Ազարյան միրիկինա [1] (լատին․՝ Aotus azarae), կաթնասունների դասին պատկանող գիշերային կապիկների ընտանիք Հարավային Ամերիկայում։

Դասակարգում խմբագրել

Տեսակը անունը ստացել է ի պատիվ իսպանիայի բնագետ Ֆելիքս դե Ազարայի։ Առանձնացվում են երեք ենթատեսակ[2]

  • Aotus azarae azarae
  • Aotus azarae boliviensis
  • Aotus azarae infulatus

Նկարագրություն խմբագրել

Էգերի մարմնի միջին երկարությունը մոտ 34,1 սմ է, իսկ արուներինը՝ 34,6 սմ ։A. a. azarea ենթատեսակի էգերի մարմնի միջին զանգվածը 1246 գրամ է, արուներինը՝ 1254 գրամ , A. a. boliviensis ենթատեսակի էգերինը 1230 գրամ է, իսկ արուներինը՝ 1180 գրամ [3]: Հղիությունը տևում է 133 օր։ Վայրի բնության մեջ կենդանիների կյանքի տևողությունը անհայտ է, սակայն անազատության մեջ ապրում են 20 տարի։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում են Արգենտինայի հյուսիս-արևելքում, Բոլիվիայում, Բրազիլիայի կենտրոնական մասում, Պարագվայում և Պերուի հարավ-արևելքում։ Կենդանական տարածքը ներառում է ամազոնյան անտառի հարավային անձրևոտ մասը։ A. a. azarae տեսակը նախընտրում է տերևաթափ անտառները, A. a. boliviensis ավելի հաճախ բնակություն են հաստատում խոնավ ցածրադիր անտառներում, իսկ A. a. infulatus տեսակը՝ տարբեր տեսակի անտառներում։

Վարքագիծ խմբագրել

Մոնոգամ են. արուները մասնակցում են սերունդների դաստիարակությանը։ Ձագերը մնում են իրենց ծնողների հետ մինչև երկու կամ երեք տարեկան, որից հետո լքում են ընտանիքը և սկսում են բազմացման համար զուգընկեր փնտրել։ Սեռական դիմորֆիզմը թույլ է արտահայտված։ Մեծ մասամբ սնվում են մրգերով, սննդակարգի ոչ մեծ մասն են կազմում մատղաշ տերևները և ընձյուղները, ծաղիկները և միջատները։ Գրեթե ամբողջ կյանքն անցկացնում են ծառերի սաղարթների մեջ, ակտիվ են գիշերները։ Կազմում են ոչ մեծ ընտանեկան խմբեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Млекопитающие
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «iucn» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. Cawthon Lang, K.A. (2005-07-18). «Primate Factsheets: Owl monkey (Aotus) Taxonomy, Morphology, & Ecology». Primate Info Net. Վերցված է 2012-04-18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

[[Կատեգորիա:Չվտանգված տեսակներ]] [[Կատեգորիա:Կաթնասուններ]]