории» (ռուսերեն). Վերցված է 2010-12-01-ին.
  • Трубникова Н. Н., Бачурин А. С. (2008-08). «Первые опыты законодательства в области обрядов в Японии VII в.» (ռուսերեն). Վերցված է 2010-12-01-ին.
  • «Жизнеописание рода Фудзивара» (ռուսերեն).

Ծանոթագրություններ խմբագրել