LauraKir/Ավազարկղ

Պենտուրա, XX արքայատոհմի այքայազն, Ռամզես III-ի որդին, ում պալատական դավադրությանմբ փորձել են հեռացնել գահից: Դավադիրներին բացահայտել են և դատել: Հենց դատական նիստերի փաստաթղթային վկայություններից (Թուրինյան դատական պապիրուս) և այլ վկայություններից (պապիրուս Լի, պապիրուս Ռոլլին, պապիրուս Ռիֆո) էլ հայտնի է այս պատմությունը[1]:

ԴավադրությունԽմբագրել

Պենտուարի մայրը՝ Ռամզես III-ի երկրորդ կինը՝ Թիան ղեկավարել է այսպես կոչված «դավադրությունը հարեմում», որպեսզի, շրջանցելով մյուս ժառանգներին, իր որդուն նստեցնի գահին[2]: Արքայազնի իսկական անունը անհայտ է, դատի ժամանակ նրան զրկել են սեփական անունից և տվել «Պենտուար անունը, ում կոչում էին այդ այլ անունով»[1][3][4]: Կա ենթադրություն, որ ընտանեկան ավանդույթի համաձայն ինչպես և եղբայրներին, նրան էլ ծնված օրվանից տվել են հոր՝ Ռամզեսի անունը[3]:

Գահի օրինական ժառանգը՝ ապագա Ռամզես IV-ը, հիշատակվում է որպես գահի միակ հավակնորդ հոր կառավարման արդեն 22-րդ տարվանից սկսած, ով տեքստերում պատկերված է եղբոր՝ ապագա Ռամզես VI-ի, հետ:Հավանաբար, նման իրավիճակը նաղանձի տեղիք է տվել երկրորդական կանանց և նրանց զավակների մոտ, ովքեր էլ հիմք են դրել դավադրությանը:

Թիային կողմնակից են եղել ևս 22 մարդ, որոնց նույնպես դատարանում զրկել են սեփական անուններից[1][5]: Որպես գլխավոր խորհդականներ, թագուհին ընտրել էր փարավոնի դղյակի կաղավարիչ Փաբեկամոնին («Կույր ծառա») և պալատական Մեսեդսուրին («Ռան նրան ատում է»)[5][6]: Թագուհու հետ միասին նրանք նամակներ էին ուղարկում այլ կանանց՝ նրանց ընդգրկելով իրենց շարքերը: Դավադիրները դիմել են նաև կաղարդության՝ պատրաստելով «գլանաձև ձեռագրեր՝ խոչընդոտելու և վախեցնելու համար», ծեփագործում էին «մեղրամոմից աստվածներ և մարկանց՝ մարմինը թուլացնելու համար»[1][7]:

Դավադրությունը կիսատ մնաց՝ փարավոնը սպանվեց, իսկ դավադիրներին Ռամզես IV-ի օրոք, ով օրենքով ժառանգեց գահը, բռնեցին, դատեցին և մահվան դատապարտեցին: Դատարանի վճռով Պենտուարին, ամենայն հավանականությամբ, ստիպել են ինքնասպանություն գործել[8][4][9]:

ՄումիաԽմբագրել

Հետազոտողմերի խումբը՝ Իտալիայի Բոլցանո քաղաքի Եվրոպական Ակադեմիայի դոկտոր Ալբերտ Ցինկի գլխավորությամբ, ուսումնասիրել է DB-320 թաղման համալիրից Ռամզես III-ի և ենթադրյալ Պենտուարի («Е անանուն արքայազնի») մումիաները: Վերջինս մահվան պահին եղել է 18-20 տարեկան, նրա ձեռքերը կապած են հետևում, կծքի ոսկորները՝ կոտրված, կոկորդը՝ ձգված, ուստի նա բռնի մահով է մահացել[10][11]: Պենտուարի մարմինը լիարժեք մումիֆիկացման չի ենթարկվել՝ ուղեղն ու օրգանները հանված չեն, իսկ մարմինը փաթաթված էր այծի կաշվի մեջ և դրված մարուց սարկոֆագի մեջ՝ կոպտորեն լայնացված և ի սկզբանե նախատեսված այլ մարդու համար[12][13]: Այդ ձևով, հանցագործության համար նրան զրկելով արժանի արնդրշիրիմյան կայնքի հույսից: ԴՆԹ անալիզը հաստատել է, որ «Е անանուն արքայազնը» և Ռամզես III-ը ունեն նույն Y քրոմոսոմը, իսկ նրանց գենետիկ նյութը համապատասխանում է 50%-ով, որը համապատասխանում է հոր և որդու ազգակցությանը[11][14]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 James Henry Breasted. Records of the Harem Conspiracy // Ancient Records of Egypt. — Chicago, IL: The University of Chicago Press, 1906. — Vol. IV. The Twentieth Dynasty. — P. 208—209.
  2. Pascal Vernus Заговоры и скандалы в Древнем Египте = Affairs and Scandals in Ancient Egypt. — Cornell University Press, 2003.
  3. 3,0 3,1 Otto Firchow Ägyptologische Studien (англ.) // Deutsche Akademie der Wissenschaften. Institut für Orientforschung. : 1. He was the son of a woman named Ty and, as we have already seen, was himself referred to as Pentawer, "who was called by that other name". 2. "That other name" by which Pentawer was known would undoubtedly have been Ramesses. —Berlin, 1955. — Т. 29. — С. 425. — ISSN 0568-4196.
  4. 4,0 4,1 Лурье И.М. Очерки древнеегипетского права XVI — X вв. до н.э.. ...Пентаур, которого называли другим именем. Он был приведён из-за заговора, который он сделал с Тии, своей матерью, когда она злоумышляла речи вместе с женщинами гарема, чтобы сделать восстание против его владыки. Он был представлен перед дворецкими, чтобы допросили его. Они [судьи] нашли его виновным. Они оставили его на месте. Он умертвил себя сам.. — Л.: Издательство Государственного Эрмитажа, 1960. — 354 с.
  5. 5,0 5,1 Пьер Монтэ X. Гаремные интриги. — Египет Рамсесов: повседневная жизнь египтян во времена великих фараонов. — М.: Наука, 1989.
  6. Брэстед Д. Г. История Египта с древнейших времён до персидского завоевания / пер. с англ.: В.Викентьева. — М.: Книгоиздательство М. и С. Сабашниковых, 1915. — Т. 2. — 366 с.
  7. ««Безымянный» принц и цена заговора.»։ Хамсин. Блог Виктора Солкина։ 2012-12-18։ Վերցված է 2017-05-23 
  8. Breasted, James Henry 4 // Ancient Records of Egypt. — Chicago, 1906.
  9. Aidan Dodson, Dyan Hilton The Complete Royal Families of Ancient Egypt. — Thames & Hudson, 2004. — С. 193. — ISBN 0-500-05128-3
  10. Julie Rosemary Wileman Past Crimes: Archaeological & Historical Evidence for Ancient Misdeeds. — Pen and Sword, 2015. — 256 с. — ISBN 1473859794
  11. 11,0 11,1 Michelle Roberts (18 December 2012)։ «King Ramesses III's throat was slit, analysis reveals»։ BBC News online 
  12. Мария Мясникова (28 марта 2016)։ «Преступление, наказание, расследование: новые подробности убийства фараона Рамсеса III»։ Вести.ru 
  13. «The Mystery of Unknown Man E - Archaeology Magazine Archive»։ archive.archaeology.org։ Վերցված է 2017-05-23 
  14. Zahi Hawass, Somaia Ismail, Ashraf Selim, Sahar N. Saleem, Dina Fathalla Revisiting the harem conspiracy and death of Ramesses III: anthropological, forensic, radiological, and genetic study(անգլ.) // BMJ. — 2012-12-17. — Т. 345. — С. e8268. — ISSN 1756-1833. — doi:10.1136/bmj.e8268